բաբաթ հայւանլարըմ — գետաձի #ադրբեջաներէն
բաբաթ հայւանլարըմ — գետաձի #ադրբեջաներէն
ափալ թափալ քյոմաքչի — շտապ օգնութիւն։ #ադրբեջաներէն
ասում է՝ աւելի լաւ է մէկը միւսի հետեւից ֆեյլ լինես, քան ոչ մի բան չանես։ պէտք է սովորել։ երէկ չէ առաջ օրը անդրանիկը դիլիջանում ասաց՝ մտնենք թումո տեսնենք ինչ ձեւ է, ասացի՝ գի՞ժ ես, ո՞վ է թողնելու, բայց դէ ես դէմ չեմ, մտիր ֆեյլ եղիր, իսկ պարզուեց որ համ մտանք, համ պտտուեցինք համ խօսեցինք։
չնայած ես գիտէի որ մի անգամ գոհարը մտել էր, իրեն բան էր պէտք տպել, բայց դա գոհարն էր, իրեն ամբողջ աշխարհը գիտի, չէի մտածել որ մենք կը մտնենք։
ի դէպ անդրանիկն էլ է տենց մարդ դառնում ում աշխարհը գիտի, տենց ես ամաչեցի երբ վանաձորի տեխնոպարկի մօտ ոստիկանները մարդ չէին թողնում իսկ նա մէկին զանգեց, նա եկաւ մեզ թողեց։ դոմինիկը կասէր՝ ես առանց այս մարդկանց չեմ մտնում։ իսկ ես որոշեցի ընկերներին վատ դրութեան մէջ չդնել։ ում հետ եկել եմ իրենց հետ եմ։ հոգոց։ ես ուաբշէ լաւ էլի չեմ սիրում, ինձ պէտք էլ չէր մտնել հազար տարի։
ասում է՝ սէրը չեն խնդրում, պարզապէս ստանում են։ իսկ յարգանքը չեն խնդրում՝ վաստակում են։
#էնթվերից ֊ով փոստ եմ մտածել՝ յիշո՞ւմ էք, առաջ երբ ջինսերը մաշւում էին, մարդիկ տանում էին ներկելու։ ասում են կրկէսի մօտ յատուկ տեղ կար։
տեսէք ինչ տեղ եմ աշխատում, մեզ մօտ նէօն է եկել գործուղում։ բայց տրինիծին չի եկել։ ինչի պատճառով դա էլ է կորցնում իր ակտուալութիւնը։
երէկ վաչագանի հետ իր նոր ժապաւէններն էինք ծրում, ասում է հիմա համեմատել է կոդակ էկտարով արած նկարները ֆուջի x100֊ի արած նկարների հետ, ու էկտարն անհամեմատ աւելի յաջող է։ յեեեյ։ (: #ֆոտո #ժապաւէն
դէ իմ դէպքում էլ ակնյայտօրէն ֆուջի պրովիան ու ֆուջի վելուիան անհամեմատ աւելի լաւն են քան նոյն թուային ֆուջիի դրանք էմուլացնող փրիսեթները, ու առհասարակ թուայինով տենց գոյներ ստացած չկամ։
նաեւ ահաւոր սիրեցի ultrafine extreme 400֊ը, թւում է թէ էժան չինական ժապաւէն է, ու բնաւ էլ ուլտրաֆայն չի, լիքը հատիկներ է տալիս ու շատ սիրուն է դրանցով պատկերը։
ես իմ բոլոր իլֆոդրները դրանով կը փոխէի։