#աստուատ #ֆոտո
@{ fstoppers (unofficial) ; fstoppers@spyurk.am} 5/31/2020, 7:33:33 PM
This Light Artist Used a Drone to Paint Stop Motions in the Sky
#drone posted by pod_feeder_v2
#աստուատ #ֆոտո
@{ fstoppers (unofficial) ; fstoppers@spyurk.am} 5/31/2020, 7:33:33 PM
This Light Artist Used a Drone to Paint Stop Motions in the Sky
#drone posted by pod_feeder_v2
analog.cafe֊ն որոշել ա իմ ու սոնայի կարանտինային ժապաւէնային սեւ սպիտակ լուսանկարները հրապարակել՝ օնլայն եւ տպագիր զին֊ի մէջ։
https://www.analog.cafe/r/may-20-community-letter-w5qv
էս նկարում մեր ֆոտոներից էլ կան՝ ոնց որ հաշուեցի՝ 13 լուսանկար ինձ ծանօթ ա։
#ֆոտո
այստեղ շուլմանը պատմում ա առցանց կրթութեան մասին ու ես յիշեցի երկու պատմութիւն։
— մի երեխայ տնայիններն ա անում, ու մէկ էլ մօրը հարցնում՝ ինչի՞ են կրեաները էդքան երկար ապրում։ — քե՞զ ինչ, կրեաները ինչի են ապրում՝ դասերդ արա — բղաւում ա մայրիկը։ — երեւի իրենց վրայ ոչ ոք չի բղաւում որ դասերն անեն, էդ պատճառով էլ երկար են ապրում — ամփոփում ա երեխան։
— ռեգիոնալ բուհերի մասին՝ իմ ամենալաւ ուսանողներից մէկը գաւառից մի տղայ էր։ ինձ թւում ա երկու պատճառով էր ամենալաւերից՝ նախ որ գաւառից եկել հասել էր ամերիկեան, եւ որովհետեւ 26 տարեկան էր՝ կեղեւը արդէն բաւական զարգացած էր ու նա լրիւ լուրջ էր վերաբերւում դասերին։ նա պատմեց որ գաւառի պոլիտեքնիկում մի բզբզող տղայ կար, որ սովորական կարգչից սերուեր էր սարքել, իմէյլ հասցէներ բաժանել բոլոր ուսանողներին, ու փորձում էր որոշակի թուանշային ինֆրաստրուկտուրա կառուցել։ իմ հասկանալով՝ ղեկավարութիւնը իրան չի խանգարել՝ հազիւ մէկը գործ ա անում՝ իսկ իրենք կարող են դրանով հպարտանալ ու ցոյց տալ այլ բուհերի ղեկավարութեանը, նա դէ գոհ էր, որ սովորում ա ու իրան թողնում են բզբզալ ու նշանակութիւն ա զգում, իսկ ուսանողները դէ շահում էին։ դա հնարաւոր չէր մեծ, ժանգոտած եւ դժուարաշարժ երեւանի պոլիտեքնիկում, ուր բոլորը բոլորից վախեցած են, իսկ զարգացման տեմպեր դանդաղեցնելը դառնում ա հետադիմութիւն, բայց հնարաւոր էր փոքր ռեգիոնալ համալսարանում, որովհետեւ այդ փոքրութիւնը նաեւ առաւելութիւն ա։
#կրթութիւն #բուհ #շուլման
սա ցոյց ա տալիս ինչպէս ա իւթիւբը հաշւում դիտումները։ մէկ ու կէս ժամանոց վիդեօն, որը հրապարակուել ա տասնչորս րոպէ առաջ արդէն ունի վեց ու ինը հազար դիտում։ բնական ա, որ դիտուել ա մաքսիմում տասնչորս րոպէ։ հաւանաբար, իւթիւբն այդպէս ա հաշւում, որ շոյի արտադրողին, ասելով՝ տես ինչ լաւ ա որ ինձնով հրապարակեցիր, քեզ ստեղ էդքան դիտում ու սիրում են։
#իւթիւբ #վիճակագրութիւն #հաշուարկ #շոյանք
ահաւոր կարեւոր ա, ով ինչ նկատի ունի ինչ ասելով։ ասենք ես երբ փոքր էի՝ տպում ու տարածում էի էս փոստերը, բայց ես չէի ջոկել դրա միտքը՝ որ եկէք կանանց տանենք աշխատեցնենք ահաւոր պայմաններում մեր գործարաններում, որ արտադրեն տանկեր քանի որ համաշխարհային յեղափոխութիւն ինչ֊որ չի ստացւում ու մեզ միանալ ոչ մէկ չի շտապում։
էսօր ռեպատրիարքը «անտիտորոր»֊ից մէջբերումներ էր անում, ու ինձ թւում ա ազդուել էր՝ իսկ անտիտոպորը իմ հասկանալով փղա֊ըհաուսքիփերային էջ ա ուր, ենթադրում եմ, վաճառում են նաեւ եւրոպա ատելու ուղերձը, բայց ոչ՝ ռդ֊ից զգուշանալու ուղերձը։ միայն արեւմտեան արժէքներն են վտանգաւոր, ըստ իրենց, զի դրանք են բերելու անհասկանալի իրավիճակ, որը կոչւում ա ժողովրդավարութիւն, իսկ մոնարքիան հասկանալի ա, ըմբռնելի ու կանխատեսելի։
եւ ռեպատրիարքը երկար պատմեց եւրոպայի իսկական դէմքի մասին՝ երբ ի․ թ․ դատարանի որոշումը նորմալ էր, ադրբեջանի համար՝ ամօթալի, իրենց չեն խրախուսել այլ դատապարտել են։ իսկ դէ հունգարիան՝ ժողովրդավարական երկիր չի՝ ու իրենց հետադէմ լիդերը կարող էր ծախել՝ եւ ծախել ա յանցագործին։ ստեղ բնաւ փտած եւրոպայի հարց չէր։ #արեւմուտք #եւրոպա #ժողովրդավարութիւն
— հէնց բոլորն ունեցան հեռախօսներ, այլմոլորակայինները էլ չեն գալիս որ նկարուեն։ — գալիս են, բոլորը հեռախօսների մէջ են նայում՝ չեն նկատում։
#զրոյց
իթ էդ նիկոլն ա իրան էդ միտքը տուել։
@{ ազատություն ոչ պաշտոնական ; azatutyun@spyurk.am} 5/29/2020, 9:30:05 PM
New Karabakh Leader Gives Key Posts To Rivals
#inenglish posted by pod_feeder_v2