ուրեմն էս վաձն ուր աշխատում էր, մի հաւաքարար տատի կար, իրեն ասում էին՝ տատի։ էս տատին մի օր վաձի հետ ծանօթանում է, ասում է՝ «անունդ ի՞նչ է»։ վաձը պատասխանում է՝ «վաձ»։
— ո՞նց թէ վաձ,— զարմանում է տատիկը։ — տենց, վաձ։ — էդ ի՞նչ անուն է։ ու վաձը տառ տառ թւում է՝ — վը, ա, դը, զը։ ու այստեղ տատին հարցնում է՝ — բա ինչի՞ ոչ «ձ»։
#տրանսլիտ #հայերէն
հ․ գ․ վաձի իսկական անունը, կարծես վարազդատ է։ վարազն այս կենդանին է, իսկ դատը՝ հայ դատի պէ՞ս մի բան։ հայ դատ, վարազ դատ։
հ․ հ․ գ․ — ըստ երեւոյթին պարսկերէն ծագում ունի, ինչպէս միհրդատը՝ արեւի տուած, թէ նման մի բան։
@{Սոնա Մանուկյան ; sanyokot@spyurk.am}
մարտ 2009, գրաֆիտի մաքրող թիմ։ նաշիստներին միասինին սազող զբաղմունք է, անշուշտ։
գաղտնիք չէ, որ գիւմրեցիներից շատերին դուր է գալիս իրենց քաղաքը լենինական անուանել։ կամ լեննական։ իսկ վանաձորցիները հազուզդէպ չէ, որ օգտագործում են «կիրովական» անուանումը։
արդե՞օք դա լենինին կամ կիրովին շատ սիրելուց է։ կարծում եմ, որ ոչ։
ու հայերը մեծամասամբ պատկերացում ունեն լենինի եւ ընկերների՝ հայ ազգին հասցրած վնասների մասին։
ապա ինչո՞ւ են շարունակում իր անունով քաղաքը կոչել։
ես տարբերակներ պատկերացնում եմ, բայց վարկածներից ոչ մէկը բաւական ծանրակշիռ չեմ համարում, լենինի անունը շօշափելու համար։ գուցէ գիւմրեցիներն արտայայտում են իրենց նոնկոմֆորմի՞զմը։ գուցէ իրենց արդէն հարազա՞տ է այդ անունը, ու իրենք իրենց լեննականցինե՞ր են պատկերացնում։
ինձ թւում է, կար մի կարեւոր քայլ, որն այդ երկու քաղաքներում չի արուել՝ վերանուանումը պէտք է կատարուէր ըստ հանրաքուէի։ լենինգրադը վերանուանուել է սանկտ պետերբուրգ ըստ հանրաքուէի արդիւնքների։ ու «լենինգրադ» այնտեղ այլեւս չեն ասում՝ ասում են, թերեւս «պիտեր», բայց ոչ «լենինգրադ»։ ու եթէ այդ մարդիկ, այդ գիւմրեցիներն կամ վանաձորցիները քուէարկէին, դժուար թէ իրենք կը քուէարկէին լենինի անունով քաղաքում ապրելու օգտին։ ու երբ իրենք ընտրութիւնն անէին, ապա, կարծում եմ, այսօր շատ աւելի շատ մարդ կը նախընտրէր օգտագործել նոր անուանումները։
իրենք կը զգային, որ դա իրե՛նց որոշումն է, իրենց մասնակցութեամբ կատարուած որոշում է, իրե՛նց ընտրութիւնն է, ո՛չ թէ վերեւից պարտադրած որոշում է ինչ֊որ պաշտօնեաների, ում իրենք առանձնապէս չեն յարգում։
ու տենց։