հետեւէք՝ @{zorayr@xn–49ap3c.xn–y9a3aq}֊ին։ նա արդէն հրապարակել ա երկու միջին ֆորմատի՝ լոմո լիւբիտելով արած նկարներ։
#ֆոտո #ժապաւէն
հետեւէք՝ @{zorayr@xn–49ap3c.xn–y9a3aq}֊ին։ նա արդէն հրապարակել ա երկու միջին ֆորմատի՝ լոմո լիւբիտելով արած նկարներ։
#ֆոտո #ժապաւէն
հին չնայած վիդեօներն եմ թերթում, ամսի երկուսին քոչարեանի դատը հետաձգուել ա, զի «կորոնավիրուսի թեստ ա յանձնել»։ բա պատերազմի ժամանակ մոսկուա չգնաց՝ թէ կովիդ էր ընկել։ կրկնակի վարակո՞ւմ։
էս հետաքրքիր ա՝ https://www.youtube.com/watch?v=bDy4xXIXyXo
կիսանախագահական ընդդէմ խորհդարանականի։
ես առաջ կիսանախագահականի կողմնակից էի՝ ինձ թւում էր որ լաւ ա երբ կոնգրեսը մի ճամբարից ա՝ նախագահը՝ այլ, ու իրար հետ ստիպուած են կոմպրոմիսի գալ, ինչպէս օրինակ եղաւ քանի ամիս քննարկումից յետոյ՝ օբամա քէյրի դէպքում։
այդ դէպքում, ճիշտ ա, ստացւում ա որ ինչ էլ չլինի՝ յետոյ բոլորն իրար վրայ են գցում՝ ասում են՝ իրենց պատճառով էր։
ըստ եւրոպական պարլամենտական մոդելի ստացւում ա որ գիտես ում մեղադրել։ բայց եւ կացի այս ու շուլմանի չեմ յիշում որ ելոյթներն ահագին համոզիչ էին որ նախագահական կառավարումը շատ հեշտ ա վերածւում աւտոկրատիայի, ու խորհրդարանականը՝ շատ կայուն ա։ ճիշտ ա նաեւ պարզ ա որ մեր խորհրդարանականի մասին չի՝ երբ ապահովուած ա ճնշող մեծամասնութիւն կողմերից որեւէ մէկի։ ճիշտ, ասպէս ասած, խորհդարանականը բնաւ այդ մասին չի։
#քաղաքականութիւն #նախագահ #հանրապետութիւն #ժողովրդավարութիւն
այսօր գործի տեղի առցանց ժողովի ժամանակ շեֆս չդիմացաւ, սկսեց բոլորի վրայ խօսել, թէ ինչի չեն արձագանքող լինում մէյլերին ու չաթերին։
ասաց՝ բոլորին չեմ ասում, բայց հիմնականում չէք արձագանքում։ յետոյ էլ ուրիշ չարձագանքողների վրայ էք բողոքում։
ու ես ջանում եմ միշտ առցանց լինել, ու միշտ արձագանքող, բայց միշտ չի ստացւում, ու չգիտեմ, ինչքանո՞վ ա դա ինձ վերաբերում։
մէկ էլ վատ զգացի՝ զգացի ինձ «գերազանցիկ» զի սկսեց ինձ օրինակ բերել, ու խնդրել որ կիսուեմ օգտակար խորհուրդներով, թէ ոնց եմ անում։
իսկ գործընկերներիցս մէկը սկսեց պատմել թէ ինչքան բարդ ա տանից աշխատել, միշտ շեղում են՝ կինը, երեխաները։
ու ես հասկացայ սէնց բան՝ ես ահաւոր գնահատում եմ իմ՝ աշխատանքի չգնալը։ ու ես պատրաստ եմ շուրջօրեայ լինել առցանց, ու շուրջօրեայ արձագանքող, ու շատ արդիւնաւէտ գործ ցոյց տալ, միայն թէ էս վիճակը չհամարուի ոչ արդիւնաւէտ, որ դրդապատճառ շատ չլինի մեզ գործի կանչելու։
իսկ այլ մարդիկ նեղուած են որ տանն են, ու նեղուած են որ գործի չպիտի գնան, չեն դիմանում։ այդ պատճառով էլ բողոքում են տանից աշխատելու վիճակի վրայ։
