ՄԵԶԻ ԱՆՊԱՅՄԱՆ ԿՐԻՆԼԱՆՏԸ ՊԷՏՔ Է։
ՄԵԶԻ ԱՆՊԱՅՄԱՆ ԿՐԻՆԼԱՆՏԸ ՊԷՏՔ Է։
հէհ, Cisco Nexus 31108TC-V սուիթչի մասին եմ հաղորդակցւում, thunderbird֊ը ասում ա՝ չլինի՞ cv պիտի ուղարկես, բան չես կցել իմակին։
ըստ դուորակի պահանջների, ստեղնաշարը պիտի էնպէս նախագծուի, որ մէկ մի ձեռքը ստեղնը սեղմի, մէկ՝ միւսը։
ու իսկապէս, նոյնիսկ հպէկրանի ստեղնաշարով, եթէ qwerty ա, արի ու գրի օրինակ restart բառը՝ ամէն տառը պիտի ձախ ձեռքով սեղմես։ ու դա #ահաւոր ա։
#ստեղնաշար
երեւի կարելի էր հայերէն թարգմանել ներդը որպէս դախ։
զի ես դախ եմ օրինակ։ նորմալ մարդու համար։ ու նոյնիսկ ես եմ գիտակցում որ դախ եմ։
հասկանում եմ որ յաճախ դեբիլի տպաւորութիւն եմ թողնում ու պարզ բաներ չեմ հասկանում։
էնտեղ հարցը մնում ա՝ ցո՞յց տալ որ չես հասկանում որ զգան որ դախ ես, թէ՞ հարց չտալ, ու ոչ մի ձեւ չարձագանքել, որ մտածեն որ չար ես, եւ արհամարհեցիր։
ինչեւէ, յետոյ մտածեցի, որ չի լինի ներդը թարգմանել հայերէն, եւ այլ բաներն էլ պէտք չի թարգմանել, որովհետեւ հայաստանում ներդեր չկան։
ոչ թէ չկան դախ մարդիկ, կամ հետաքրքրուող մարդիկ, կամ թեմայից ջոկող մարդիկ։
այլ հէնց ներդեր չկան՝ որովհետեւ իրանց համար հայերէն անուան կարիք չի եղել։
չի եղել էսպիսի հայերէն բառ, որ ասենք՝ հաա, spoon֊ին հայերէն ասում են գդալ։ երբ լինում ա՝ պէտք չի յօրինել։ կայ։
իսկ ներդ չկայ, զի կարիք չի եղել էդ մարդկանց ինչ֊որ ձեւ անուանել։ կամ էդքան քիչ են, որ կարիք չի եղել, կամ հանդուրժւում են որ կարիք չի եղել։ երեւի աւելի շատ առաջինը։ զանգուածային չեն բաւական որ մի հատ էլ անուան արժանանային։
#հայերէն #թարգմանութիւն #անգլերէն #մշակոյթ #դախ
կողքից տեսնում ես ոնց են տեսազանգ անում՝ դէմքն ա երեւում հեռախօսի էկրանին, ու լոճած ա։
զի դէ լայն ոսպնեակ ա, որի հիմնական, կամ աւելի կարեւոր համարուող գործառոյթը՝ խմբային ինքնանկարներն են։
երեւի էդ բացը երկար չի մնայ ու կը սկսեն դիմացից դնել նաեւ դիմանկարի համար աւելի յարմար ոսպնեակներ։
եւ բոլորը կը վազեն առնելու, զի էդ շատ կարեւոր ա։ բայց երէկ շատ կարեւոր չէր։
երեւի ես ինձ լաւ եմ զգում, ինչպէս կոլեկտիւիզացիայից տառապելու գրառման մէջ երբ կարելի ա խաղի մէջ չմասնակցել։
ոչ լինուքսի տակ խցիկս ա աշխատում, ոչ էլ տեսազանգ եմ անում։ ոչ էլ կը վազեմ նոր հեռախօս առնելու զի մէկ ա չի աշխատի լինուքսի տակ, ու պէտքս չի աշխատէր էլ, զի տեսազանգ չեմ անում։ ու ձայնազանգ նոյնպէս։
