թեեեեստ
թեեեեստ
ձեզ մօտ ցո՞ւրտ ա, արդէն ջեռուցո՞ւմ էք։
երբ մենատանն էինք ապրում՝ սեպտեմբերի կէսից արդէն պահանջ կար ջեռուցելու՝ ահագին ցուրտ էր։
հիմա էս բարձրայարկում՝ դեռ օկ ա լրիւ։ մի պատճառն այն ա որ բազմաբնակարային շէնքում աւելի տաք ա։ նոյնիսկ այս գեհենային բարձրայարկում, որ բնաւ չունի ջերմամեկուսացում, ու որի ամէն պատուհանից փչում ա։
միւս պատճառը, ինչի ա մեզ օկ, ենթադրում եմ՝ այն ա որ սովորել ենք արուարձանի առանձնատան ցրտին։
սովորել ենք, որ նոյնիսկ ձմռանը երբ ջեռուցում ես՝ հագնում ես տաք գուլպա։ կամ մենք հագնում ենք այդ մարտի մակֆլայի ժիլետները, որ երեւի բացի մեզնից ոչ մէկ տանը չի հագնում՝ դրսի շոր են։
քանի որ սովորել ենք արուարձանի մենատան ցրտին, հիմա նորմա ա տանը տաք հագնուելը։ ու գուցէ դրանից ա որ ջեռուցելու կարիք դեռ չենք զգում։
#ջեռուցում #ջերմամեկուսացում #առանձնատուն #բազմաբնակարանային_շէնք #շէնք #քաղաք

երբ գնում ես երաժշտական միջոցառման, ու «փայնֆօնը» գրպանումդ ա կամ ձեռքում՝ ազատ ծրագրակազմը՝ «song rec»֊ը, ճանաչում ա գործերը մէկը միւսի հետեւից։
ի տարբերութիւն պաշտօնական «շազամի», պէտք չի հեռախօսի էկրանը վառ պահել, որ աշխատի, բոլորն էլ տեսնեն որ «շազամում» ես։ պէտք չի ամէն անգամ կոճակը սեղմել։
մարդը մէկը միւսի հետեւից ճանաչում ա, յետոյ կարող ես պահել որպէս csv նիշք։
#էկրանահան #ազատութիւն
մի քանի գրառում ա պտտւում գլխումս, հա չեմ գրում, ու մոռանում եմ։
իսկ հիմա ասեմ, ու համ էլ ֆեդերացիան կը ստուգեմ, որ հայաստանեան շուկայում չկայ թէյ որ համարժէք ա վրացական արտադրութեան «գուրիելի»֊ին։
բարի հոգի վերջերս ինձ բերել ա վրաստանից թէյ։ ու ես այն վայելում եմ։
ու չկայ խանութներում թէյ որ ինձ էդքան դուր գայ։ ու չկայ նաեւ փոքր մասնագիտացուածներում, երեւի թէ, որովհետեւ ես գիտեմ ինչ եմ սիրում՝ չորով սեւ, կամ չորով կանաչ, առանց խարնուրդների եւ համերի։ ու չորովները ոնց որ փորձել եմ։ չի լինում։
ինչեւէ։
անկապ։
երբ 2007-2008֊ին պետական «բլոգերները» ակտիւ սատարում էին իշխանութեանը, մի տղայ, թումանեանը, գրել էր կարճ պատմուածք այն մասին, ինչպէս ա ծեր մարդ գալիս մետրօ, ու ցոյց ա տալիս իր «ուդօ»֊ն՝ անցագիրը, մաշուած, որ ձրի մտնի։ իրան էլ, կարծես ասում են՝ «ա՛, բլոգերների միութիւն՝ մենք ձեզ էլ չենք սպասարկում անվճար, պապիկ, անցէք էնտեղ»։
ու ես յաճախ ծաղրել եմ «պետական հաքերների» եւ «պետական գրաֆիտիի» գաղափարը։
ես չեմ ընդունում որ լաւ ա երբ քաղաքապետարանը վճարում ա գրաֆիտի արտիստին, որ նա «քուլ» գրաֆիտի անի, եւ դրանով աւելի հետաքրքիր եւ գրաւիչ եւ տեսանելի դարձնի քաղաքը, զի այդ նոյն քաղաքապետարանը լաւ կանէր ի սկզբանէ այդ գրաֆիտի արտիստին չհետապնդէր, ու այդ արտիստը չնստէր ոստիկանական խցերում։ արդե՞օք քաղաքապետարանն ընդունում ա որ դա ա ձեւը աճելու՝ օրէնք խախտել, բռնուել, ծեծ ուտել ոստիկանութիւնում, ու երբ արդէն յայտնի ես՝ ապա քեզ կարելի ա ճանաչել վեհ եւ վճարել։
թէ՞ օրէնքը կամ կանոնը փոփոխութեան ենթակայ են։