ինձ էլ արտօնեալ են համարում, զի կարծում են որ մենակ եմ ապրում։ չեմ ասել որ մենակ չեմ, զի չեմ կիսւում իրենց հետ ոչ մի բանով՝ չեն հասկանայ իմ քաղաքականութեան վերաբերեալ մտքերը, ապա պէտք էլ չի իմանան այլ բան։ բայց ես իսկապէս արտօնեալ եմ՝ բոլորը չէ որ կը դիմանային եւ կարանտինին, եւ իմ պէս կը դառնային՝ տանից դուրս գալ ահաւոր չուզող։ ինձ այսօր ընկերների հետ էլ ա բարդ հանդիպել՝ մի շաբաթ բզում են, որ տանից դուրս գամ՝ իհարկէ, եթէ կենտրոնում լինէի՝ այլ կը լինէր, ու իհարկէ, սա իր նեգատիւ կողմերն ունի՝ քանի որ այնպիսի տեղում եմ, որ լաւ քաղաքային միջավայր չունի՝ դուրս գալս էլ չի գալիս՝ շաբաթը մէկ մեքենայով՝ սուպերմարկէտ լոկ։ բայց երէկ մինչ արեւ էր՝ հեծանիւ ենք քշել, հաւէս էր։ ստեղ, ճիշտ ա, դա էլ ա բարդ։ :/
այստեղ պատմում ա, որ այն կինօ ժապաւէնի նեգատիւները, որ c41֊ով ա երեւակել, աւելի խիտ, աւելի լուսաւոր են թւում, իսկ նրանք, որ երեւակել են ecn-2֊ով՝ հէնց կինօյի պրոցեսով՝ աւելի մութ են։
ինձ թւում ա նրանից ա, որ c-41֊ի ջերմաստիճանն աւելի բարձր ա։ ու փաստացի փուշ ա ստացւում։ իսկ նա ըստ երեւոյթին նկարել ա այդ կինօ ժապաւէնը առանց իսօն բարձրացնելու՝ EI500֊ով։
ահա թէ ինչու, իմ հասկանալով, cinestill֊ը համարւում ա 800 iso ժապաւէն, երբ kodak vision֊ը, որից այն ստացած ա՝ 500 iso ա։ ըստ երեւոյթին նրանից ա, որ կոմպենսացնում են c-41 երեւակումը։
#ֆոտո #ֆոտօ #լուսանկարչութիւն #ժապաւէն
կոնրադ լորենցը իր՝ շների մասին գրքում, պատմում ա պարիսպի մասին։
ասում ա՝ ամէն օր զբօսնում էինք շանս հետ, անցնում մի պարիսպի մօտով, իսկ պարիսպի այն կողմից՝ շուն կար։ պարիսպի հետեւի շունը յարձակւում էր, հաչում էր լորենցի շան վրայ, լորենցի շունն էլ հաչում էր պարիսպի էն կողմի շան վրայ, ու այդպէս մինչեւ նա տիրոյթը անցնի, շները վազում էին պարիսպի կողքով, հաչում իրար վրայ։
այդպէս ամէն օր էր, ու մի տեսակ ռիտուալ էր դարձել։ մի օր էլ լորենցը երբ ինչպէս միշտ, շները պարիսպի երկու կողմից իրար վրայ հաչում էին, նկատեց որ պարիսպի մի մասը կոտրուած ա, բաց ա, ու շուտով շները հաչալով վազելով կը յայտնուեն էդ բաց մասի մօտ։
մտածում էր՝ էսա կռիւ ա լինելու։ ու անակնկալի ընկաւ, որ տեսաւ ինչ եղաւ՝ շները հասան այդ բաց մասին, ու շփոթուած կանգնեցին։ հոտոտեցին իրար, ու անցան ամէն մէկն իր գործերով։
յետոյ պարիսպը սարքեցին, ու շները կարողացան էլի հաճոյքով իրար վրայ վազելով հաչալ։
ու մտածում եմ, ինչքա՛ն ա դա վերաբերում մարդկանց, ու ինչքա՛ն շատ շերտերում։
եւ մեզ ինտերնետում՝ որ չենք տեսնում մարդուն, ու անկապ հաչում ենք։
եւ պուտինին, որ չի կարողանում երբ արեւմուտքի հետ պարիսպը չկայ, իր համար սովորական, կոմֆորտ վիճակը պարիսպի հետեւից հաչալն ա։ ու երբ պարիսպը չկայ՝ նա կառուցում ա պարիսպ, որ հաչալ լինի դրա հետեւից։
#մարդիկ #շներ #հոգեբանութիւն #պարիսպ #պուտին #արեւմուտք #ռուսաստան #ինտերնետ #համացանց #կոնրադ_լորենց #էտոլոգիա #ագրեսիա #ծանօթութիւն

#քանաքէռ #երեւան #քաղաք #դրօշ #ցայթաղբիւր #պուլպուլակ #ետնախորշեր