հաւէս ա երբ լինում ա չմասնակցել ու բաւարարուել զզուանքի զգացողութիւնը չանելով էն ինչից զզւում ես։
էսօր յիշել էի որ ոչ մի ձեւ չէի հասկանում ֆէյսբուքն ինչ ա։
ոչ մի ձեւ։
ասում էի ի՞նչ ես կարող էնտեղ անել։ եթէ լինէր կիսուել ու բռնաբարել մարդկանց իմ յանճարէղ մտքերով՝ կը հասկանայի։
դէ բլոգ գրում կարդում էի։ ըստ որում անկախ հարթակից էին բլոգերը։ հա, հազար անգամ նուագեցի էս ձայնապնակը։
մի ձեւ xml֊ին հետեւում էիր։
ու օկ ա, թող կենդանի մատեանում գրեն հայերը՝ կարելի ա եւ առանձին գրել, եւ եթէ չեն իմանում ոնց հետեւել՝ լաւ ա կենդանի մատեանով լինում էր բաժանորդագրուել այլ xml հոսքերի՝ ճիշտ ա շատ հեշտ չէր, բայց լինում էր։
ու էդ ա պէտք։
իսկ ֆէյսբուքում ինչ անել՝ ես երկար չէի հասկանում։ ու ինչի պիտի բոլորս գնանք հէնց էնտեղ գրենք։
պարզուեց՝ որովհետեւ «բոլորս էնտեղ ենք»։ «եկէ՛ք, եկէ՛ք մեզ մօտ, շփուե՛նք։»
հիմա բոլորս չենք կարող դուրս գալ։ բոլոր իրանք։ չեն կարող։
իսկ եթէ եւ դուրս գան՝ նախ այլ աւելի էսօր «քուլ» տեղ կը գնան, կամ որովհետեւ «էլ էն չի»։
ինչ֊որ կոֆեօտ ա ստացւում գրածներս։ երեւի նա միշտ ա սէնց զգում։
չեմ իմանում արդեօք հնարաւոր ա մանկապատենական գրքի կամ ֆիլմի շրջանակներում այլ ձեւ անել, բայց շատ սուտ ա պարունակում փոթերի մասին գործը։
ինչ են կարողանում վեհացնել համառութիւնը, համարձակութիւնը՝ իհարկէ միայն «ճշտի» եւ «բարու» համար։ եւ իհարկէ սլիզերինի ժողովուրդը նենգ են եւ անարժան՝ զի էն տղեն ինչ բռի ա խաղում քուիդիչ՝ ախ սրիկա՛ն, իրան տեսէք։ իբր կանոն չկայ, որ իրան քարտ ցոյց տան հեռացնեն, կամ թմին պենալ անեն դրա համար։ էդ կանոնը չկայ, որ ցոյց տան ինչով են դրանք վատը։ կամ որ հետեւում մատնում ա իրանց մալֆոյը՝ զի դէ չեն «կարում» էլի ազնիւ պայքարել։
յանկարծակի հարին եւ ընկերները արժանի են, ունակ են։ բայց ինչո՞վ՝ ոչնչով, բացի համարձակութիւնից եւ հաւակնութիւններից։
ի՞նչ ուղերձ ա դա տալիս։ դէ հա, համարձակութիւն եթէ չունես՝ չես էլ ունենայ։ միւս ուղերձը՝ պէտք չի սովորել եւ տառապել՝ յաջողութիւնը դրա մէջ չի։ ու դա ա որ չեմ իմանում արդեօք հնարաւոր ա գրքում նոյնիսկ ցոյց տալ տարիների տառապանքը։
ինդիանա ջոնսի ֆիլմերից մէկում նա կարեւոր բան ա նշում ուսանողներին՝ որ հետազօտութիւնների մեծ մասն անցնում ա գրադարաններում ու գլամուր տեսք չունի։
դա գոնէ նշել ա, ինչի համար ես էդ ֆիլմը գնահատում եմ։
հարին տալիս ա սին հաւակնութիւն։ որից չար ու նախանձ լուզերն իմ պէս պիտի զզուի։