2021-03-21-1909899

ես սա շատ լաւ ընկալում եմ։

ու սա շատ կարեւոր ա նաեւ այսպէս կոչուած սոց․ ցանցերի, իսկ իրականում՝ ինտերնետի պարագայում։ զի ինտերնետը ստեղծուել ա որ մարդիկ կապ ունենան, ու արտայայտուեն, եւ ինքն ա իրենով սոց․ ցանց։ զի սոցիալական կենդանիների կողմից ստեղծած ցանց ա։

ես լրիւ գիտակցում եմ որ իմ գրածները զգալիօրէն սահմանւում են լսարանով։ դա էմփատիայից էլ ա գալիս։ մի իլիւստրացիա բերեմ ու շեղուեմ՝ օրինակ, ընկերս մի անվտանգութեան ոլորտի կոնֆերանսի ժամանակ, երբ քննարկում էին կայքի ծրագրային սխալ, որ առաջացել էր թոյլ տիպաւորուած լեզու օգտագործելու պատճառով, վեր կացաւ ես բարձրաձայն ասաց՝ «իսկ ինչի՞ էք դա օգտագործում։ պասկալո՛վ գրէիք տէնց սխալ չէիք կարողանայ անել»։

ու նա ճիշտ ա, ուժեղ տիպաւորուած լեզու օգտագործելով նման սխալ չէին անի։ բայց վեբի մշակոյթի մարդկանց իր ասածն անհասկանալի էր՝ իրենք սովոր են հէնց էդպիսի լեզուների, ու զարգացրել են հէնց էդ լեզուների շուրջ ֆրէյմուորքներ, էկոհամակարգեր։

դրանից էսօր մենք էլ ենք տուժում՝ դիասպորայի դեւելոփերը գրում ա այն մասին, որ չեն կարողանում բովանդակութեան զտիչներ իրականացնել՝ առանց այդ էլ ծանր ա, դանդաղ ա ծրագրակազմը, ու եթէ իրականացնեն՝ մեծ հանգոյցները կը դառնան ոչ կիրառելի։

զի այսօր կարեւոր համակարգային ծրագրեր, ինչպիսին ա ֆեդերացիայի հաղորդակարգերի իրականացումը՝ գրում են դինամիկ, ինտերպրետացուող, եւ յաճախ՝ ոչ լուրջ լեզուներով։ զի գրում են վեբի մարդիկ, իսկ վեբի մարդիկ էն աշխարհից չեն, որում, օրինակ գրում են օդանաւերի ծրագրակազմ, ու նոյնիսկ էն աշխարհից չեն, որում գրում են մէյլ սերուեր։ իսկ մէյլն ա այն, ինչն իր դիզայնով նման ա դաշնեզերքին։

յետոյ գարգրոնը՝ մաստոդոնի հիմնադիրը, կասի՝ մէկը լինէր, էս մասը ռասթով իրականացնէր՝ բայց մարդիկ որ վեբում են՝ էդ աշխարհից չեն։ ու առաւել եւս էն աշխարհից չեն, ուր fpc կոմպիլեատորով կարելի ա անել համակարգային ծրագրաւորում՝ ծրագրակազմ գրել, որ չի կիրառուելու ուղղակիօրէն՝ էնդ իւզերի կողմից։ օրինակ՝ գո֊ն՝ համակարգային լեզու ա, եւ այդպէս օգտագործւում ա, իրենով գրած դոքերը՝ այն չի ինչ տեսնում ա, կամ ինչի մասին պատկերացում ունի վերջնական սպառողը։

