ոնց որ պիքսելարտ լինի, բայց իւղաներկ ա։
#արուեստ #էյւինդ_էըրլ
ոնց որ պիքսելարտ լինի, բայց իւղաներկ ա։
#արուեստ #էյւինդ_էըրլ
Իսիկաւա Թաքուբոքո Թանկաներ
Ես նոր սիրտ էի փնտրում ինձ համար՜ Եւ ահա այսօր Մեն ու միայնակ թափառում էի Խուլ փողոցներով… Նրանց անուններն անգամ չգիտեմ՜
Անցումի խառնաշփոթում Հին մի լուսանկար Ոտքիս տակ ընկաւ… Գունաթափ նկար… Դա նրա դէմքն էր՜
Չգիտեմ ինչու Երազում էի Ես գնացք նստել՜ Բայց ահա՝ իջայ Եւ գնալու տեղ չունեմ այլեւս՜
Երեք տարուայ մէջ Ընդամէնը երեք նամակ քեզանից — Ոչինչ աւելի․․․ Բայց ես քեզ գրած կը լինեմ Երեւի թէ չորս անգամ՜
#իսիկաւա_թաքուբոքո #թանկաներ #հայերէն
Ջոյսի Սամուէլ Մկրտչեանի թարգմանութեան մէջ հանդիպում ա «նէ» բառը՝
Տիրոջ կանչելուն պէս՝ նէ մատուցում է ինձ
կամ
Նէ կարծեց՝ դու hollandais
պանիր ես ուզում։
Բնօրինակում՝ «she» ա։ Պարզւում ա, որ «նէ»֊ն, չնայած այլեւս գործածութեան մէջ չի, եղել ա նա֊ի իգականը։
http://nayiri.com/search?l=hy_LB&query=%D5%B6%D5%A7&dt=HY_HY http://nayiri.com/search?l=hy_LB&query=%D5%B6%D5%A7&dt=HY_EN http://bararanonline.com/%D5%B6%D5%A5
Հոլովւում ա որպէս «ներա»․
Ներա պէս մեկն ինձ ճչալով դէպի կեանք քարշ տուեց։ Արարում ոչնչից։ Ի՞նչ կայ ներա
պայուսակում։
ըստ երեւոյթին արեւմտահայերէնում փորձ ա արուել այն սկսել օգտագործել, բայց փորձը չի յաջողուել, ու բառը դուրս ա մղուել։ Դուրեանն էլ բանաստեղծութիւններ ունի, ուր «նէ» ու «ներա» կայ։
Նէ զ՚իս իր քով նըստեցուց
Գորգի վըրայ դալարեայ .
Հուսկ ճաճանչ մը կ՚պլպլար
Ներա դիմացը վըրայ:
Նէ թողուց որ վարսքն ազատ
Սիւքը դէպ յ՚իս բերելով
Միշտ հովահրէ բըռընկած
Ճակատըս զով բոյրերով:
https://hy.wikisource.org/wiki/Ներա_հետ https://hy.wikisource.org/wiki/Նե
#հայերէն #նէ
այսպէս աւելի լաւ ա որակը՝ https://soundcloud.com/dancingastronaut/premiere-ten-ven-mex #լսելիք
գտա՛յ։ https://www.youtube.com/watch?v=I5PpSoRUpl0 #լսելիք
ասում ա՝
— նա երբ մեզ դաս էր տալիս, արդէն բարձրաստիճան պաշտօնեայ էր, բայց բաւական լաւ տպաւորութիւն էր թողնում, կիրթ էր, հանգիստ, խելացի։ երբ կուրսը աւարտեցինք, վերջին դասին ասաց՝ դէ երեխէք ջան, փոքր քաղաք ա, մի քաղաքում ենք ապրում, էլի կը տեսնուենք, թէկուզ փողոցում, կիմանանք ով ինչպէս ա։ անցան տարիներ, եղաւ մարտի մէկ, դրանից քիչ անց իրեն հանդիպեցի փողոցում։ դէմքը թեքեց, չբարեւեց։ երեւի ամաչում էր։ #զրոյց #մարտի_մէկ #2008 #պատմութիւն