նոյնը պետական հաքերը՝ հաքերն ըստ սահմանման ամենաինստիտուցիոնալ էակը չի։ ճիշտ ա՝ սթոլմանին յաջողուեց համատեղել հաքերութիւնը եւ օրինակարգը՝ կարեւոր արտօնագիր ստեղծելով, որը փոխեց աշխարհը։
իսկ պետական հաքերը ըստ էութեան «կգբշնիկ» ա, գրաբարով՝ «մը֊լը֊ցա»։ կախուած նրանից, որ կողմից նայել՝ «լրտես» ա, կամ «խիզատ հետախոյզ»։ միշտ չի, որ պատուաւոր գործ ա անում։ ու միշտ չի, որ չի ամաչի իր արած գործից։ եթէ խիղճ ունի։
բայց չշեղուեմ։
այդ բեքգրաունդից ա որ զարմացել էի, երբ իմացայ որ հայաստանում կայ «հայկական դիջէյների միութիւն»։ ու ոչ կայացած երիտասարդ եւ հեռանկարային դիջէյ լինելով, թւում ա թէ, պէտք ա ձգտէի անդամակցել՝ եւ դրանով էլ կայանալ որպէս երիտասարդ եւ հեռանկարային դիջէյ։
բայց ես զարմացայ։ ես կը հասկանայի՝ դիջէյների պրոֆ․ միութիւն՝ որը կը սահմանի ժամավճար, եւ կը թոյնի այն դիջէյների կեանքը, որ աւելի էժան կը յամարձակուեն նուագել։
ու ուզում եմ ասել, ո՞նց ստեղծուեցին այդ միութիւնները։ դրանք ստեղծել ա ստալինը՝ ստեղծագործողներին միութիւններում համակենտրոնացնելու համար՝ որ աւելի կառավարելի լինեն։
այդ պահից ա, որ մոդերնիզմը սկսեց համարուել «վատ», իսկ արուեստը պիտի դառնար սոց․ ռեալիստական եւ նեօ կայսերական։
եւ եթէ դուք սկսնակ արուեստագէտ էք՝ ամենավատ քայլն ինչ կարող էք անել՝ այդ «միութիւն» անունով միութեանն անդամակցելն ա։ համայնքներին անդամակցելը վատ չի։ շատ եւ շատ արուեստին վերաբերող համայնքներ կային եւ կան հայաստանում։ եւ այդ համայնքները չէին տալիս «ուդօ», ու չէին տալիս տոմս։ առաւել եւս չէին տալիս մետրօյում ձրի երթեւեկելու հնարաւորութիւն։
բայց այդ համայնքների մաս լինելը, իհարկէ շատ լաւ ա, հաւէս ա եւ զարգացնող, եւ օգտակար բոլորին։ չէ որ մարդը սոցիալական կենդանի ա, ու մեզ պէտք են կապեր, ու մեզ պէտք են համայնքներ։
#անկապ #համայնք #միութիւն #կայսրութիւն #բռնապետութիւն #արուեստ #պետութիւն #պատմութիւն
չգիտեմ կը ֆեդերացուի սա թէ չէ՝ միայն սահմանափակել եմ ծմակուտի ռեսուրսները՝ շատ ա ուտում։
ու մտածում եմ՝ ճի՞շտ ա արդեօք պսեւդօանոնիմ լինելը։ երեւի պէտք էր լրիւ անոնիմ լինելը։ եւ ոչ մէկի հետ անձնական կապ չունենալը։
քաղաքագէտները նշում են, որ կապերը՝ նաեւ ցանցի միջոցով ձեռք բերուածները, ճգնաժամային պայմաններում շատ կարեւոր են։ էնպէս չի որ ունեմ շատ իրական կապեր, բայց ունեմ ատելութիւն՝ զի ես, ով ծանօթ եմ՝ համամիտ չեմ։
հետեւաբար՝ պէտք էր ծանօթ չլինել առհասարակ։ կամ շատ լաւ ծանօթ լինել, լիքը շփուել՝ չեմ կարող ինձ թոյլ տալ։ համ ես չափազանց թշուառ վիճակում եմ դրա համար։ համ ճիշտ չեմ համարում շատ տեսակի շփում։
երբեմն էլ մտածում եմ՝ պէտք ա ինքնացուցադրուել։ հնարաւորինս շատ։ ամէն դեբիլ ձեւով։ ու չմտածել։
նոյնիսկ ինձ այդպէս փորձեցի պահել մեր գործի տեղի չաթում, որ աշխուժացնեմ։ ես էնտեղ չեմ գրում՝ զի չեմ ուզում լինել գերազանցիկ։ ինձ առանց այդ էլ չեն սիրում։ իսկ գերազանցիկ ու տարբերուող՝ առհասարակ չեն սիրի։ չէք պատկերացնում ինչպիսի վերաբերմունք ա ինձ։ երեւի կարծում են որ քիթս բարձր դեբիլ եմ։ բայց իրենց բոլորի սերոտոնինը, բնականաբար, իմից բարձր ա։ իրենք են որ էնքան վստահ են իրենց կարծիքների մէջ, որ ես կեանքում ոչ մի բանում վստահ չեմ եղել։
