աաա ես սովորեցի ոնց անել փիջինում որ ամէն անգամ ջոյն չլինես տարբեր սենեակներ։ պէտք է ոչ թէ ջոյն չաթ անել, այլ ադդ չաթ, ու նշել «աուտոջոյն» ու «փերզիսթենթ»։
#փիդջին #չաթ
աաա ես սովորեցի ոնց անել փիջինում որ ամէն անգամ ջոյն չլինես տարբեր սենեակներ։ պէտք է ոչ թէ ջոյն չաթ անել, այլ ադդ չաթ, ու նշել «աուտոջոյն» ու «փերզիսթենթ»։
#փիդջին #չաթ
իսկ սեւանում եղրեւանին նոր է ծաղկում։
սա իրօք անկեղծութեան դարաշրջան է՝ այդքան շատ մարդիկ չեն անկեղծացել իրար հետ ինչքան այսօր՝ մեյլերում ու ֆբ֊ի չաթերով։
2007֊ին, երբ ես իմ առաջին սմարտֆոնոտ սարքն էի առնում, չգիտէի վայֆայն ինչ է։ կար ընտրութիւն՝ առանց վայֆայի, կամ վայֆայով, ու ինձ բացատրեցին որ «վայֆայով կարելի է ձրի ինտերնետ օգտագործել», իսկ ես արդէն պատկերացնում էի որ ինտերնետի համար մատակարարողին վճարում են ու չէի հասկանում որն է «ձրի» ինտերնետը։ մտածեցի՝ լաւ է վայֆայով քան առանց, իսկ յետոյ պարզուեց որ մեր քաղաքի ութերորդ երթուղայինի կանգառի մօտ ինչ֊որ մէկն ունի բաց վայֆայ աքսես փոյնթ, ու կանգառում բռնում էր, մէկ էլ կար քաղաքապետարանի մօտ։
այնքան տխրեցի երբ բացեցի «հայլայնի» թղթիկն ու այնտեղ գտայ մեր մօտ եղած «վինդոուս էքսփի»֊ից ինտերնետին կպնելու կոնֆիգի քայլ առ քայլ ձեռնարկ, «նեքսթ»֊երով։ մտածեցի՝ ինչ յիմար ենք որ այն մարդուն կանչել հինգ հազար դրամ էինք տուել։
տենց խօսում ենք, ու ոչ մի տարօրինակ բան չկայ զրոյցի մէջ, յետոյ իրեն «հօպարն» է զանգում, ու նա անցնում է բարբառի։ երեւի, որպէսզի «հօպարն» իրեն հեռու չզգայ։ շեֆս էլ է այդպէս անում երբ իրեն արցախից են զանգում։
մէկ էլ հետաքրքիր է, որ մենք այդ աղջկայ հետ կարող ենք խօսել ասենք ծրագրաւորումից, ու նա արդէն գիտի որ ես բնաւ էլ քուլ ու ինքնավստահ չեմ ու ինքս լիքը հարցեր ունեմ, բայց մէկ է իմ հետ շարունակում է շփուել։ (:
#զրոյց #պատմութիւն #ինտերնետ #վայֆայ #համացանց
երեւի լիքը մարդիկ ով յանճարեղ բաներ են արել, ահաւոր պարզ մարդիկ էին։ գուցէ կարողանում էին լաւ նկարներ անել, բայց չունէին խօսելու ու միտք ձեւակերպելու կուլտուրա։ :/
ինչ տարօրինակ են իրենց միամտութեան մէջ այդ անցեալից կառչող քաղաքական գործիչները, ով ընդհանուր առմամբ պնդում են իրենց կանոնները՝ «դէ ամբողջ մարդկութեան պատմութեան ընթացքում էլ մենք ձեզ մանիպուլացնում էինք ստելով, ու պատմութիւնը կեղծելով։ պատմութիւնը՝ դա պատմութիւն չի, դա մեր՝ ձեզ մանիպուլացնելու ու ստելու գործիք է։ իսկ դուք ինչ֊որ դժգոհում էք»։
մնում է միայն մի բան՝ շարունակել պնդել մեր կանոնները։
դա կը բերի, ու արդէն բերել է առաջ անցած արեւմուտքում աւելի հմուտ, գիտական մօտեցումներով ապահովուած ստի, բայց կարծում եմ, դատապարտուած է պարտութեան այն համակարգի շրջանակներում որն այնտեղ գործում է ու որտեղ կայ իրական ազատ խօսք ու իրականում անկախ դատարան։
ասում է՝ գրաւոր մարդիկ աւելի քիչ են ստում՝ https://www.youtube.com/watch?v=nn5k4snG3rA