գերմանացիները երևի շատ են հավատում իրենց ութոտնուկ Պաուլին։
նույնիսկ ֆուտբոլիստները։
ու տենց
գերմանացիները երևի շատ են հավատում իրենց ութոտնուկ Պաուլին։
նույնիսկ ֆուտբոլիստները։
ու տենց
այստեղ ես չպաշտոնապես առաջարկում եմ «վեհ» մեմը գրելիս օգտագործել լատիներեն V կամ հայերեն Վ տառը։
ասենք՝
Յունիքս Սիսթեմ Վեհ (Unix System V)
Վ մարդիկ(չշփոթել Իքս մարդկանց հետ)
ու տենց
առաջ ես կարծում էի որ մարդկանց սիրում եմ։ ու որ մեծամիտ չեմ։
հիմա ես գիտեմ, որ մարդկանց չեմ սիրում։ որովհետև մեծամիտ չեմ։
Վազիր Լոլայում կար շատ կարևոր և երևացող հաղորդագրություն, սակայն քչերն են այն նկատել։
Շատերը գտնում են երեսին ու երևացող «լավը եղիր ու լավ կլինի» «մեսեջը» որը ծեծված ա ու սպասելի։
Ու ամենակարևորը սուտ է։
Ինչը ի՛նձ ա դուր գալիս, դա այն ա, որ Լոլայի մոտ խափանվում է ամեն ուրիշի միջոցով որևէ բան անելու փորձը։
Կամ լավ արդյունքի չի բերում։
Այդպիսին է հայրիկը, այդպիսին է սուպերմարկետի կամ բանկի կողոպուտը։
Իսկ ինչպե՞ս ծինեյջա աղջնակ կարո՞ղ էր ճարել քսան հազար մարկ։ Իրա բախտը ահավոր պիտի բերեր։ Դե Թիքվարը մտածեց՝ կազինո։
Առանձնապես լավ միտք չէր սակայն – բախտը կարող է ոչ միայն կազինոյով արտահայտվել ։Ճ Ու կրկին ոչ թե անհնար է սակայն շատ շատ շատ անհավանական է։
Ու ինձ համար զարմանալի չէ որ այդ հարցը կա գերմանական ֆիլմում։ Չէ՞ որ իրենք են թուրքերին որպես էժան աշխատուժ բերել Գերմանիա պատերազմից հետո իսկ հիմա՝ կրակն են ընկել։ Ժողովուրդ, չբերեիք, ձեզանով կառուցեիք, չեիք ընկնի։
Իսկ իրանցով բարդ կլիներ ու երկար։ Դե հիմա։ Այ հիմա՝ ընկել եք քաշեք։
Նույնապես արժի գոնե երբեմն զգուժանալ «օգնող» մարդկանցից։
Ով գիտի ի՛նչ համոզմունքներից ելնելով են նրանք «օգնում»․ արդյոք բավարարում են իրենց «փրկիչ» զգալու ցանկությունը թե զոհաբերություն են անում, թե իրենք իրենց են պատժում, թե․․․
Իմ սեփաքան փորձը ասում ա որ, եթե ձեզ մարդ ա «ուզում» օգնել՝ համաձայնվեք միայն եթե․
դուք կարծում եք որ ձեզ իրոք օգնություն ա պետք ու ինքնուրույն չեք կարող/ժամանակ չկա
և
դուք պիտի վճարեք կատարված «օգնության» համար, իսկ նա պիտի վերցնի այդ գումարը։
Այլապես, եթե սկսվում են «նեղացնում» ես ապեր տեսակի զրույցներ – ամենալավը ասել – առայժմ։
Ես կարծում եմ․
Եթե չես կարող ինչ որ բան քեզ թույլ տալ – մի թույլ տուր։
Մի փորձիր դա անել ուրիշի շնորհիվ, որովհետև դա նման է գողությանը։
Իսկ «ես քո համար» «դու ինձ համար» կստանամ/կանեմ/պատիվկտամ/ներմուծեք ձերը – անում են աշխարհը ավելի վատ և անառողջ։
ու ես կարծում եմ եթե լիներ պատվիրան՝ «մի պահանջիր ուրիշից (այն ինչ ինքդ չես կարող ու առավել ևս այն ինչ ինքդ կարող ես)/dead code elimination (+a -a)/», ապա աշխարհը շատ ավելի լավը կլիներ։
ու տենց
ո՞նց եք կարծում, երբ շվեյցառին դուռ բացելու համար հազար դրամ փող են տալիս
էդ ի՞նչ ա նշանակում։
արդյո՞ք հնարավոր է քո իսկ հազար դրամը այդքան չգնահատել ու տենց անկապ ծախսել։ (ինչից ելնելով չեմ ասում)
արդյո՞ք դա նշանակում ա որ «վաստակած» լինելը իրոք չակերտավոր է՞։ ու էլ ի՞նչ կարող է նշանակել։
շնորհակալություն
ու տենց
ինչի ա ինձ դուր գալիս ֆորսքուար-ը, դա այն ա, որ
ա – գուգլ լածիթյուդի պես չար չէ բնավ։
լաշիթյուդին ոնց հեռախոսդ կպցրեցիրր՝ ֆսյո – սաղ «ընկերներդ» ում թույլ ես տվել հա տեսնում են որտեղ ես։
ի դեպ պրոեկտը նաղդ ՑՌՈՒ-ական (ինչպես ես օդնոկլասնիկները նաղդ ԿԳԲ-ական են) ա ու հաստատ հաջողություն չի ունենա։ պատկերացրեք, քանի ամուսին կհամաձայնվի շեյր անել իրա լոքեյշնը իր իսկ կնոջ հետ։ Կամ քանի կին կհամաձայնվի շեյր անել իր իսկ լոքեյշնը իր իսկ ամուսնու հետ։ Էդ ընտանիքներ կքանդվեն։ Մարդիկ նածընտրում են ստել։
Փաստորեն, Ֆորսքուեր-ում երբ ուզում ես քեզ գան տենան՝ կիսվում ես տեղանքովդ։ Երբ չես ուզում, ասենք կպած գիրք ես կարդում, կամ ռազբորկվում ես – չես անում։
բ – Այ Ֆորսքուարը քեզ աջակցում ա հասարակական վայրերում չռազբոռկվել, ու ուզենալ որ քեզ քողքով անցնելիս գան ասեն բարև սիրուն ջան։
Դե բաջ ա բան ա։
Իսկ ընդհանրապես, վեբ մասը ահավոր ա սարքած, մոբայլվեբը նույնպես։ Ափլիքեյշնները այֆոն/անդրոիդ/բլաքբերի – էն ա որ չեմ փորձել քանզի դրանցից ոչ մեկը իմ ճաշակով չեն բնավ։
ու ես արդեն պատկերացնում եմ ինչ լավ կլիենտ կարող եր լինել։ նայենք։ հավես լինի ու մի երկու ազատ օր․․․ ու մտածում ես մի երկու ազատ օր լինի իրոք մի արժեքավոր բան գրես էլի, ոչ թե ֆորսքուեր ֆրոնտենդ։ Բայց դե որ ուզածդ չկա․․․
ու տենց
ու տենց