Ես գրում եմ այս մասին որովհետեւ վերջերս զրուցել եմ մի աղջկա հետ։
Նա իմ հետ չէր համաձայնվի, բայց ես կարծում եմ, որ նա լավ չէր։ Ու նա սովոր է լավ չլինել, որովհետեւ նա ունի խնդիրներ, ու ուզում է դրանք չլինեին, սակայն համարում է անլուծելի։ Իսկ եթե դրանք անլուծելի են, արդեն մի քիչ ավելի շատ «վատ» թե ավելի քիչ՝ էական չէ, նա ասում է՝ «ուաթեվա, ինձ մեկ է»։
Ու նա «ոտից գլուխ» «ինադու» է։
Ու ես չեմ կիրառում պրոտեստ բառը, այլ հենց «ինադու», ահա թե ինչու։
Որովհետեւ պրոտեստը նպատակաուղղված է, այն պարունակում է ոչ միայն դաշտ այն մասին, ինչպես լավ չէ որ լինի, ու ոչ միայն դաշտ այն մասին, ինչպես լավ է որ լինի, այլ եւ ունի մեթոդներ՝ լավին հասնելու համար։
Այսպես այդ լավը դառնում է որոշված նպատակ։
Սակայն «ինադու»֊ի նպատակ ֆունկցիան կյանքի հատվածում պարզապես որոշված չէ, ու արժեք չունի։
Այն չի կարող ոչ մի բան լուծել, որովհետեւ պարզապես Պորտոսի պես «ձեռուս պատամու շտո ձեռուս» է արտահայտում։
Երբ բանվորները գործադուլ են անում ու պրոտեստ արտահայտում, նրանք ունեն որոշոկի, այսինքն որոշված նպատակ, եւ այդ պրոտեստը հանդիսանում է իրենց նպատակին հասնելու եղանակ։
Իսկ երբ ասում են՝ «քանի որ սաղ վատ է, մենք էլ սենց կանենք» կամ «ոչ մի բան չենք անի» ապա այստեղ չկա ոչ նպատակ, ոչ էլ դրան հասնելու ուղի։
Այդ պատճառով, այն որ աղջիկը մեկը մյուսի հետեւից սիգարետ էր կպցնում, ու դրանով «պրոտեստ արտահայտում»՝ դա իմ կարծիքով նման է նրան, ինչպես կարելի է գնալ ու պատին հայհոյել։
Նման է նրան, ինչպես մեղադրում են աստծոն, ճակատագիրը, ասում են «հայի բախտ» ու հետո «տենց ստացվեց»։
Դա նման է նրան, ինչպես դաշնակները ասում են՝ «թուրքերի մերը» կամ նրան ինչպես ծինեյջերները նույնը ծնողների մասին։
Դա պրոտեստ չէ, քանի որ այն պայքար չի պարունակում, ու հետեւաբար խնդիր չի լուծում։
Ինչքան ուզում ես ասա, դու միայն օդի մեջ ասում ես։
Լուծելու համար պետք է ստրատեգիա, պետք է միտք, գաղափար։
Իսկ դրա համար պետք է մտածել։
Եթե մարդը չի մտածում, այլ պարզապես հայհոյում է, ապա նա գուցե չի էլ ուզում իր խնդիրները լուծել, ու նրան դուր է գալիս, որ նա կարող է վատ լինել։ Այդպես կարող է լինել, որ արդեն սովորել է դրան, ու չի ուզում այդ վիճակից դուրս գալ, ինչպես հարբեցողների կանայք, երբ դրանք էլ չեն խմում, սկսում են իրենց անգիտակցաբար խթանել խմիչք օգտագործել։
Որովհետեւ ինչպես ասում են ռուսները «ու ստրախա գլազա վելիկի» ու շատ խնդիրներ թվում են անլուծելի, սակայն հաճախ եթե դրանց այլ կողմից մոտենալ, պարզվում է, որ դրանք լավ էլ լուծելի են։
Բոլորը ուզում են լավ լինի, ու բոլորը ուզում են ազատ լինել։
Սակայն եթե խոսեք հոգեբանի հետ, նա ձեզ գուցե կհարցնի՝ «ֆրիդոմ ֆրո՞մ» թե «ֆրիդոմ թու»։
Ուզում ես պայքարել ինչ որ բանի դե՞մ թե հանուն ինչ որ բանի։
Օրինակ՝ ասել ես քվեարկում եմ որ այսինչը չլինի իշխանութայն գլուխ ֊ անկապ է, որովհետեւ դե խնդրի լուծում չէ։
Ասել՝ «ես քվեարկում եմ որ ՀՀ֊ն լինի օրենքի երկիր» ֊ դա արդեն որոշված նպատակ է, գիտենք ինչ ենք ուզում, ու մտածում ենք ինչ անել, որ այդպես լինի։ Օրինակ, կարելի է սկսել նրանից, որ այսինչը իշխանության գլուխ չլինի։
Երկու տարի առաջ Գասպարը գրում էր որ նա հոգնել է «պրոտիվ» մարդկանցից ու ակցիաներից։
Ու ես հավանում եմ այս հոլովակը որովհետեւ այն այն մասին է, հանուն ինչի արժի պայքարել։
Ու այդ պատճառով, նրանք, ով ասում են որ բոլորին դեմ են, իրականում բան չեն փոխի, միայն կվատացնեն, որովհետեւ նրանք պարզապես դեմ են, ու ոչ մի բանի կողմ չեն։
Իսկ եթե չգիտես ինչին հասնել, չես մտածի ինչպես, ու բնական է դժվար թե ստացվի հասնել։
Իսկ ասել՝ ես բոլորին դեմ եմ, կամ գնալ ծխել բամբուկ գառաժի հետեւը, կամ դիմացը, կամ նույնիսկ ոչ բամբուկ՝ դա խնդրի լուծում չէ։
Այնպես որ զգոն եղեք, երբ խոսում եք ազատությունից, կոնկրետացեք, «ֆրոմ» թե «թու»։ Եւ չմոռանաք մտածել թե ինչպես։
ու տենց