Ստեփանաւանի օդանաւակայանը գործարկուել է 1980 թուին։ Ինչպէս եւ Գորիսի դէպքում, դրա համար ընտրուել էր նոր, ապագայ զարգացման հեռանկարով տարածք, փոխարէնը հնի, որ պիտանի էր միայն Ան֊2 օդանաւերի համար։ 1982 թուին այստեղ նաեւ գործարկուել էր օդանաւակայանի նոր շէնքը։

Օդանաւակայանը օրը երկու երեք յակ֊40֊ի չուերթ էր ընդունում, այստեղ էին նաեւ տեղակայուած գիւղա֊տնտեսական աւիացիայի օդանաւերը։

Երբ դեռ ութսունականներին Ադբաշեանը պաշտօնազրկուեց, իր «հետնորդները» ապամոնտաժեցին աէրոնաւիգացիոն սարքաւորումները, իսկ օդանաւակայանի շէնքը սկսեցին օգտագործել որպէս անասնաֆերմա։ Արդիւնքում, 1988֊ի երկրաշարժից յետոյ օդանաւակայանը ունակ էր ընդունել այն ժամանակ այնքան անհրաժէշտ չուերթներ միայն ցերեկը, եւ լաւ տեսանելիութեան պայմաններում։

#ստեփանաւան #գետաւան #օդանաւակայան #լոռի #էկրանահան #քարտէզ #ադբաշեան #1980 #1988 #երկրաշարժ #ան֊2 #յակ֊40 #անասնաֆերմա #աւիացիա

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

վաու, փաստօրէն, Ադբաշեանը (ՀՀ քաղ․ աւիացիայի նախպէտ, Արցախի քաղ․ աւիացիայի վարչ․ պետ) ոչ միայն խօսում է հայերէն, այլեւ ՌԴ֊ի՝ մեր նկատմամբ գործողութիւնների մասին, ասում է՝ «չի սազում», իսկ սովետը բռնապետութիւն անուանեց։ երեւի իրան Պասկալեւան է դաստիարակել, ասում է՝ սիրահարուած եմ, ինչ հայրենասէր կին է։ ։Ճ

ինչեւէ, դիտէք եւ կիմանաք, արդե՞օք կապ կայ քաղ․ աւիացիա ունենալու, «բաց երկնքի» եւ ազգային անւտանգութեան հետ, պատուի կոդեքսի մասին, ինչո՞ւ մեր աւիաընկերութիւնները սնանկանում են, եւ ինչքա՞ն վառելիք են ծախսում զանազան օդանաւերը, ինչո՞ւ են իրականում աւելի շատ ծախսում, ի՞նչ է կատարւում Ստեփանակերտի օդանաւակայանում, եւ այլն։

https://www.youtube.com/watch?v=wstq2ch0hak

#փաստօրէն #հայերէն #ադբաշեան #դմիտրի֊ադբաշեան #ռուսաստան #հայաստան #արցախ #աւիացիա #էյր֊արմենիա #արմավիա #քաղ֊ավիացիա #ավիացիա #հայկական֊աւիաուղիներ #փոքր֊աւիացիա ###

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)