— տեխնոլո՜գիա,— բացականչում էր իմ առաջին կուրսի դասախօսներից մէկը,— պէտք է իմանաք տեխնոլոգիա։ միակ շանսն որ այս երկիրը ունի այն է որ դո՛ւք սովորէք տեխնոլոգիա։ — կրկնում էր նա։

մտածում եմ, տեխնոլոգիան այն աբստրակցիան է, որի միջոցով մենք գործ ենք ունենում գիտութեան հետ։ այն պրիզման է, որի միջոցով մենք գիտութիւնը տեսնում ենք։

ու այն ունի իր նրբութիւնները, ստորջրեայ քարերը, մանրուքները։ գիտութիւն իմանալը քիչ է, քանի որ այն կիրառելու պէտք է նաեւ իմանալ տեխնոլոգիա։

#գիտութիւն #տեխնոլոգիա

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

#եռանդուժ #էներգիա #էլեկտրակնաութիւն #արեւային_էներգիա #ինուերտոր #նկար #էկրանահան #երեւան #նկար #տեխնոլոգիա

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ինչքան գիտեմ, ß տառը չի օգտագործւում Շուեյցարիայում այն պատճառով, որ իրենք ուզում էին ունենալ մէկ ստանդարտ գրամեքենայ կոնֆեդերացիայի երեք հիմնական լեզուների համար։ Հետաքրքիր է, ինչպէս տեխնոլոգիան ազդում է, ձեւաւորում է ճաշակը, ուղղագրութիւնը, ստանդարտները։

#ուղղագրութիւն #գերմաներէն #շուեյցարիա #տեխնոլոգիա #գրամեքենա

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

սպանիչ է՝ Քուեյք՝ օսցիլոգրաֆի էկրանին

թեք թուղթ | տեսանիւթ

#խաղ #խաղեր #գրաֆիկա #տեսանիւթ #տեխնոլոգիա #ձայն #քուեյք #օսցիլոգրաֆ #սպանիչ #թուղթ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

երկու պատմություն խորհրդային ՏՏ֊ի մասին։

  1. Վերջերս բրիտանական «Ռեգիստրը» տպել էր մի պատմություն այն մասին, ինչպես միամիտ ամերիկացի լրտեսները սովետական չիպեր էին տարել արեւմուտք, որ «ռեվերս ինժեներինգ» անեն, տեսնեն ինչ է մեջը։ Եվ հայտնաբերեցին որ այդ միկրոսխեմաները տպված էին Միացյալ Նահանգներից գողացած արտադրական կաղապարներից, որոնք կիրառվում են չիպերը տպելու ժամանակ, ու այդ սովետական չիպերի մեջ նույնիսկ ամերիկյան ընկերության լոգոն կար՝ սովետում կաղապարները չէին էլ փոխել արտադրությունից առաջ։

  2. Ասում են, որ երբ վերջերս «Ինթել»֊ի հիմնադիրն եկել էր Հայաստան նախագահի մրցանակ ստանալու, ու մերոնք իրեն պատմում էին Հայաստանում նախագծված համակարգիչների մասին, նա կտրեց՝ «գիտեմ, գիտեմ, ձեր բոլոր նախագծերն իմ սեղանին եղել են»։ Ես դա հասկանում եմ այսպես՝ «գլուխ գովալու կարիք չկա, լավ էլ գիտեմ ինչ էիք անում՝ մեր նախագծերի անհաջող պատճեններ էիք արտադրում»։

#սովետ #տտ #համակարգիչ #տեխնիկա #տեխնոլոգիա #ինթել #միկրոչիպ #կաղապար

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

վերբեռնել եմ Մերգելյանի ինստիտուտում նախագծուած սարքերի պատմական լուսանկարներ՝ http://norayr.arnet.am/RetroComputing/Armenian/photos/index.html որոշ մեկնաբանութիւններով

#պատմութիւն #տեխնոլոգիա #հաշւողական֊սարքեր #համակարգիչ #համակարգիչներ #Հրազդան #Մասիս #Արաքս #Արագած #Նաիրի #հիշողութիւն #սարքեր #տեղեկատվական֊տեխնոլոգիաներ #տտ #տեխնիկա #գիտութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Լարի Լեսիգն ասում է, որ օրենքը սահմանափակում է ստեղծարարությունը

Ինտերնետի ամենահայտնի իրավաբան Լարի Լեսիգը մեջբերում է Ջոն Ֆիլիպ Սուսային, երկնային հեղինակային իրավունքները և ASCAP (երգահանների, հեղինակների և հրատարակիչների ամերիկյան ասոցիացիայի) կարտելը որպես փաստարկ մեր ստեղծարար մշակույթը վերածնելու համար։ http://www.ted.com/talks/larry_lessig_says_the_law_is_strangling_creativity.htmlv via @{Արգելիոն Argelion ; aragev@spyurk.am}

also on youtube http://www.youtube.com/watch?v=7Q25-S7jzgs

#lessig #creativity #rw #ro #read-write #read-only #copyright #law #cc #creative-commons #broadcasters #bmi #right #democracy #future #technology #common-sense #court #liberty #freedom

#լեսիգ #ստեղծարարություն #պատճենաշնորհ #տեխնոլոգիա #օրենք #եթեր #իրավունք #ժողովրդավարություն #ապագա #դատարան #ազատություն #երգեր #ձայնագրություններ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)