եկան, առաջ մեզ հետ էին աշխատում։ եկան, ասին՝ գնում ենք։ իռլանդիա։ մէկն ասաց՝ բայց ինչի՞ իռլանդիա, էնքան լաւ տե՞ղ ա։ բան չասին։ ասի՝ էնտեղ խոնավ ա։ հարցին՝ ե՞ւ։ ասի՝ եւ խոտն աւելի կանաչ ա, հետեւաբար։ #արտագաղթ
եկան, առաջ մեզ հետ էին աշխատում։ եկան, ասին՝ գնում ենք։ իռլանդիա։ մէկն ասաց՝ բայց ինչի՞ իռլանդիա, էնքան լաւ տե՞ղ ա։ բան չասին։ ասի՝ էնտեղ խոնավ ա։ հարցին՝ ե՞ւ։ ասի՝ եւ խոտն աւելի կանաչ ա, հետեւաբար։ #արտագաղթ
էսօրուայ խօսակցութիւնների հետքերով պատմեմ ինչեր եմ իմացել՝
երեւանում վարորդական իրաւունք դիմողների կէսը կտրւում ա։ իսկ մարզերում՝ իննսուն քանի տոկոս ստանում ա։
հետեւաբար, կամ մարզերում յանճար են, իսկ երեւանում՝ դեբիլ, կամ մարզերում աւելի հեշտ ա կաշառքով վի ստանալը։ ու դէ կարելի ա տրամաբանել ոնց՝ երեւանում վախենում են բռնուել, ու վերահսկողութիւնն ա ուժեղ։ մարզերում դիմողների մեծ մասը վստահելի են ու դժուար թէ մատնեն։
իսկ եթէ անկապ մարդ գայ երեւանից, առանց ծանօթների, դէ կը վախենան, չեն վերցնի։
իսկ դրսում վի ստանալը ահաւոր բարդ ա։ մեզ մօտ էդ լուրջ անց կացուող քննութիւնները, դէ խիստ չեն։ էն օրը գործընկերս գնաց, պատմեց, թէ հարցրեց՝ էն մինչ խոդ տալը գործողութիւնները անե՞մ, թէ չանեմ։ իրան ասին՝ քշի, դէ քշի, չենք կտրի դրա համար։ դէ ստեղ ազնիւ քննութիւնն ա մեղմ անց կացւում։
ասում են, գերմ է՞ր, մի հայ ա, ձեռքից առել են վի֊ն, գնում ա որ ստանայ, հա ստորացնում, ուղարկում են։ մի անգամ սխալ դուռ էր բացել, ասին՝ ինչի՞ համար ես եկել, պատասխանեց, որ վի ստանալու՝ ասին՝ կտրուեցիր, գնա տուն։ սխալ դուռ ես բացել, պէտք ա կարդայիր ինչ ա գրած։ գնա, մի ամսից կը գաս։ այլ անգամ դռան բռնակը սխալ ուղղութեամբ էր քաշել, մի երկու անգամ քաշեց, յետոյ ջոկեց, մտաւ, ասին՝ բա ինչի՞ ես տէնց անհանգիստ, նեարդային։ գրած ա դռան վրայ ինչպէս բացել։ հանգստացիր։ մի ամսից կը գաս։
տէնց, որ իմանաս, որ եթէ ձեռքից առնեն վի֊ն, յետոյ տառապելու ես կրկին ստանալու համար։ ու դէ վախենաս խախտես։
ու յետոյ զարմանալի չի, որ եւրոպայում ճանապարհային պատահարներից մահացութիւնը տաս անգամ աւելի քիչ ա, քան հայաստանում։
իսկ մեզ մօտ ասում են՝ ինչի՞ ստեղ չեմ կարող կայանել, ինչի՞ երկրորդ գիծ չեմ կարող կանգնել, հո չեմ քայլի երկար, բա ուղեւորիս ստեղ ա պէտք իջնել։ տէնց, իրեն ասում են՝ բա եթէ ստեղ ես ուզում չիշիկ անել, էս պահին, ինչի՞ չես անում, նոյնը չի՞։ կամ կարող ա փորդ ցաւում ա, ինչի՞ էս պահին փողոցի մէջտեղում չես թեթեւացնում։ կը տուգանե՞ն։ բա պէտք ա տուգանեն, որ երկրորդ գիծ չկանգնէք, կամ սխալ չկայանէք։ բա անհարմար ա այլ մարդկանց, ու տէնց։
