մի տեղ ուր սոլար պանելներ կան, ես պարզապէս լաւ ծանօթիս օգնելու համար, նաեւ քանի որ այլընտրանքային էներգետիկան ռոմանտիկ է ու գրաւիչ, անկապ մի ծրագիր սարքեցի։ ու յետոյ, երբ այդ նախագիծը կարող է շարունակութիւն ստանար, ու ինձ առաջարկեցին արդէն փողով զբաղուել դրանով, ես հրաժարուեցի՝ փողը չի մոտիւացնում, աւելի հետաքրքիր բաներ կան։

յետոյ ես նկատեցի, որ հպարտանում եմ իմ մասնակցութեամբ, ու այդ շէնքի կողքով անցնելիս, եթէ մենակ չեմ, երբեմն մտնում եմ բակ, ցոյց եմ տալիս պանելները, յետոյ շէնքի նախասրահի էկրանը, որ ցոյց է տալիս գեներացուած էլեկտրաէներգիայի մասին տեղեկատւութիւն։

ու ապա կապուեցի մի ինձ համար անկապ մարդու հետ, ով համակարգի մենթեյնենսով է զբաղուած, ու ասացի, որ ծրագրի լաւացում ունեմ, ու ուզում եմ աւելացնել։

երբ մենք մտանք շէնք, զուգադիպեց՝ տեսանք որ ծրագիրը հենց այդ օրը սկսեց չաշխատել։ ամպը, որի հետ այն աշխատում էր, փոխել է հաղորդակարգը։

հիմա ես հասկանում եմ, որ եթէ ես ինքս կամք չարտայայտէի դրանով զբաղուելու, այլ ինձ կապուէին, ու ասէին՝ գիտես, ինչ֊որ բան էն չի, կը նայե՞ս, ինձ առանձնապէս հաւէս չէր լինի։ իսկ հիմա դա իմ որոշումն է, ես եմ ուզել, անհամեմատ աւելի հաւէսով եմ զբաղւում։ ու տենց։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)