#աշխատանք #գիրք
#աշխատանք #գիրք
ազգային պատկերասրահում էլ կայ երեւան ֆոտօ ֆեստի ցուցադրութիւն՝ 7֊րդ ու 1֊ին յարկերում։
երեւի առաջին անգամ պատկերասրահի պատմութեան մէջ սովէտական շրջանը նկարագրուած ա որպէս օկուպացիա։
համադրողը վրացի ա՝ նեստան նիջարաձէ։
այդ շրջանից կան վրաստանի գիւղերի նկարներ, երեւանի, գիւմրու տեսարաններ։
պլպլան ժամը՝
երեւան՝
հայ հիփսթերներ՝
մագնում գործակալութեան նկարների մէջ ցուցադրուած ա նաեւ կարլ դէ կայզերի զուարթնոցի նկարը՝
այդ նկարի մասին 2013֊ին հրապարակում եմ արել։
զոնտիկ՝
եթէ չէք տեսել այս անձրեւանոցներին վերաբերող գրառումս, ապա տեսէ՛ք այստեղ։
ցուցադրութիւնը կը լինի մինչեւ նոյեմբերի 28֊ը։ պատկերասրահն աշխատում ա մինչեւ երեկոյեան վեցը, բայց կիրակի օրերը՝ մինչեւ հինգը։
#պատկերասրահ #ցուցահանդէս #փառատօն #երեւան #գիւմրի #պատմութիւն #օկուպացիա #անձրեւանոց #զուարթնոց #ֆոտո #ֆոտօ #լուսանկարչութիւն #ցււցադրութիւն
կողքից լսեցի որ ընկերութիւններից մէկը հաքատօն ա անց կացրել։ լաւ չհասկացայ իմաստը որն էր՝ «թիմ բիլդինգ» թէ ինչ֊որ խնդիր էր պէտք լուծել։
բայց ուզում եմ ասել որ լուծուող խնդիրը նեղ կորպորատիւ խնդիր ա ըստ երեւոյթին, ու արդիւնքը, եթէ լինի՝ ազատ ծրագրակազմ չի լինելու։
հաքատօնը՝ «հաք» բառից, նշանակում ա կապ բզբզացողների մշակոյթի հետ, ու ազատ ծրագրակազմի մշակոյթի հետ։
օգտագործել էդ բառը՝ կորպորատիւ խնդիր լուծելու համար արդէն սիրուն չի։ նաեւ մանիպուլացիա եմ սա ընկալում՝ ընկերութեանը պէտք ա շաբաթօրեակի պէս մի բան, բոլորին աշխատեցնել աշխատանքից դուրս, բայց երբ անունը դնում են «հաքատօն», դա աւելի մանիպուլատիւ տեքնիկա ա՝ հաքատօն անուանելով մեղքի զգացողութիւն են առաջացնում, իբր համայնքի համար կարեւոր գործ ա, երբ իրականում ընկերութեան համար ա լոկ կարեւոր։
էհ։
#հաքատօն
լեզուները եթէ մի կողմ, ցանկի հէնց առաջին կէտի խնդրի ականատես ենք եղել անդրանիկի հետ վերջերս։
ծրագրաւորողների մեծ մասը քեարթու են, որովհետեւ կայ ծրագրաւորողների պահանջարկ։
աւելին, կայ պայմանական ջս ծրագրաւորողների պահանջարկ։ էդ մարդիկ ճարտարագէտ չեն ոչ միայն էն պատճառով, որ ճարտարագէտը գիտի լիքը բան ֆիզիկայի, նիւթերի, ալիքների, մասնիկների, լոյսի, մաթէմի, անվերջութեան, աբստրակցիաների, ֆորմալ ներկայացումների, էլեկտրականութեան, էլեկտրամագգնետիզմի, դաշտերի, քիմիայի մասին։ քեարթու ծրագրաւորողները նոյնիսկ չգիտեն համակարգիչները ոնց են աշխատում, ծրագիրը ram֊ից ա աշխատում թէ դիսկից, որն ա թիւրինգ քոմփլիտ լինելը, որն ա նոյմանի ազդեցութիւնը էսօրուայ ամէն համակարգչի, օհ֊ի, բայց ոչ միշտ՝՝ լեզուի վրայ, էդ մարդիկ նոյնիսկ չեն իմանում հաշուել՝ բինարով, ինչ֊որ բան որ իրենց ոլորտի հիմքում ա։
իսկական ճարտարագէտի՝ տարբեր ոլորտների մասին պատկերացումը բերում ա նրան, որ էդպիսի մարդը դժուար լինի նեղմիտ, դժուար կարեւորի կարգինը, չտեսնի ազգայինից էն կողմ, կարեւորի տէրտէրի ասածը, ռիտուալը, եւ այլն։ մարդը որ հասկանում ա ինչքան հարուստ ու բազմազան ա աշխարհը, իմանում ա որ իր եւ մեր՝ աշխարհ ճանաչելը էնքան չնչին ա, որ դա նպաստում ա իր՝ համեստ լինելուն։