ու էդ պէտք ա քննարկուի, ու քննարկուի, ու գուցէ հանրութիւնը կամաց զարգանայ։
#հայք #հանրութիւն #զարգացում
ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստեանը յայտնել է, որ ԱԱԾ-ն թոյլատրել է Սերժ Սարգսեանի եղբօրը՝ Ալեքսանդր Սարգսեանին, «որոշակի ժամանակով» հեռանալ Հայաստանից։ Խաչատրեանը չի մանրամասնել, թէ Հայաստանը լքելու ի՞նչ անհրաժեշտութիւն ունէր Ալեքսանդր Սարգսեանը։
սաշիկին ուղարկել են փողերի հետեւի՞ց։
մեզ պէտք ա ռեկրուիտմենտ։ իդենտիֆիկացնել այն մարդկանց, ով պոտենցիալ սփիւռքի մարդ են։ ու գաղափարական։ ուղեղները լուանալ֊բերել ստեղ ու թութ։ պրոֆիտ։
@{անկապ; ach94er@spyurk.am} @{դեռ կäտ; tanamasi@spyurk.am}
այո, պիտակում եմ, տիպա ապէ՛ դու։ բայց սա վերաբերում ա նաեւ նրանց, ում էնքան մօտ չեմ համարում որ համարձակուեմ պիտակել։
ու սա վերջին անգամ բզոց ա։ կներէք, էլ չեմ անի։
դէ գիտէք, կայ նոր համայնք։ ու այդ մարդկանց զգալի մասը գաղափարական են։ ճիշտ այնպէս, ինչպէս դուք։
ու ես ունեմ երկու ձեւ ֆիդբեք (որ պարտադիր չի որ արտայայտում են բոլորին)՝ հներից, թէ մենք այլեւս fit չենք լինում, ու նորերից՝ որ իրենց հետաքրքիր են էն մարդիկ, ում իրենք գտնում են պիտակներով։ ու հետաքրքիր էք կոնկրետ դուք։
ու էն որ դուք չկաք, ինձ թւում ա, կարող ա տալ նման ուղերձ՝ դէ մենք մեծացել ենք, ջոկել ենք որ էս սուտ էր, ինչ գաղափար բան, պէտք ա կեանքներս դասաւորել, ու մենք այլեւս ձեր պէս լուզեր չենք, որ ստեղ տուսուենք։
ու ինձ թւում ա, դուք էս մարդկանց պէտք էք։ պէտք էք ոչ թէ որպէս պեղումների առարկայ, ինչպէս մոռացուած հայ եկեղեցի ու գերեզմանոց, որպէս յիշատակ երբեւէ գոյութիւն ունեցող համայնքի սփիւռքում (որը տիպիկ սփիւռքի համայնքի վերջն ա), այլ պէտք էք որպէս կենդանի մարդիկ։
դուք իրենց հետաքրքիր էք, ու իրենք ուզում են ձեզ հետ շփուել, ու որ դուք իրենց հետ շփուէք։ ու նէնց չի որ դուք իրենց վնաս կը տաք, եթէ շփուէք։
ու չէի ուզի իրենք մտածեն, որ դուք այլեւս գաղափարական չէք։
վերասահմանելով սփիւռքը,
կողմնակի անցանց մ․
#սփիւռք
սպասարկչի ժամը սխալ էր, @{անդորր; andorr@spyurk.am}ը նկատեց, ասաւ։
arnet ~ # date
Tue Mar 5 22:44:02 +04 2019
arnet ~ # ntpd -s
arnet ~ # date
Tue Mar 5 14:44:27 +04 2019
այնպէս որ եթէ գրառում էք արել, ու չի յայտնւում, երեկոյեան կը յայտնուի։ (:
#սփիւռք #թութ #թարմացում