Հետագայում ես կանդրադառնամ սենյակային թըռչունների ենթադրյալ տառապանքների խնդրին։ Արդարև, վանդակում երգող արու սոխակը յուրովի հիասթափություն պետք է զգա, քանզի նրա տևական երգը մնում է անպատասխան, և էգը չի հայտնվում, սակայն նույն բանը հնարավոր է նաև բնական պայմաններում, քանի որ արուները սովորաբար ավելի շատ են, քան էգերը։
Առյուծը այլ բնույթի կենդանի է, որի խառնվածքն ու բնակության միջավայրը սովորաբար սխալ է մատուցվում մեզ գրական ստեղծագործություններում։ Անգլիացիները «ջունգլիների արքա» են կոչում նրան, խեղճ առյուծին ուղարկելով այնպիսի վայր, որը չափազանց խոնավ է նրա համար․ իսկ գերմանացիները, իրենց հատուկ լրջմտությամբ, ընկնում են մի այլ ծայրահեղության մեջ, և դժբախտ կենդանուն ուղարկում անապատ։ Գերմաներեն «առյուծ» այդպես էլ նշանակում է՝ «անապատի արքա»։ Իրականում առյուծը նախընտրում է երջանիկ միջինը և ապրում է տափաստաններում ու սավաննաներում։ Այդ կենդանու կեցվածքի վեհությունը, որի համար էլ նա ստացել է իր մականվան երկրորդ մասըմ պարտական է հասարակ մի հանգամանքի․ մշտապես խոշոր սմբակավորներ՝ բաց լանդշաֆտներում ապրող կենդանիներ որսալով, առյուծը վարժվել է դիտել ընդարձակ տարածություններ, անտեսելով այն ամենը, ինչ շարժվում է առաջին պլանում։
Գերության մեջ առյուծը շատ ավելի քիչ է տառապում մտավոր զարգացվածությամբ իրեն հավասար մյուս կաթնասուններից այն պատճառով, որ նա մշտական շարժման մեջ գտնվելու պակաս ցանկություն ունի։ Կոպիտ ասած, «գազանների արքան», ընդհանրապես, ավելի ծույլ է, քան մյուս կենդանիները, և նրա անբանությունը պարզապես նախանձելի է թվում։ Ապրելով բնական պայմաններում, առյուծը ընդունակ է կտրել անցնել վիթխարի տարածություններ, սակայն նա, հավանաբար, այդ անում է սոսկ քաղցի ազդեցության տակ, և ոչ թո ներքին որևէ այլ դրդապատճառներից։ Այդ իսկ պատճառով գերության մեջ գտնվող առյուծին հազվադեպ կարելի է տեսնել վանդակում անհանգիստ ետ ու առաջ քայլելիս, մինչդեռ գայլը կամ աղվեսը ժամեր շարունակ անընդհատ դես ու դեն են շարժվում։ Իսկ եթե շարժում կատարելու զուսպ պահանջը երբեմն ստիպում է առյուծին ետ ու առաջ անել բանտի ողջ երկայնքով, ապա նույնիսկ այդպիսի պահերի գազանի շարժումները ավելի շուտ ետ-աշյա զբոսանքի բնույթ են կրում և բացարձակապես զուրկ են այն մոլեգին շտապողականությունից, որ բնորոշ է շնազգիների ընտանիքի բանտված ներկայացուցիչներին, որոնք մշտապես անհաղթահարելի պահանջ ունեն մեծ տարածություններ անցնելու։ Բեռլինի կենդանաբանական այգում անապատից վերված ավազով ծածկված ու դեղնավուն կոպիտ ժայռաբեկորներով մի յսկայական փարախ կա, սակայն մարզվում է, որ այդ թանկարժեք կառույքը զգալիորեն անօգտագետ է։ Կենդանի առյուծները այնքան ծույլորեն են պառկում այդ ռոմանտիկ միջավայրում, որ կենդանիների խրտվիլակներով լանդ՛աֆտի վիթխարի մոդելը հաջողությամբ կարող էր ծառայել նույն նպատակին։

Ագռավը, կակադուն կամ շամբաճուռակը իրենց հաճույք պատճառելու համար են թռչում, ուրախությամբ լիովին օգտվում են իրենց տրված ազատությունից։ Իսկ իմ արծիվը թրչում էր միայն այն դեպքում, երբ պատահաբար ընկնում էր մեր այգու վրա սկիզբ առնող օդի հոսանքի մեջ, որը նրան հնարավորություն էր ընձեռնում սավառնելու, առանց մկանային մեծ էներգիա վատնելու։ Նույնիսկ նման դեպքերում նա չէր հասնում իրեն մատչելի բարձրության։ Առանց որևէ իմաստի ու նպատակի, նա պտտվում էր օդում, իսկ հետո իջնում մեր այգուց