ի տարբերութիւն, մարդը որ ճարտարագէտ չի ու այդ լայն սպեկտրի գիտելիքներին չի տիրապետում՝ աւելի հաւանական ա որ լինի քիթը ցցած, ինքնավստահ սնոբ, ունենայ կարցրացած կարծիքներ, որ յաճախ հետադէմ են։
ու էդ մարդիկ յաճախ ոչ միայն աշխարհի շերտերը չեն տեսնում, այդպիսի մարդուց կարելի ա լսել՝ «ես գիտեմ c++», ու դա նշանակում ա որ նա չի պատկերացնում նոյնիսկ այդ լեզուի ծաւալը, ու որ դժուար թէ որեւէ մարդ կայ, որ էդ ծաւալին ամբողջութեամբ տիրապետում ա։ ի՞նչ ասել այլ գիտելիքների ծաւալի մասին հեռաւոր պատկերացումից։
չեմ կարող չշեշտել որ բարդ գործիքի գոյութիւնը անգամ կարող ա հեռացնել մարդուն մասնագիտական էական կոնցեպտներ իմանալուց՝ նա ընկնում ա օրինակ իր բարդ լեզուի էս ու էն «կոճակի» տեղը սովորելու հետեւից, ստորգետնեայ քարերի տեղերը անգիր ա անում, փոխարէնը էականին ուշադրութիւն դարձնէր, ու նոյնիսկ եթէ շատ ջանք ա դրել գործիք սովորելու վրայ, այդ գործիքից էն կողմ չի էլ ուզում տեսնել։ կամ նա չի իմանում էականի գոյութեան մասին, քանի որ սովորել ա գործիք, պայմանական «սովորէք c# երկու շաբաթում», որ ընդունուի գործի, առնի տուն, մեքենայ եւ այդ մեքենայի բարձրութիւնից, յարմար նստած, օդորակուող միջավայրից, նայի շուրջը, սիգնալ տայ, եւ ջղայնանայ որ հետիոտնը փողոցը ստորգետնեայ անցումով նախընտրում ա չանցնել, կամ ինչպիսի աղէտ՝ որ լուսակիր ա յայտնուել որտեղ չկար ու զեբրա։ ու նա հիմա պիտի սպասի, ոչ թէ ցրտին կանգնած ծերունին։
նա արդէն հպարտ ա, զի իր նեղ աշխարհում ամէն պահանջուածի հասել ա, ու կը կենտրոնանայ այդ կենցաղային մանրուքների վրայ, որ իր համար կը դառնան անչափ կարեւոր, կը նեարդայնանայ դրանցից։
գուցէ իր երեխաները ստանան աւելի լաւ կրթութիւն, գուցէ կը փորձեն նայել իրենց քթից էն կողմ, կը նկատեն որ լուսինը հորիզոնի մօտ աւելի մեծ ա, ու կը հետաքրքրուեն՝ ինչի՞ ա էդպէս, չէ՞ որ նոյն լուսինն ա։ ապա գուցէ նաեւ մտահոգուեն միջավայրի մասին, քաղաքականութեամբ, որ արդէն մի քիչ աւելի լայն հայեացքի կունենան։ գուցէ։ բայց երբ «էլիտան» ինքնագոհ ճարտարագէտ կոչուող, բայց դրա հետ կապ չունեցող քեարթուներ են՝ դա չի նպաստում էնպիսի միջավայրի, ուր կը լինի լայն հայեացքին նպաստող կրթութիւն։
#ծրագրաւորում #կրթութիւն #ճարտարագիտութիւն #նեղմտութիւն #խաւարամտութիւն
մի կարեւոր բան կայ ծրագրակազմ ինքնուրոյն շինելու մէջ, եթէ ունակ ես ծրագրաւորել (չեմ ասում՝ ծրագրաւորող ես, զի սիրող ծրագրաւորողները յաճախ աւելի հմուտ են, ու նաեւ արդիւնաբերական ծրագրաւորողը յաճախ հէնց վատ կոդ գրող կամ ստիպողաբար վատ կոդ գրող ա, կամ էլ հէնց էդպիսի մարդ ա պէտք, որ արագ մի բան անի, որ շուտ վաճառեն, կամ կոդը, կամ ընկերութիւնը), վերադառնամ, կարեւորն այն ա, որ չես կարող չնկատել, որ էն վազող կատուն էկրանով, որ հէնց նոր emerge արեցիր, դա ծրագիր ա։ հրաշք չի։ ինչ֊որ մէկը գրել ա։ ինչ֊որ մէկը սարքել ա ebuild֊ը։ ու հիմա ահա, շինւում ա։ ինչ֊որ մէկը շնորհք ա ունեցել, արել ա, հիմա էլ դու վայելում ես։
հետեւաբար դու էլ կարող ես շնորհքով լինել ու ինքդ էլ մի բան անել։ հրաշք չէր՝ մարդու ստեղծածն ա։