2022-01-23-8693099

երեւի 2010֊ոտ, ֆբ֊ում իմ նախկին գործընկերը, ում հետ մօտ էինք, ու որ տտեղափոխուել էր գերմ, գրել էր՝ «ինձ երաժշտութիւն ուղարկէք լսեմ»։

ու ես դէ սկսեցի ուղարկել՝ մէյլին մի 20 թրեք ուղարկեցի, մեկնաբանութիւններով։

յետոյ տեսայ որ իր գրածի տակ մարդիկ մեկնաբանութիւններ են թողնում, ու եօթիւբի յղումներ թողնում։

ու կասկած առաջացաւ մօտս, որ երեւի նա դա՞ նկատի ունէր, որ էդպէ՞ս «ուղարկեն»։ փորձեցի էդպէս շարունակել, բայց եօթիւբն այն չէր ինչ այսօր, ու էն թրեքերից որ ուզում էի գտնել՝ չկար։ ես ունէի, զի հաւաքել էի, պեղել էի։

իմ մտքով չէր անցնում որ ընդամէնը յղում են ակնկալում։

նաեւ, իմ ընկալմամբ յղումը շատ աւելի թերի ձեւ էր, քան հէնց նիշքն ուղարկելը։ դէ, հիմա էլ ա այդպէս։

էհ։

ինչեւէ։

#անկապ #պատմութիւն #առօրեայ #ես_ես_ես #ազատութիւն #սեփականութիւն #ամպ #նիշք #երաժշտութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ  պատմութիւն  առօրեայ  ես_ես_ես  ազատութիւն  սեփականութիւն  ամպ  նիշք  երաժշտութիւն