այսօր գտայ իմ երբեք չաւարտուած պատմուածքից հատուած՝

— իսկ ինչպէս իմանամ որ դու իրօք իսկական սատանայ ես։

— յարաբերոոթիւնները վստահութեան մասին են։

— հմ՞։

— դէ, ես քեզ կարող եմ տարբեր էժան ֆոկուսներ ցոյց տալ, որ մեր կուսակցութեան դպրոցի սկսնակներն են անում՝ բոց, փոխակերպումներ, եւ այլն։ եթէ դա է քեզ պէտք համոզուելու համար՝ խնդրեմ։

— իսկ դուք փաստաթղթերի պէս բան չունէ՞ք։

— իհարկէ ունենք։ ես ունեմ թուային սերտիֆիկատ, որն ինձ տուել է աստուած։ ձեր իսկ, ի դէպ, մարդկանց տեխնոլոգիաներով պատրաստած։ բայց արդե՞օք դու կարող ես այն կարդալ եւ համոզուել որ ես իրօք ես եմ։ դու չունես այդ համար ոչ բաւական գիտելիք, ոչ էլ սարքաւորումներ կամ ծրագրեր։ այնպէս որ պէտք է հաւատաս։

— իսկ ինչո՞ւ չունեմ։

— որովհետեւ չես ուզել ունենալ։ չես խնդրել աստծուց, ինչպէս մենք ենք ասում։ չես ջանալ սովորել՝ այլ խօսքերով։ խնդրէիր՝ կը տային, կունենայիր։ իսկ դուք, մարդիկ ինչ ասես չէք ուզում, խնդրում աստծուց։ ոնց որ բնաւ չհասկանաք, որ խնդրելը «խնդրում եմ» բառեր արտասանել չի նշանակում։ աղօթքը ջանք է։ ամէն ինչ աշխատանք է պահանջում։ ամէն ինչ։ ոչ մի բան ձեր պատկերացրած «հրաշքով» չի լինում։ բայց այն, ինչ լինում է՝ ինչո՞վ հրաշք չէ։ չէք գնահատում ինքներդ ձեր ներդրումները։ ոնց որ ինքներդ ձեզ չյարգէք։ տես, ես յատուկ եմ շեշտել՝ ձեր իսկ մշակուած տեխնոլոգիաներով։ որոնց հետ ինքներդ ծանօթ չէք։ հեհե։ ես ակնյայտօրէն վայելում եմ այս խօսակցութիւնը։

#քաղուածք #զրոյց #սատանայ #տեխնոլոգիաներ #հրաշք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Նորը՝ վամպիրների կեանքում։ Միրյանա Նովակովիչի վէպը՝ «Վախն ու նրա ծառան»։

Պատմութիւն աւստրիական կայսերական յանձնաժողովի մասին, որ ժամանում է Բելգրադ, վամպիրների մասին շշուկները ստուգելու նպատակով։ Այդ, կայսերական արխիւներում իրօք տեղ գտած պատմութիւնը Նովակովիչը խառնում է ֆանտաստիկ միստիկայի հետ, դարձնելով սատանայ վէպի գլխաւոր հերոսին՝ Վիեննայից պատկառելի ազնուականին։

Օտտո ֆոն Հաուսբուրգ կոմսը ծառաների հետ ժամանում է Բելգրադ։ Քաղաքի շրջակայքում վխտում են վամպիրները՝ առնուազն տեղի բնակիչները դրանում համոզուած են։ Սակայն աւստրիական իշխանութիւնը չի հաւատում շշուկներին․ գահապահի կինը՝ դքսուհի Մարիա Աւգուստան տառապում է անպատասխան սիրուց, գահապահը զբաղուած է որսով, իսկ կոմս ֆոն Հաուսբուրգը՝ դքսուհիով։ Ոչ մէկին չի հետաքրքրում, որ կոմսը իրականում սատանայ է։ Կենդանի մեռելներ փնտրելով ֆոն Հաուսբուրգն հետազօտում է շրջակայ գիւղերը, նրան խանգարում է վախը, բայց վախենում է նա ոչ վամպիրներից։ Վախը չի լքում իր ծառային, իսկ ծառան՝ իր Վախը։

http://www.svoboda.org/content/article/25368006.html http://www.svoboda.org/audio/Audio/1158030.html

#գրականութիւն #վախ #ծառայ #գիրք #միրյանա֊նովակովիչ #վէպ #վամպիր #վամպիրներ #պատմութիւն #առեղծուած #ֆանտաստիկա #միստիկա #բելգրադ #սատանայ #կոմս #յանձնաժողով #հետազօտութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)