ֆրանսիական ժապաւէն կայ, պանկրո չորս հարիւր, ահագին հաւէսն ա երեւում, բայց էժան չի։ #ժապաւէն
ֆրանսիական ժապաւէն կայ, պանկրո չորս հարիւր, ահագին հաւէսն ա երեւում, բայց էժան չի։ #ժապաւէն
ես ֆոտո մարդկանց ցոյց չեմ տալիս, քանի որ մէկ ա չեն հասկանում։
գիտէ՞ք տէնց մարդիկ կան, նկարը չգիտեն ոնց նայեն։ կամ նայում են ու չեն ջոկում ինչ ա իրա մէջ։
տիպա հա, դէ նկար ա։ ի՞նչ նայեմ սրա մէջ։ նայեցի։ դէ նկար ա։
ու չեն ունենում էմոցիոնալ արձագանք։ նոյնը երաժշտութեան մէջ։
ես հասկանում եմ, ինչ շքեղութիւն ա ունենալ մարդիկ, ով ունենում են էմոցիոնալ արձագանք։
իսկ եթէ իրենց հետ նոյնիսկ կարելի ա քննարկել ինչ֊որ բան, այսինքն խօսելու շնորհք չէ, շնորհ ունեն, ապա անգին են լրիւ։
աժ֊ի զուտ դարպասները չի պէտք բացել։ դարպասները փակուելու պոտենցիալ ունեն։ պէտք ա հանել էն պարիսպները գրողի ծոցը։ որ ակնյայտ լինի։
#երեւան
աաա, ֆբ֊ն փորձում ա ապակենտրոնացմանը դէմ եւս մի քայլ անել՝
As Facebook shut down their APIs to post into peoples timelines, the Facebook integration is now removed.
էլ չի լինի ֆբ քրոսփոստել։
դէ, արժանավայել հասարակութիւնը սրան կը պատասխանէր, եթէ գիտակցէր, իհարկէ, որ խաբուած ա, ոչ թէ երջանիկ լինէր որ ցուկերբերգ ձաձան հրաշալի սպասարկում ա առաջարկում։
յիշում եմ, երբ ես առնետի ջաբեր հաշուով չաթւում էի ջիմէյլի ծանօթների հետ, ֆբ֊ի ժողովորդն ասում էր, թէ արի ֆբ, թէ չէ չես կարողանում մեզ հետ չաթուել։
ես էլ ասում էի՝ բայց էդ նէնց չի որ ես չեմ կարողանում, էդ ձեզ չեն թողնում։
#ֆէյսբուք #դիմագիրք #ազատութիւն
մտածում եմ, դէ լիքը մարդ կայ, ում ասենք այքիւն ցածր ա, ու նա չի ձգում նորմալ աշխատանք, բայց իրան տեղաւորում են ինստիտուտ, մի ձեւ աւարտեցնում են, յետոյ դժուարանում ա գործ գտնել, ու տէնց, քանի որ մեզ մօտ ծնողների հետ են ապրում, ու չեն գնում այլ քաղաք սովորելու, էդ մարդը ստիպուած չի լինում գնալ ու ասենք մատուցող, կամ բանւոր աշխատել, եթէ դա գոնէ ձգում ա։
տէնց անգործ մնում ա։
կամ էլ, ոչ մէկ չի ասի՝ ես յաւակնոտ չեմ, ես չեմ ուզում երեւանում ապրել, գնամ ասենք փոքր աւան։
ես կասէի, բայց դէ ֆակտո յաւակնութիւններիցս բարձր աշխատանք ունեմ։
երբ տշեն, էդ ժամանակ կը մտածեմ։
դաւադրութիւնների տեսութիւններին հաւատացող մարդիկ արդե՞օք փորձել են իրենք որեւէ համեմատաբար բարդ կոմբինացիայով դաւադրութիւն կազմակերպել։ ամէն քայլին խառնուած են լինում շատ տարբեր ուժեր, երբեմն անկանխատեսելի մասնակիցներ, ամէն քայլին այնքան բան կարող ա ոչ պլանաւորուածի պէս գնալ, որ նոյնիսկ պարզ ծրագրերը խափանւում են։
ծրագրաւորողները, ով կարծես թէ շատ մեծ վերահսկողութիւն ունեն իրենց իսկ գրած կոդի վրայ, նոյնիսկ իրենց ա պէտք լինում վրիպազերծում, երկար ժամանակ ու կոդի փոփոխութիւններ, որ քիչ թէ շատ համոզուած լինեն, որ իրենց կոդն աշխատում ա իրենց նախատեսուածի պէս։ իսկ այսպիսի վերահսկողութիւն ոչ մի մարդ իրական աշխարհում չունի։ այնպէս որ, դաւադրութիւններն այնքան բարդ են, որ անհաւանական են։
#դաւադրութիւն
#orwocolor #ֆոտո