երբ քնել ես երկու ժամ ու կարծում ես որ սուրճը կօգնի։
երբ քնել ես երկու ժամ ու կարծում ես որ սուրճը կօգնի։
կոնկորդն էլ ա էն տեխնոլոգիան, որ կորցրել ենք։ #թեքնոլոգիա
հիմա հասկանում եմ, որ իմ խցիկների հաւաքածուն, իրականում այն մասին ա, որ երբ մի կամերայով ու մի ոսպնեակով ես նկարում, սահմանափակուած ես այդ «լուք»֊ով, ու ես փորձի կարիք ունէի, ուզում էի փորձել երեսունհինգ մմ, ուզում էի փորձել քսանութ, փորձել էի ութսունհինգ ու հարիւր երեսուն հինգ, տեսայ դա չի իմ ամենասիրածը, փորձում էի, տեսնեմ, իսկ ո՞նց ա ֆուլ մանուալ խցիկով, ու լուսաչափով, իսկ ո՞նց ա երբ պահաժամը խցիկն ա հաշւում, իսկ էս օպտիկայի «լուքը», իսկ էս, իսկ էս մօտ ֆոկուսուելը, ու տէնց հեսկանում ես ինչ ա քեզ աւելի գրաւում ու չես մնում լռելեայն օպցիաներով, երբ թեքնոլոգիան ահագին սահմանում ա քո նկարների տեսքը։
ըստ որում սահմանելն ու սահմանափակելը տարբեր ա։ սահմանափակումները երբեմն շատ օգտակար են առողջութեանը։ նոյնիսկ գիտեմ ինչ ձեւի սահմանափակումները։
դա նոյնն ա եւ ծրագրաւորման լեզուներում, եւ խցիկներում։ եթէ խցիկն ունի ամենաէական հնարաւորութիւնները, կամ լեզուն ա ընձեռում այդ ամենաէական հնարաւորութիւնները, իսկ մնացած «շքեղութիւնը» չունես, դա կարող ա քեզ բերել շատ կրեատիւ լուծումների, ստիպել մտածել։ իսկ երբ էականը չունես, ունես ոչ էականը, այ այստեղ արդէն բարդ ա։
#սահմանափակումներ #ֆոտո #թեքնոլոգիաներ #խցիկ #սահմանում #փորձ #փորձառութիւն #հաւաքածու
երազում տեսել եմ, թէ հօրս կողմի բարեկամների հաւաքի եմ։ ընկերներիցս մէկն ա անցնում պատահաբար, ինչ֊որ բան ա կորցնում, իրենք կարծես փորձում են օգնել գտնել։ ես էլ զգոյշ եմ, շատ չեմ վստահում, ինձ թւում ա էդ կեղծ, այդ օգնելու պատրաստակամութիւնը։
ու ես իմ դիջէյական պուլտով եմ գալիս, ես իրենով տարած եմ, հա ուզում եմ նուագել, ու չեմ կարողանում բաժանուել։
յետոյ հայրս առանց պատճառ ահաւոր ագրեսիւ ա դառնում։ նէնց, ոնց որ կարող ա սպանի էսա։
ես էլ նկատում եմ, որ չնայած բնաւ ագրեսիւութիւն չեմ զգում իր նկատմամբ, պարզապէս ինձ միջավայրը դուր չի գալիս, ու չգիտեմ այնտեղ ինչ եմ անում, ու մտածում եմ, որ էդ ա, պէտք էր չլինել ստեղ, ու չկեղծել ոչ մի բան իմ գալով, իմ ստեղ լինելով, բայց եւ մտածում եմ, որ գուցէ ճիշտ քայլը ագրեսիւութեամբ պատասխանելն ա, ինչպէս գայլերն են անում, կամ նիկոլը, մէկ էլ մայրս ա նետւում ինձ պաշտպանելու, ես էլ պուլտս հաւաքում ու թռնում եմ այնտեղից։
ու հիմա մտածում եմ, էդ ինչ էր նշանակում։
գուցէ էն, հիմա ա մտքովս անցնում, երբ գրել եմ, որ որոշակի միջավայրեր կան, ուր ես օտար եմ ինձ զգում, ու չպէտք ա ինձ մեղաւոր զգամ, որ ես այնտեղ չեմ լինում։ գուցէ այն, որ ես բնաւ չեմ վստահում հօրս, ու կարծում եմ, որ լիքը բան ինչ նա անում ա, դա քաղաքավարութիւն ա, իսկ իրականում իմ հանդէպ կայ թաքնուած ագրեսիա, ու ես բնաւ հասկացուած չեմ ու չեմ կարող լինել, ու ես դա գիտեմ, ու գիտեմ որ չպէտք ա լուրջ ընդունեմ քաղաքավարութիւնը։ իսկ գուցէ պէտք ա իւնգեան հոգեբանի հետ լիքը խօսել, բայց ես իւնգեան հոգեբաններ հայաստանում չգիտեմ էլ կան թէ չէ։
