մտնում ենք վաչագանի հետ պահեստամասերի խանութ, այնտեղ էլ տուփի միջից մեզ վրայ շուն է նայում։ վաչագանը հարցնում է՝ «էս միւս տուփերի մէջ է՞լ շներ ունէք» ու սկսում է տուփեր բացել փակել։
մտնում ենք վաչագանի հետ պահեստամասերի խանութ, այնտեղ էլ տուփի միջից մեզ վրայ շուն է նայում։ վաչագանը հարցնում է՝ «էս միւս տուփերի մէջ է՞լ շներ ունէք» ու սկսում է տուփեր բացել փակել։
քեարթու նկար՝ արարատով ու աշտարակով։ ջիպերով արշաւախում է երեւան նկարելու տեղ գտնելու նպատակով։
ու տենց։
պատմում է, որ թողել է իր տղային վերջերս։
— եւ ո՞նց նա տարաւ։ — նորմալ, հանգիստ։ — հա՞։ — դէ հա, մենակ հեռախօսս կոտրեց։ ահա՝ տես։ — ցոյց է տալիս կոտրուած ապակին։ — հմմմ։ — ես էլ իր հեռախօսը վերցրի շպրտեցի։ ու սենեակում ինչ կայ չկայ ջարդուփշուր արեցի գնացի։ — …
#զրոյց
— Տիրանը այն մարդն էր որ ժողովրդավարական Աթէնքը վերածեց բռնակալութեան։ Նա ստեղծեց գուարդիականներ, որ իրաւունք ունէին քաղաքացիներին նեղել… իսկ սկսուել էր այդ ամէնը Օմոնիա հրապարակում, երբ… — ՕՄՕՆ֊ը դրանից է չէ՞ գալիս։ — Տիրանոզաւրն էլ։
#զրոյց #ժողովրդավարութիւն #պատմութիւն
հմմմ, մի տեսակ դուրս չի գալիս որ այդպիսի բաներ են գրում։ նոյնիսկ կասէի, ինչքա՜ն պէտք է մարդուն չսիրես որ այդպէս անես։ թոթւում եմ ուսերս։
ինձ կպչունութիւնը մարդկանց մէջ յուզում է։ ու մտածում եմ որ դա գուցէ եւ էւոլյուցիոն բացատրութիւն ունի։ պիտի կպչուն լինես, որ ժամերով նստես քարը քարին խփես, որ կայծ ստանաս։ դէ երեւի էլի։ #կպչուն