հեռու, որևէ տեղ և նստում թախծալի մենակության մեջ մինչև մութն ընկնելը, սպասելով, որ գամ ու տուն տանեմ իրեն։ Հավանական է, որ նա ինքն էլ կարող էր գտնել տան ճանապարհը, սակայն նա շատ շուտ էր նկատվում, և հարևաններից մեկնումեկը հեռախոսով զանգ էր տալիս ինձ ու հաղորդում, որ սանուհիս նստած է այսինչ կամ այնինչ տանիքին, և մի խումբ երեխաներ քարեր են նետում նրա վրա։ Նման դեպքերում ես նրա երևից գնում էի ոտքով, որովհետև այդ տկարամիտ արարածը սարսափելի վախենում էր հեծանիվից։ Այդպես, ամեն անգամ հոգնած, ես հազիվ էի տուն գնում, ձեռքիս վրա տանելով ծանր արծվին։ Վերջիվերջո, այլևս չցանկանալով մշտապես շղթայված պահել թռչունին, հանձների Շոնբրունյան կենդանաբանական այգուն։

Կոնրադ Լոռենց, «Սողոման թագավորի մատանին»
Փաստորեն, նենց ա ստացվում, որ խելացի կենդանիները սիրում, գնահատում, և օգտագործում են ազատությունը, հնարավորությունները, և իրենց իսկ ունակությունները։ Իսկ առանց ազատության՝ տառապում են։
Ի տարբերություն նրանց, ավելի տկարամիտ կենդանիների ազատության ձգտումը այնքան էլ արտահայտված չէ։
Ես գրել եմ, որ ավելի զարգացած մարդիկ ավելի շատ և կարևոր պահանջներ ունեն։ Նույնիսկ, Տանամայի հետ եկանք մի այլ բուրգի գաղափարին, որը Մասլոուի բուրգի շուռ տվածն է արտաքինից։ Այսինքն, y առանցքով՝ զարգացվածություն, x առանցքով՝ պահանջներ։ Զարգացվածության հետ աճում են և պահանջները․ Դժվար է ասել, արդյո՞ք ավելի զարգացած մարդուն ավելի դժվար է բավարարել իր պահանջները։ Չնայած կարիքների աճած տիրույթին, նա կարող է ունենալ ֆոռա, իր խելքն ու միտքը, ու այդ հնարավորությունները կիրառելով, ավելի հեշտ բավականացնի իր պահանջները, քան ոչ զարգացած մարդը։
Նաև, «[ինչպես տարբերել սպառողությունը չսպառողությունից][1]» տեքստում գրել եմ այն մասին, որ չսպառող մարդիկ օգտագործում են իրենց հնարավորությունները, կամ ձեռք բերած իրերը։ Նրանք գիտեն ինչպես օգտագործել։ Կամ սովորում են ունակ լինել։
Ավելի խելացի կենդանիները ավելի հետաքրքրասեր են, իսկ ավելի բութ կենդանիները՝ պակաս։ Դա նույնպես հանգամանքներից մեկն է որ ստիպում է իրենց շրջել, և որից և բխում է շարժման կարիքը։ Որովհետև հետաքրքրասիրությունը օգնում է հասնելու կոնտրոլին, իմանալու աշխարհը, և հետևաբար՝ կիրառելու այդ գիտելիքը։
Հակառակ դեպքում, հաճախ ստացվում է այնպես, որ եթե դու չես վերահսկում իրավիճակը, ապա այն վերահսկում է քեզ։
Իսկ ինչու՞ են ավելի զարգացած կենդանիները ավելի հետաքրքրասե՞ր։ Ինձ թվում է որպիսի օգտագործեն եղած մտավոր կարողությունները, անգործ չթողնեն «քոմփյութեյշնլ փաուեր», այսպես ասած։ Որովհետև դա բանական է, օգտագործել եղած մտավոր ռեսուրսները։
Ազատություն, և հնարավորություն օգտագործել ռեսուրսները՝ դրան ձգտում են զարգացած և խելացի էակները։
Նրանք ձգտում են իմանալ, ինչպես օգտագործել իրենց համակարգիչները, մեքենաները, ֆոտոխցիկները, նույնիսկ պարզապես ծրագրերը։ Նրանք հետազոտում են, փորձում են, կտացնում են այստեղ-այնտեղ, որ հասկանան ինչպես է այս ծրագիրը աշխատում։ Նրանք կարդում են ձեռնարկներ, եթե հնարավոր է։
Փաստորեն, ազատության ձգտումը և խելքը՝ անբաժանելի են։ Խելացի մարդը առանց սովորելու ունակության, օրինակ առանց գրքերի, կամ առանց խոսքի ազատության, օրինակ ավտորիտար ռեժիմի ժամանակ, իրեն զգում է համեմատելի նրան, ինչպես իրեն զգում է գայլը վանդակի մեջ։
Եվ արժանի է կարեկցանքի։
_ու տենց_
[1]: http://norayr.am/weblog/?p=706