երբ նախկինում, մարդիկ օգտագործում էին ջաբեր, կամ սփիւռք, ես միշտ վատ էի զգում, որ դա անում են, զուտ ինձ հետ կապի համար։ ու չէին անի այլապէս։ զի չէի ուզում ընդամէնը տէնց մանրուքի, ինչպէս կապն ա ինձ հետ, էդքան նեղութիւն իրենց տան, նոր հաշիւներ բացեն։
նոյնիսկ երբ տելեգրամ էին գալիս, որ ինձ հետ կապի մէջ լինեն, ասում էի՝ բայց դու հաստատ ունես, չէ՞, գտար այլ ծանօթներ, միայն ինձ համար չես լինի այնտեղ։
երբեմն էլ, ոմանք իրենք էին շատ հետաքրքրւում, ու համ փորձում էին «ընկերանալ» հետս, համ կամք էին արտայայտում ջաբեր/սփիւռք֊երով օգտուելու, չնայած ես բան չեմ պատմել, չեմ «գովազդել», ընդամէնը տեսնում էին այնտեղ եմ գրում, ասում էին, թէ հետաքրքիր ա, բաց են նորութիւնների համար։
ու ես հա զգուշաւոր էի։ ու երբ իրենք յետոյ անհետանում էին, ու երբ յիշում եմ, թէ երկու տարի ա լուր չկայ իրենցից, նէնց զգացողութիւն եմ ունենում, թէ ինձ խաբել են ուզել։
այդ զգացողութիւնը նրանից ա, որ տպաւորութիւն ա, որ իրականում ինձ կպցնելն էր հետ կապ խորացնելն էր դրդապատճառ, ոչ թէ գաղափարները, որոնց համար արժի ջաբերով կամ սփիւռքով օգտուել։ ու թեքնոլոգիաները, որ ունեն գաղափար, իրենց համար զուտ նեղ անձնական շահեր բաւարարելու միջոց էին։
որը նշանակում ա, որ ես էլ, ես էլ եմ միջոց դիտարկուել։
ու էդ անկապ ա։
բարեբախտաբար, երկար ինքնդ քեզ կեղծելը բարդ ա։ ու ժամանակն ամէն ինչ ցոյց ա տալիս։
չգիտեմ։ թքսուր ա երեւի։ իսկ գուցէ եւ ոչ։ բայց անկապ ա։ #սփիւռք #ջաբեր #գաղափարներ #թեքնոլոգիաներ
աստուած, էս ինչ ահաւոր ա։ ջիմէյլը պատասխանի ակնարկներ ա տալիս (դէ փաստօրէն հահ֊ի մէյլը ջիմէյլ ա), ու հնարաւոր ա սեղմել կոճակներից մէկը, ու էլ չպատասխանել ինքնուրոյն։
ես ինձ բնաւ լաւ չեմ զգայ դրանք սեղմելով։ այդպէս անելով ոնց որ ընդունեմ, որ ես աւելի լաւ պատասխան, քան իր առաջարկածը չէի գրի։ ահաւոր ա։
առհասարակ, աւելի յստակ ցանկութիւն կայ հնարաւորինս օգտուել միայն ու միայն մէյլ կլիենտներով։ ահա։
շաբլոն եմ նկատել, որ ես եթէ «կարօտում» եմ, դա մասնաւորապէս այն մասին ա, երբ ես գիտեմ, որ այս բանը իրան ցոյց կը տայի, նա կը գնահատէր, կամ կուրախանար, կամ կապշէր։
ըստ երեւոյթին մեզ պէտք են մարդիկ, ով հասկանում են, ընկալում են էն, ինչ կարող ենք տալ։ նոյնիսկ ում կողմից պահանջ կայ դրա։
ու չեն ուզում, պահանջում այն, ինչ չենք կարող։ #կարօտ
իսկ երբ պահանջ չկայ, չես ուզում այն բաւարարես։ չես ուզում ասես՝ տես էս ինչ սարք ա, թեքնոլոգիա ա, մեթոդ ա, վայր ա, նկար ա, զի դէ ինչի՞ անկապ նեղես մարդուն։ ու տէնց։