զի ես անձնական ցաւը կամ ցանկութիւնը փաստարկ չեմ համարում։ տաս տարեկանից։ տաս տարեկան էի երբ սկսեցի ջոկել։ լիքը բան։ ապշեցի, զի սկսեցի նկատել ու հասկանալ։ ու յիշում եմ որ դա շատ կտրուկ կատարուեց։ գուցէ այդ կտրուկ լինելն էր, որ ստիպեց ինձ նաեւ կեղծել իմ զգացմունքները՝ շատ կտրուկ անհասկանալի չդառնալու համար։
այդ ժամանակ էր, օրինակ, երբ սկսեցի ջոկել, երբ դասղեկը սուտ էր ասում։ զի հաւանականութիւնն արդէն շատ քիչ էր որ չասէր։
յիշում եմ, մենք արտօնեալ էինք՝ ունէինք 88֊ի կողմերը տեսամագնիտոֆոն։ մարդկանց մէջ շրջանառւում էին տեսաերիզներ — հարիւր անգամ արած անալոգային պատճէններով — ահաւոր անորակ։ նաեւ մեր հեռուստացոյցը չունէր այդ ժամանակ «պալ» համակարգը՝ ու ամէն արտասահմանեան ֆիլմ անգոյն էր։ երիզները բարդ էր ճարել։ բարեկամներն էին եկել մեր տուն, լիքը երիզներ բերել, որ նայեն։ մեզ մօտ էին մնում օրերով՝ ու մէկը միւսի հետեւից դիտում էին։
ինձ բաւական շուտ զզուեցրեց այսպէս կոչուած «ֆանտաստիկան», զի իմ իմացած եւ ռուսերէն թարգմանուած գիտաֆանտաստիկ տեքստերի հետ շատ կապ չունէր՝ խփոցի էր։
յիշում եմ, էդպէս զզուած, կանգնած էի պատուհանի մօտ, նայում էդ դախ դժգոյն դժբախտ միջավայրին՝ բարձրայարկերին, դպրոցներին ու մանկապարտէզին։ ու հայրս եկաւ, ուզեց ինձ կանչել, գուցէ ուզում էր որ բաց չթողնեմ լաւ բան։
ես էլ, լինում ա, որ չեմ ուզում մօտ մարդը լաւ միջոցառում բաց թողնի, կամ ուզում եմ կիսուել հաւէս տեղերով։
ու ասաց՝ բա չե՞ս գալիս, ֆանտաստիկայ ա սկսուել։
գիտէի հետաքրքիր չի՝ բայց կեղծեցի այդ ուրախութիւնը, եւ գնացի դիտելու։ շատ չդիմացայ, ու մինչեւ վերջ չնայեցի։
թէ դիտեցի՞։ չեմ յիշում։ եթէ չդիտեցի՝ ապա իզուր։ ոնց հասկանում եմ՝ կուլտային ֆիլմ էր, դիզել պանկ ոճի, մադ մաքսը։ որի ոչ մի իտերացիա այդպէս էլ չտեսայ։
իսկ գուցէ լաւ եմ արել, զի այլ կուլտայինների իմաստը մէկ ա չեմ հասկացել։ ու աստղային պատերազմների մէջ ինձ լոկ մի բան էր ձգում՝ այդ առաջին էպիզոդում տիեզերակայանի «փաբը», ուր ամէն էակից կար։ այդ բազմազան լիբերալ վիճակը լիբերալ հանրութեան արտադրանք էր։ ու դա ինձ շատ ձգում էր։ ոչ էն դախ ռոբոտները, եւ ոչ լիւկը։ եւ ոչ արքայադուստրը։ հա, ու իհարկէ տիեզերանաւի տաքսիստ լինելն էլ էր մի քիչ գրաւում։ բայց ոչ շատ։
կարճ ասած, չգիտեմ՝ որն ա «ճիշտը»։ ու անկախ դրանից, նէնց չի որ իմանամ՝ հետեւելու եմ։ արդէն կայ ծմակուտը, արդէն հաւէս չկայ փոխելու։ քաղաքն էլ ա էդպէս։ արդէն կայ, արդէն էսպէս ա։ մնում ա ցաւալ, ու հասկանալ, ու գնահատել էն ինչ մնացել ա։
կամ էլ լրիւ անոնիմ լինելը։ որը շատ բարդ ա, քան պսեւդօանոնիմը։ չգիտեմ։ անկապ գրեցի։ չի ֆեդերացուի։ մէկ ա։
ինձ կանչում են թէյ խմելու։ որ երրորդ անգամ։ հետեւաբար ցանկալի թէյախմութեան մասնակից եմ։ դա էլ ա պէտք գնահատել ու շտապել թէյի։ կամ եթէ ոչ ցանկալի, ապա հանդուրժելի։ ու դա էլ ա գնահատելի։ ու եթէ եւ այդպէս ա, պէտք ա փորձել աւելի լաւը լինել, ու լինել աւելի ցանկալի, քան հանդուրժելի։ այնպէս որ գնացի։

մինչուայլ