2024-01-18-21642842

ուրեմն, @sevan@convo.casa ֊ն ինձ տուել էր էս վիդեօ հետազօտութիւնը ուր պարզում էին որ ոսպնեակով ա նկարել ուոնգ կար֊ուայի «fallen angels» ֆիլմը։

սփոյլեր ալէրտ՝ 9.8մմ ու 6.8մմ։

նիւթի ամենասկզբում բացատրում ա, ինչի մասին ա առհասարակ խօսքը, որ տելէֆոտօ ոսպնեակը էսպէս ա նկարում, իսկ լայնն՝ էսպէս։

բայց՝ մենք, լուսանկարիչներս, սովոր ենք որն ա մեր այսպէս կոչուած 35մմ լրիւ կադրի 50մմ֊ն, ու որն ա մեր իմացած 35մմ֊ն ու 28մմ֊ն։

ես օրինակ շատ եմ սիրում քսանութ ու աւելի լայն ոսպնեակներ, որովհետեւ սիրում եմ մարդկանց կոնտեքստով ներկայացնել, ու դիմանկարներ առանց կոնտեքստ շատ չեմ անում։

բայց, մեր՝ լուսանկարիչներիս իմացած կադրը՝ 24մմx36մմ ա։ ըստ որում՝ 24մմ֊ն կադրի բարձրութիւնն ա, դա այն կողմից ա ուր կադրերը իրարից բաժանւում են։ իսկ 36֊ը լայնութիւնն են, ժապաւէնի ուղղութեամբ կողմն ա։

իսկ կինօ կադրերը տարբեր են։ լաւ չէի յիշում ինչպէ՞ս տարբեր։

ու ահա ճշտեցի վիքիից՝

ահա, աւելի փոքր ա դասական կադրը՝ 22x16։ ապա, մտածեցի՝ մեզ, լուսանկարիչներիս համար, ըստ երեւոյթին իրենց 9մմ֊ն կը դառնայ մի այլ բան, զի կադրը մեզ մօտ աւելի մեծ ա։ ապա ոպսնեակը կընկալուի աւելի նեղ։ բայց ինչքա՞ն նեղ։ ո՞րն ա ապա էդ ոսպնեակի էկուիւալենտը մեր իմացած «լրիւ կադրի» մեր իմացած մմ֊ներով։

ուաու, իսկ ես ունեմ ծրագիր, որը հէնց այդ համար գրել եմ։ որ հասկանամ, օրինակ, իմ 6x7 նկարող mamiya rb67 ֊ի համար նախատեսուած 50մմ ոսպնեակը, մեր իմացած սովորական ժապաւէնի համար նախատեսուած օբյեկտիւի ո՞ր մմ֊ին ա համարժէք իրա լայնութեամբ։ չէ՞ որ էստեղ ժապաւէնը մեծ ա, ու դրա վրայ շատ աւելի ա տեղաւորւում, քան սովորական կադրի։

հա, ես վաղուց գրել եմ ծրագիր, որով կարողանում եմ իմանալ, որ իմ mamiya rb67֊ի 50մմ օբյեկտիւը համապատասխանում ա մօտաւոր սովորական ժապաւէնի վրայ նկարող 23մմ ոսպնեակի։

նոր աշխատեցրի, ու էսպիսի շեղուած տառատեսակներ եղան։ երեւի gtk֊ն ա թարմացել, կամ թեմա՞ն gtk֊ի, ու էսպէս եղաւ։ բայց կարեւոր չի, երեւում ա։

ապա ո՞րն ա լինելու 6.8մմ֊ն (չէի նախատեսել իրական թուեր, ապա 7մմ֊ն) ու 9.8մմ֊ն (փորձենք 10մմ֊ն)։

ահա, ուրեմն մեր իմացած համարժէքը կը լինէր՝ մօտ 11մմ, ու մօտ 16մմ։

բայց սա դասականն էր։

այլ ֆորմատներ կային՝

իսկ ո՞ր ֆորմատով են նկարել ընկած հրեշտակներին։ ինչպէ՞ս իմանալ։

ահա այս նիւթը համեմատում ա նախկինում հրապարակուած ու վերջերս «ռեմասթէր» արուած նոյն ֆիլմերի «բլուրէյ» թողարկումները։

բացի գոյներից նաեւ կադրի կողմերի յարաբերակցութիւնն ա փոխուել։

մօտաւորապէս նոյն պատմութիւնն ա, ինչպէ եղաւ ձայնագրութիւնների հետ՝ երբ էլփի ձեռք բերելը վերջին օրինական ձեւերից էր գտնելու հին, ոչ ռեմասթեր արուած ձայնագրութիւններ։

ու այս նիւթից կարող ենք իմանալ որն էր եղել բնօրինակի կադրի կողմերի յարաբերակցութիւնը։

ուրեմն բնօրինակի կադրը 21.95մմx18.6մմ ա։

ներմուծում եմ իմ ծրագրի մէջ՝

քանի որ 18.6 չունեմ հաշուեցի 18֊ի ու 19֊ի համար՝ էլի 15 ա։

իսկ այ 7մմ֊ի դէպքում տարբերութիւն կայ։

կամ 11 կամ 10մմ ա։

ինչեւէ, շատ տարբերութիւն չեղաւ, ու նաեւ պատկերացում կազմեցինք թէ երբ ասում են 6.8մմ կամ 9.8մմ, իրականում խօսքը մեր իմացած 10-11֊ի ու 16֊ի մասին ա։

ու տէնց։

#ոսպնեակ #կինօ #հետազօտութիւն #ֆոտօ #ֆոտո #լուսանկարչութիւն #լայնութիւն #կինո #կադր #ընկած_հրեշտակները #ուոնգ_կար-ուայ #վոնգ_կար-վայ #արուեստ #արհեստ #ծրագրակազմ #յարաբերակցութիւն #ժապաւէն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ոսպնեակ  կինօ  հետազօտութիւն  ֆոտօ  ֆոտո  լուսանկարչութիւն  լայնութիւն  կինո  կադր  ընկած_հրեշտակները  ուոնգ_կար-ուայ  վոնգ_կար-վայ  արուեստ  արհեստ  ծրագրակազմ  յարաբերակցութիւն  ժապաւէն