հիանալի, կպնում եմ այառսի, ու ինձ չի թողնում։
https://dronebl.org/lookup?ip=37.252.93.184
երեւի ինչ֊որ մէկի մօտ ուինդոուսի տակ բոտ ա եղել էս այփի֊ով, իսկ ես դրա պատճառով տուժում եմ։
:/
հիանալի, կպնում եմ այառսի, ու ինձ չի թողնում։
https://dronebl.org/lookup?ip=37.252.93.184
երեւի ինչ֊որ մէկի մօտ ուինդոուսի տակ բոտ ա եղել էս այփի֊ով, իսկ ես դրա պատճառով տուժում եմ։
:/
ինձ դուր ա գալիս սփիւռքը նրանով, որ ստեղ շատ ապանձնական ա, ու այն ցոյց ա տալիս, որ սոցիալական մեդիան, իրականում, կարող ա լինել եւ բնաւ ոչ քո երջանիկ կեանքի, լաւ ուտելիքների մասին, նախ աւելի հանրային զանազան քննարկումների, կարծիքներ արտայայտելու, նաեւ կիսելու առօրեայ փորձառութիւնը, սրա, սրա ու սրա պէս որը ձեզ թուում ա, ոչ մէկին չի հետաքրքրում, բայց ես ինձ նոյնիսկ պարտաւորուած եմ զգում դա անել։
որովհետեւ գիտեմ, ինչքան ա ինձ հետաքրքիր, երբ նման առօրեայ, կենցաղային բան կարդում եմ։ ու այդ պատճառով, եթէ մի բան եմ անում, գրի եմ առնում, չնայած գիտեմ որ մի բան չի։
ճիշտ ա, յաճախ մեզ մօտ պարզապէս սոցիալական մեդիայի ռեւերսն ա՝ բողոք, ոչ թէ ինքնացուցադրուել ինչ լաւ ա։ նոյնիսկ երբեմն՝ ինքնացուցադրուել, ինչ վատ ա, ու ում մօտ ա աւելի վատ։ բայց էդ, իթ, հազուադէպ ա, սովորաբար, դէ բարդ ա կեանքը, ու մի տեղ պէտք ա ասուի, ու ասւում ա էնտեղ, ուր կարելի ա ապանձնական։
ու հա, կեանքը բարդ ա։ ինձ թւում ա էդ կարելի ա արձանագրել, ընդունել ու մի քիչ թեթեւ տանել։ իսկ եթէ շատ ա բարդ, մի արէք էդ, ինչից ձեզ վատ ա։ դրանից պարզ բա՞ն։ մի՛ եղէք մազո։ իթ հոգեւոր հանգստութիւնը ամենակարեւորն ա՝ փողից, ուրիշների նեղուելուց, ու լիքը դեբիլ բաներից կարեւոր ա։ կամ էլ կարող ա շատ բան էք ուզում՝ սա կեանքի բարդութեան մասին ա։ դէ մի՛ ուզէք։ հանգիստ վեր ընկէք տեղներդ, նէնց, որ բողոքելու պատճառ էլ չի լինի։
#սոցիալական_մեդիա #սփիւռք #կենցաղ #առօրեայ #ուտէնց
Նշենք, որ կենդանու մօտ հիվանդութիւնն առաջացել է, քանի որ անասնատէրը հրաժարուել է պատուաստումից:
@{ առավոտ ոչ պաշտոնական ; aravot@spyurk.am} 8/22/2019, 12:30:11 PM
Սիբիրախտով վարակված է եղել մեկ կենդանի. համագյուղացիներով կենդանու մորթ են իրականացրել և միսը բաժանել իրար մեջ
#առողջապահություն #լուրեր #գեղհովիտ #սիբիրախտ posted by pod_feeder_v2
#խի
ասում ա՝ «էն տղուն իզուր թողեցի, լաւ էլ փող էր աշխատում»։
սիրում եմ անկեղծութիւնը։ #անկեղծութիւն
մէկ էլ, ես երեւի պէտք ա կարողանամ լաւ բաժանել ինձ որպէս պոդմին, ու ինձ որպէս մա՞րդ։
բայց ինձ բարդ ա։ ու բաներ կան, որ գրում եմ, որպէս պոդմին, բայց ոչ որպէս մարդ։ ինձ որպէս պոդմին դա աւելի կարեւոր ա։ իսկ բաներ կան, որ մարդն ա խօսում իմ մէջ։
ու չեմ ուզում առանձին պոդմինի հաշիւ պահել։
իսկ երբեմն մտածում եմ, որ քաղաքական կամ ճաշակի կամ եսիմինչ դիսկուսիաների մէջ պէտք ա իւզերական հաշուով լինեմ, որ գոնէ ֆորմալ չլինի կարգավիճակի տարբերութիւն։
բայց դէ, երեւի ջոկում էք, որ ես ինքս եմ նեղւում, ու դէ կարգավիճակս աւելի շատ պատասխանատւութիւն եմ ընկալում, քան լիազօրութիւն, ու երբեք չեմ չարաշահել, երեւի թէ։ մաքսիմում, փնտրել եմ ադմինկայում իւզեր, չեմ էլ յիշում ինչի համար, բայց էդ կամ նման հնարաւորութիւն բոլոր օգտատէրն էլ ունեն։
հա, ու տէնց խառն ա, բայց դէ կը ջոկէք, մարդ էք, մարդիկ տէնց բանե՞ր են ջոկել, դուք էլ կը ջոկէք երեւի։
էնպէս որ երեւի կը ջոկէք։
այ մաթիասն էլ ա նկատել հէնց իմ նկատածը՝ սեւ սպիտակ, միայն սեւ սպիտակ նկարող խցիկները։
https://www.youtube.com/watch?v=s9FfhA2X99U
դայնամիկ ռենջ պատկերազարդող պահերն էլ են տպաւորիչ։ #ֆոտո