եթէ վերադառնանք կոնֆերանսին, ապա մարդիկ, որ լսել են ընկերոջս խօսքը, եթէ եւ ունեն պասկալի մասին պատկերացում՝ ապա այդ պատկերացումն ա՝ ms-dos օհ֊ը, tp֊ի կապոյտ ide֊ն, եւ 16 բիթանի սահմանափակումները։ երբ(եթէ) իրենք ունեցել են պասկալի հետ առնչութիւն՝ գրել են պարզ ալգորիթմ, օրինակ՝ մատրիցներ են բազմապատկել։ ու չեն իմացել, որ գործիքի հետ են աշխատում, որ, օրինակ ունի մոդուլներ։ մոդուլներ, որ աւելացուել են c++֊ում 2017֊ի ստանդարտում լոկ, եւ կարծես gcc֊ն դրանք դեռ չի սատարում, բայց clang֊ն արդէն սատարում ա։ քանի էսքան շեղուեցի, ասեմ որ մոդոլները c++֊ը չեն փրկի՝ զի այն «փրկելու», ըստ իս, համար, այն պէտք ա դառնայ լրիւ այլ լեզու, որը ոչ թէ ունի ամէն ինչ, այլ որը չունի իր հնարաւորութիւնների իննսուն տոկոսը։ բայց ինչեւէ։

ու ես աւելի մեծ էի, ու ես պատկերացնում էի այդ մարդկանց ընկալումը։ ու ես չէի ասի, երեւի, այն, ինչ ասաց ընկերս։ զի ես պատկերացնում էի որ իրենք չեն պատկերացնում։ համացանցը նաեւ լաւ ա սրանով՝ ես չպէտք ա վեր կենամ, եւ իրենց աչքը խցկեմ ինչ֊որ բան, որ իրենք չեն ընկալի։

ես ինձ համար էստեղ կը գրեմ, ու ում հետաքրքիր ա՝ կը գտնի։ կարելի ա նաեւ ասել, որ ես էստեղ էլ չեմ գրի, զի մէկ ա, ո՞ւմ գրեմ։ ինձ երեւի պակասում ա համախոհների համայնք, բայց դա նորմալ ա, ես չեմ բողոքում։ բայց կուզէի պատկերացնէիք մի բան, որ զգացի երբ ֆբ֊ն հայաստանում պոպուլար էր դառնում։ ես զգացի, որ կարող ա մի շաբաթ ծախսեմ ինչ֊որ բան աշխատեցնելու վրայ։ կուզեմ կիսուել՝ կանեմ գլամուր նկար՝ սարք, լափթոփի էկրան, վրան տերմինալ, եւ ինչ֊որ թուեր, որ սարքից ստացել եմ։

ես կը հաւաքեմ նոյն քանակի «լայքեր», ինչ կը հաւաքի տափակ կատակ անողը։ լաւագոյն դէպքում այդքան։ ես կը ստանամ իմ տասնհինգ լայքը, ու նա կը ստանայ իր տասնհինգ լայքը։ ըստ լայքերի արտարժոյթի փոխարժէքի անիմաստ ա մի շաբաթ տառապել, որ այդ արդիւնքը ստանաս։

նշանակում ա, պէտք ա այն կիսել այնտեղ, ուր դա աւելի գնահատուած կը լինի, քան վերոյիշեալ կատակը։ եթէ ես գտնեմ այդպիսի տեղ համացանցում՝ ապա պիտի գրեմ ոչ հայերէն, եւ հայալեզու համախոհը, կամ մարդը ում դա կը հետաքրքրէր, այն չի գտնի։ չի գտնի, զի ես չեմ լինի իր ծանօթի ծանօթը, ու մենք կապ չենք ունենայ, ու նա չի ոգեւորուի։ էս մի քիչ մեծամիտ ա ստացւում, զի թւում ա որ ես եմ ում գործից կարող ա ոգեորուեն, բայց նոյն ձեւ ես եմ փնտրում ոգեշնչում։ նոյն ձեւ ես եմ փնտրում համայնք։

եթէ արտայայտեմ ֆրուստրացիաս տեղական տտ համայնքներից, կը բերեմ օրինակ՝ ինձ հրաւիրել էին նմանատիպ «սլեքի» ալիք։ այն ժամանակ, երբ սլեքին կարելի էր կպնել ջաբերից, ու ես այնքան չէի զզւում իրենց բիզնէս մոդելից։ եւ այդ հաւաքուած մարդիկ՝ լռում էին։ մի քանի անգամ ես ու ընկերս խօսեցինք, մեզ հետաքրքրող բաներից՝ բայց դա մարդկանց չհետաքրքրեց։ եւ մենք լռեցինք, չունենալով ֆիդբեք։ եւ իրենք չէին լռում, երբ ինչ֊որ մէկը գալիս ու հարցնում էր՝ «մարդ կա՞յ որ էսինչ մեթոդը (երկար երկար անունով) օգտագործել ա»։ զի իրան գործի տեղում ասել են՝ սա գրի, էս գրադարանով, նա էլ փորձում ա համայնքից օգնութիւն գտնել։ բայց դա հետաքրքրուած լինելու մասին չի՝ վզին դրած գործն անելու մասին ա։

