2017-06-26-2623789

ասում է՝ աւելի լաւ է մէկը միւսի հետեւից ֆեյլ լինես, քան ոչ մի բան չանես։ պէտք է սովորել։ երէկ չէ առաջ օրը անդրանիկը դիլիջանում ասաց՝ մտնենք թումո տեսնենք ինչ ձեւ է, ասացի՝ գի՞ժ ես, ո՞վ է թողնելու, բայց դէ ես դէմ չեմ, մտիր ֆեյլ եղիր, իսկ պարզուեց որ համ մտանք, համ պտտուեցինք համ խօսեցինք։

չնայած ես գիտէի որ մի անգամ գոհարը մտել էր, իրեն բան էր պէտք տպել, բայց դա գոհարն էր, իրեն ամբողջ աշխարհը գիտի, չէի մտածել որ մենք կը մտնենք։

ի դէպ անդրանիկն էլ է տենց մարդ դառնում ում աշխարհը գիտի, տենց ես ամաչեցի երբ վանաձորի տեխնոպարկի մօտ ոստիկանները մարդ չէին թողնում իսկ նա մէկին զանգեց, նա եկաւ մեզ թողեց։ դոմինիկը կասէր՝ ես առանց այս մարդկանց չեմ մտնում։ իսկ ես որոշեցի ընկերներին վատ դրութեան մէջ չդնել։ ում հետ եկել եմ իրենց հետ եմ։ հոգոց։ ես ուաբշէ լաւ էլի չեմ սիրում, ինձ պէտք էլ չէր մտնել հազար տարի։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)