Ստեփանաւանի օդանաւակայանը գործարկուել է 1980 թուին։ Ինչպէս եւ Գորիսի դէպքում, դրա համար ընտրուել էր նոր, ապագայ զարգացման հեռանկարով տարածք, փոխարէնը հնի, որ պիտանի էր միայն Ան֊2 օդանաւերի համար։ 1982 թուին այստեղ նաեւ գործարկուել էր օդանաւակայանի նոր շէնքը։

Օդանաւակայանը օրը երկու երեք յակ֊40֊ի չուերթ էր ընդունում, այստեղ էին նաեւ տեղակայուած գիւղա֊տնտեսական աւիացիայի օդանաւերը։

Երբ դեռ ութսունականներին Ադբաշեանը պաշտօնազրկուեց, իր «հետնորդները» ապամոնտաժեցին աէրոնաւիգացիոն սարքաւորումները, իսկ օդանաւակայանի շէնքը սկսեցին օգտագործել որպէս անասնաֆերմա։ Արդիւնքում, 1988֊ի երկրաշարժից յետոյ օդանաւակայանը ունակ էր ընդունել այն ժամանակ այնքան անհրաժէշտ չուերթներ միայն ցերեկը, եւ լաւ տեսանելիութեան պայմաններում։

#ստեփանաւան #գետաւան #օդանաւակայան #լոռի #էկրանահան #քարտէզ #ադբաշեան #1980 #1988 #երկրաշարժ #ան֊2 #յակ֊40 #անասնաֆերմա #աւիացիա

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Ստեփան Շահումեանի տուն թանգարանը Ստեփանաւանում։ Թանգարանը այնպէս են կառուցել, որ այն ծածկում է հին տունը։

այստեղից՝ http://edkanyan.tumblr.com/post/90384905927/stepanavan

#Ստեփանաւան #Ստեփան֊Շահումեան #թանգարան #քաղաք #Հայաստան #փողոց #լուսանկարներ #պատմութիւն #ճարտարապետութիւն #շէնք #յղում #####

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)