իրօք, ես էլ եմ նկատել, որ ամենալաւ արդիւնքն այմ ժապաւէնը տալիս է ոչ շատ լուսաւոր ժամանակ կամ տեղերում։
մէկ է իմ սիրած ժապաւէնը չի։
#ֆոտո #ժապաւէն
իրօք, ես էլ եմ նկատել, որ ամենալաւ արդիւնքն այմ ժապաւէնը տալիս է ոչ շատ լուսաւոր ժամանակ կամ տեղերում։
մէկ է իմ սիրած ժապաւէնը չի։
#ֆոտո #ժապաւէն
կոդակ քոլոր փլասի մյսին տեքստ եւ փորձնական նկարներ։ https://andrewmckennaphotographer.wordpress.com/2011/06/06/poundland-film-kodak-colorplus-200/
#ֆոտո #յօդուած #ժապաւէն
իթ վո՛րքս։
փորձում էի հասկանալ դասականով «կոֆե»֊ն ինչպէս են գրում՝ «կոֆէ» թէ «կօֆէ», իսկ գուգլն ինձ ուղղեց, թէ՝ «սո՛ւրճ, տղայ ջան»։ #սուրճ #էկրանահան
մի տեղ ուր սոլար պանելներ կան, ես պարզապէս լաւ ծանօթիս օգնելու համար, նաեւ քանի որ այլընտրանքային էներգետիկան ռոմանտիկ է ու գրաւիչ, անկապ մի ծրագիր սարքեցի։ ու յետոյ, երբ այդ նախագիծը կարող է շարունակութիւն ստանար, ու ինձ առաջարկեցին արդէն փողով զբաղուել դրանով, ես հրաժարուեցի՝ փողը չի մոտիւացնում, աւելի հետաքրքիր բաներ կան։
յետոյ ես նկատեցի, որ հպարտանում եմ իմ մասնակցութեամբ, ու այդ շէնքի կողքով անցնելիս, եթէ մենակ չեմ, երբեմն մտնում եմ բակ, ցոյց եմ տալիս պանելները, յետոյ շէնքի նախասրահի էկրանը, որ ցոյց է տալիս գեներացուած էլեկտրաէներգիայի մասին տեղեկատւութիւն։
ու ապա կապուեցի մի ինձ համար անկապ մարդու հետ, ով համակարգի մենթեյնենսով է զբաղուած, ու ասացի, որ ծրագրի լաւացում ունեմ, ու ուզում եմ աւելացնել։
երբ մենք մտանք շէնք, զուգադիպեց՝ տեսանք որ ծրագիրը հենց այդ օրը սկսեց չաշխատել։ ամպը, որի հետ այն աշխատում էր, փոխել է հաղորդակարգը։
հիմա ես հասկանում եմ, որ եթէ ես ինքս կամք չարտայայտէի դրանով զբաղուելու, այլ ինձ կապուէին, ու ասէին՝ գիտես, ինչ֊որ բան էն չի, կը նայե՞ս, ինձ առանձնապէս հաւէս չէր լինի։ իսկ հիմա դա իմ որոշումն է, ես եմ ուզել, անհամեմատ աւելի հաւէսով եմ զբաղւում։ ու տենց։
https://www.youtube.com/watch?v=gMxhIfG0MpY վո՛ու, ես չգիտեմ այս մարդու համար «ազատութիւնը» նպատակ է թէ միջոց, բայց ահա թէ ինչ է լինում երբ համակարգն ազատական է, ու ստեղծւում են բիզնես ուժեր ու շահեր որ հարցի տակ են դնում եղած համակարգը, որը նոյնպէս ստեղծուել է այլ բիզնես շահեր ապահովելու պատճառով։ ու բնական է որ նոր ուժը մտնում է քաղաքականութեան մէջ։
ու երեւի ցանկացած մրցակցող ուժ ով ջանում է ստեղծել իր համար աւելի «արդար» մրցելու պայմաններ, կարող է կոչել իր պայքարը՝ պայքար յանուն ազատութեան։
տղան էլ, ըստ երեւոյթին գերմանական արմատներ ունի, խօսելու ձեւից էլ մի քիչ զգացւում է։
ու երեւի խելացի է, ու կպչուն սեւեռուն, որը նաեւ արտայայտւում է իր լաւ խաղալ կարողանալով։ (: #պատճէնաշնորհ #ազատութիւն #քաղաքականութիւն
over edited for my taste, but still: https://www.youtube.com/watch?v=xglsaK4C5ng
#armenia #yerevan