ու ես ինձ դուր չեմ գալիս այնպիսին, ինչպիսին ինձ ընկալւում են։ ես պատկերացնում եմ ինչպէս են ինձ ընկալում ուսանողներս, պատկերացնում եմ, ինչպէս էք ընկալում դուք, ու պատկերացնում եմ ինչպէս են ընկալում տտ համայնքի շատ մարդիկ։

էդ չի սատարում իմ զարգացմանը։ մեկուսացումն էլ ելք չի։ ես մեկուսացողը չեմ։

ու չգիտեմ ինչի եմ էսքանը գրել՝ եկէք չմոռանանք որ բոլորն էլ մարդիկ են, ու ուզում են իրենց լաւ տարբերակը լինեն։ ու եթէ համայնք ենք, փորձենք իրար կեանքերը չբարդացնել, զի դու չես ուզում քեզ ատեն նրանք, ում հետ կապի մէջ ես։

հէհ, սա շատ բարդ ա՝ զի մարդիկ, որ գալիս են ապակենտրոն ցանցեր՝ յաճախ նրանք են, որ չունեն սոցիալական հմտութիւններ՝ մէկը ես։ ու ես շատ անգամ նկատել եմ ինչ բարդ ա, ահաւոր ջանք ա պահանջում օնլայն յարաբերութիւններ պահելը՝ յաճախ սխալ կը հասկանան, յաճախ կը վիրաւորուեն, ինչը իրական շփման մէջ չէր լինի։ նաեւ, հանրային շփումն ա շատ բարդ՝ ես դրա կողմնակիցն եմ, բայց մարդկանց բարդ ա՝ եթէ արտայայտել են մտահոգութիւն ինչ֊որ հարցի վերաբերեալ, ու ռադիկալ լուծում առաջարկեն՝ իսկ ռադիկալանում են չլսուած, ընդհատակի մարդիկ, իսկ հէնց էդ մարդիկ են փնտրում այլընտրանք եւ գտնում դաշնեզերքի հանգոյցներից մէկը, ու եթէ այդ ռադիկալացուած գրառմանը շատ զգոյշ արձագանքես ու ցոյց տաս, որ գուցէ դա չի լաւ լուծումը, ու գուցէ գտնենք այլ լաւ լուծում, ու գուցէ էդքան սուր պէտք չի ընկալել՝ ապա շատ հաւանական ա անրֆենդ, անֆոլոու, չհասկացուած լինելու զգացմունքից խորը ֆրուստրացիա։ ու դրան նպաստում ա հանրայինը։

իսկ չհասկացուածը բոլորս ենք, եւ իմ կարծիքն ա՝ որ պէտք չի համեմատուել՝ ով աւելի ուժեղ ա չհասկացուած, դրան չենք ի վերջոյ ձգտում, որ իրար մօտ պարծենանք, թէ ով ա աւելի շատ չհասկացուած։ ու … յոգնեցի էս տեքստից։ յուսամ այն ոչ մէկ, բացի ապագայում՝ մեքենաներից, չի կարդայ։ տեքնոլոգիայի անկատար լինելու պատճառով՝ մի մասը դիասպորա չի հասնելու։

իսկ հիմա ես պիտի շեղուեմ, գործ ունեմ։ կներէք, եթէ կարդացել էք սա, անկախ նրանից՝ մեքենայ էք, թէ մարդ։

մինչ։

#ընկալում #պասկալ #տեքնոլոգիաներ #տեք #ծրագրաւորում #էկրանահան #անկապ #պատմութիւն #հոսք ############

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ընկալում  պասկալ  տեքնոլոգիաներ  տեք  ծրագրաւորում  էկրանահան  անկապ  պատմութիւն  հոսք