ռիկն էր եկել հոլանդիայից, իմանդէսի մօտ էինք, մտածեցինք որ պէտք է նինթենդո֊ի խաղ գրել՝ սուպար մարօ։ (:
ռիկն էր եկել հոլանդիայից, իմանդէսի մօտ էինք, մտածեցինք որ պէտք է նինթենդո֊ի խաղ գրել՝ սուպար մարօ։ (:
կարո՞ղ է դիասպորան աւելի ճիշտ է համասփիւռ թարգմանել՝ http://www.nayiri.com/search?l=en&dt=HY_EN&query=համասփիւռ
իսկ ինչ֊որ մէկն յիշո՞ւմ է, արեւմտահայերէն դի չի՞ նշանակում ռադիո։ (:
Աճեմօղլու֊ն ցոյց էր տալիս իր գրքում, որ երկրի բարեկեցութիւնը ուղղակի կապ ունի այդ երկրում քաղաքական իրաւունքների, լիազօրութիւնների բաշխուածութեան հետ։
Այն փաստը, որ ՀՀ֊ում գնում են ձայներ, նշանակում է, որ այդ ձայն վաճառողները ունեն վաճառելու բան՝ ունեն քաղաքական իրաւունք որից նախընտրում են հրաժարուել։
այն էլ՝ ոչ թէ ճիպոտի, ոչ թէ կորուստի վախից, այլ պոնչիկի, փոքր խրախուսման փոխարէն։
իհարկէ, այսքանով չեն սահմանափակւում իշխող «էլիտայի» իր ազդեցութիւնը պահպանելու գործողութիւնները։ կան մարդիկ, ով վաճառելու բան չունեն, ում ասւում է, ինչպէս քուէարկել։ կան բազմաթիւ մարդիկ, ում տեղը քուէարկում են, օգտուելով իրենց բացակայութեան կամ անտարբերութեան գործօններից։ կան խարդախութեան այլ բազմաթիւ եւ հանրայայտ ձեւեր։
սակայն կան մարդիկ, ու նրանք քիչ չեն, ով հրաժարւում են իրենց կեանքի կոնտրոլից (չէ՞ որ քաղաքական ընտրութիւնը իրենց կեանքի վրայ ուղղակիօրէն ազդում է), եւ դրանով նեղացնում են քաղաքական իրաւունք ունեցողների զանգուածը։
եւ մասնաւորապէս այդ մարդկանց պատճառով ես, դու, եւ իրենք էլ, աւելի վատ են ապրում, քան կարող էին։ ըստ որում, եթէ այդ «աւելի վատը» վերածել գումարի, այն, ենթադրում եմ, անգամներ աւելի շատ է, քան իրենք վաստակում են մէկ ձայնի վաճառքով։ այդ ձայն վաճառելու քայլով նա՝ իմ, քո ու ինքն իր գրպանից, աւելի շատ փող է հանել, քան ստացել է։
ինչո՞ւ են այդպէս անում, ես չգիտեմ, ու միայն ենթադրութիւններ անել է մնում․
քաղաքական իրաւունքներից աւանդականօրէն զուրկ լինելո՞ւց, այդ քաղաքական «կուլտուրան չունենալո՞ւց» է։
երկրի, իրենք իրենց, եւ կողքինների կեանքին անտարբերութիւնի՞ց։
կրթութեան պակասի՞ց։
պահանջարկի առկայութիւնի՞ց։
«սելֆ էսթիմ» ասածից, կամ արժանավայելութեան պակասի՞ց՝ եթէ այն որոշակի չափսի հասնում է, մարդն այլեւս չի մնում աշխատանքում կամ ցանկացած յարաբերութեան մէջ, ուր իրեն նուաստացուած է զգում։
ինձ շատ հետաքրքիր է՝ արդեօք ձայն վաճառող մարդն իրեն նուաստացուած զգո՞ւմ է այդ գործարքի մէջ մտնելով։ թէ՞ գոհ է մնում ամէնից։ ու ի՞նչն է պէտք փոխել, որպէսզի ձայն վաճառել պատրաստակամների քանակը նուազի։
ու տենց։
ահա ձեզ լոռու բարբառով քաթուրդեյական սթիքեր՝
եւ վիքիական էջանշաններ՝
ու տենց (:
x100f is out! https://www.dpreview.com/reviews/fujifilm-x100f #fuji #x100 #x100f
Մինչեւ Պետրոս Առաջինի ժամանակները (իսկ ոմանք պնդում են, թէ մինչ Նապոլեոնական պատերազմներ) Ռուսաստանի բնակիչների մեծ մասը խօսում էր թուրքա֊ֆինական բարբառներով, ու նոյնիսկ «ռուս ժողովուրդ» հասկացութիւն չի եղել։ Ասում էին՝ «ցարի մարդիկ», կամ «ուղղափառներ»։ 18 դարի սկզբի պատմաբան Լիզլովն իր «Սկիւթների պատմութիւն» գրքում բաժանում է իրեն ժամանակակից Մոսկովիայի ողջ բնակչութիւնը «ռուսաստանցիների» (россиане )եւ «մոսկուա»֊ի։ Ըստ իս, նա նկատի ունէր, եթէ այսօրուայ եզրերով խօսենք՝ բելարուսներին եւ մոկշա֊մորդուան։
Այն ժամանակուայ ռուս գիրը պոեզիայի մէջ Տրեդիակովսկու (ռուս պոեզիայի հօր, 1718 թ) փորձերը (չխառնել կրոնական կամ սլաւոնական գրի հետ) ոչ մի արդիւնք չտուեցին՝ կարող էք փորձել կարդալ իր ստեղծածը։
Եզրակացութիւն՝ 18֊րդ դարի սկզբին ռուսերէն լեզուն այնքան թշուառ վիճակում էր, որ այն կարելի էր օգտագործել միայն կենցաղային եւ տեխնիկական նպատակներով։
1718֊ից 1830 թիւ, երբ լոյս տեսան «Բելկինի վիպակները», անցաւ մօտ հարիւր տարի՝ այս ժամանակահատուածում եւ ստեղծուել էր այն «հզօր» լեզուն որ այսօր բոլոր ռուսների հպարտութիւնն է։
Ինչի՞ եմ ասում՝ մի տասնեակ բանասէրների՝ Բարկովի, Լոմոնոսովի, Դերժավինի, Ժուկովսկու, Պուշկինի ջանքերը եւ տուել են մեզ գիր, որը չի կարող համատեղելի լինել զանազան բարբառների հետ։ Ռուսների մեծ մասի համար այդ լեզուն՝ արհեստական է, այստեղից եւ անհամատեղելիութիւնը։
այստեղից։ (ռուսերէն)
#ռուսերէն #լեզու
#wikipedia #wikisource #wikidata #wiktionary #wikicommons #armenian