էսօրուայ սեթս ինչ֊որ փախած ստացուեց։ ու շատ արեւելեան։
էսօրուայ սեթս ինչ֊որ փախած ստացուեց։ ու շատ արեւելեան։
հետս պահում էի ֆուջի հին փոյնթ ընդ շութ թուանշային խցիկ, արդէն մի տարի ա։
մօտ տաս դոլարով եմ վերցրել, լրիւ սեւ էր, իսկ սովորաբար փոյնթ ընդ շութները եթէ եւ սեւ են, դիմացից պլպլան մաս ունեն ոսպնեակի շուրջ։
դեռ իրենով արած ոչ մի նկար չեմ հրապարակել։ ոչնչոտ նկարներ կան։ բայց ամէն անգամ զգում եմ ինչ անկապ ա որ ժապաւէնով չեմ նկարել։
ու էս քանի օրը մի քանի նկար եմ արել ու լրիւ հիասթափուած եմ, զգում եմ ինչ այլ ձեւ էին լինելու ժապաւէնով, ու էսօր արդէն երկու ժապաւէնային խցիկ էր հետս՝ մէկը 50 iso լուսազգայունութեամբ ժապաւէնով, միւսը՝ 1600։

ընկերոջս մօտ g-suite հաշիւը սինք չի լինում մի քանի ամիս ա։ չի էլ ուղարկում մէյլ։
փորփրեցի՝ չլուծուած լիքը դէպքեր են, դեռ 2015 թուից։
առաջարկուող լուծումները տրամաբանական են, ու սահմանափակ՝ անդրոիդում մեր հնարաւորութիւններով։ եւ ոչ ազատ ծրագրակազմի հնարաւորութիւններով՝ ջնջել «քեշը», հեռացնել եւ աւելացնել հաշիւը։
մարդիկ նաեւ նկատել են (ես էլ) որ սինքի ժամկէտ կայ, ու դրուած ա 999 օր, ու դա չի լինում փոխել։ բայց ասում են՝ հաշիւ հեռացնել֊աւելացնելուց յետոյ ուղղւոմւ ա։ մեզ մօտ չուղղուեց։ նաեւ մենք էդքան տուեալ չունենք, իրականում մի քանի ամսուայ մասին ա խօսքը։
մեկնաբանութիւն թողած մարդկանց մեծ մասին խորհրդները չեն օգնում։ եւ յաւելուածի խնդիրը, ոնց հասկացայ, մինչեւ այսօր լուծուած չի։

հետաքրքիր ա որ ընկերոջս մօտ էլ մայիսի մէյլերը կան, ու յետոյ էլ ոչ մի ձեւ չի թարմանում։ գուցէ «բագը» դրա հե՞տ ա կապուած։
ահա ձեզ ասք սեփականատիրական ծրագրակազմի մասին։ էնպէս չի որ ազատ ծրագրերի հետ խնդիրներ չեն լինում։ լինում են՝ բայց էդքան մարդու բողոքներին դժուար թէ ուշադրութիւն դարձրած չլինէին։ նաեւ, իրենցից մէկը կը վրիպազէրծէր, կը ֆիքսէր սխալը՝ կայ այդ ազատութիւնը։ դու ունես ֆիքսելու ազատութիւն։
ինչեւէ, պէ՞տք ա ասել որ ազատ k-9֊ով անմիջապէս աշխատեց իր մօտ ամէն ինչ։ (:
օկ, ոչ անմիջապէս, զի պէտք եղաւ դիտարկիչով մտնել հաշուի կարգաւորումներ, էնտեղ մտայ անվտանգութեան բաժին, ու տեսայ, ասում ա՝ հէնց որ ինչ֊որ մէկը հայաստանից (չի ասում այփին) փորձում էր կպնել մեզ երրորդ կողմի յաւելուածով։ սեղմեցի՝ այդ ես եմ։
յետոյ էլի չաշխատեց, ստիպուած եղայ այդ նոյն «անվտանգութեան» բաժնում մտնել «Less secure app access» ու ասել՝ հա, ուզում եմ աշխատի։
ու «իմափ» կարգաւորումներով արդէն ստացուեց կպնել։
2015 թուի գուգլի սափորթի շղթայ 2019 թուի շղթայ
ու տէնց։
յ․ գ․ առհասարակ, պէտք չի իրենց կազմակերպութիւնը էդքան փող տայ գուգլին։ բայց դէ ո՞վ ա իրենց համար մէյլ սպասարկիչ կարգաւորելու։
#անվտանգութիւն #սեփականատիրական_ծա #սեփականատիրական_ծրագրակազմ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #ծրագրակազմ #ազատութիւն #պատմութիւն #գուգլ #յաւելուած #կ-9 #ազատութիւն
այսօր մէկը պատմեց, որ 1959 թուին բախտ էր ունեցել այցելել մոսկուայում նոր բացուած ամն ցուցահանդէսի։ այնտեղ տեսաւ եօթ էկրանին միաժամանակ պրոյեկտած մի գունաւոր ֆիլմ՝ էդպիսի որակ, ասաց, չէինք տեսել։
նաեւ ծանօթացաւ էդուար ստայխենի նկարներին, ցնցուեց, ու դա նաեւ ուղղեց նրան դէպի լուսանկարչութիւն։

էդուարդ ստայխեն։
վիկի մօմա լուսանկարչութեան միջազգային կենտրոն
#ստայխեն #ստէյխեն #ինքնանկար #ֆոտո #ֆոտօ #պատմութիւն #արուեստ