— չէ, փողոցում չէ, բակում սպասէք, որ տեսնեն որ ես շուն ընկերներ ունեմ։ դա կոչւում ա սոցիալական հաստատում (սոշըլ փրուֆ)։
— չէ, փողոցում չէ, բակում սպասէք, որ տեսնեն որ ես շուն ընկերներ ունեմ։ դա կոչւում ա սոցիալական հաստատում (սոշըլ փրուֆ)։
https://spyurk.am/posts/943842 ինչ տղայ էի, հիմա ոչ կը տարածէի, ոչ էլ կը մեկնաբանէի։ ոչ էլ իռլ կը պատմէի մարդկանց ինչ լաւն ա կամ լաւը չի։ ոչ էլ պատմում եմ։ ոչ էլ, եթէ հարցնեն, կարողանում եմ ձեւակերպել, ինչի սէյլֆիշ, էդքան պատճառ կայ, ո՞րն ասես, ասում եմ՝ դէ չգիտեմ, տենց ձգել ա։
մէջքիս ETH֊ը տեսաւ, ասաց՝ ethereum֊ո՞վ ես զբաղւում։ (:
ուզում եմ ասել, ինչքան չեմ հասկանում նրանց, ով իրենց «լաւ» կեանքը ցոյց տալով, մեզ համոզում են, որ այն լաւն ա, լինի դա ինստա֊ում, թէ մեծ ջիպով, կամ հեռախօսով ինքնացուցադրուելը։ գրողի ծոցը հեռախօսդ, ու թանկ ջիպդ, չէ լուրջ։ լո՞ւրջ, էս մարդիկ մտածում են, որ իրենց աւելի են յարգելու նրա համար, որ էս մեքենան կամ հեռախօ՞սն ունեն։ կամ լո՞ւրջ, դա գնահատող կա՞յ։ ես չեմ հասկանում։
երէկ ինթերնը ինձ փաբ տարաւ, որով հիանում էր, ուզում էր կիսուել հետս դրանով, ես էլ փորձեցի չդիմադրել։ փորձում էինք խօսել, աղմկոտ էր, չէր ստացւում, ասում էր՝ «դու ըմբոստ ես, ու քեզ համար դա ա կարեւոր, որ ըմբոստութիւն ցոյց տաս, էդ պատճառով ա վերնաշապիկդ արդուկած չի, ու ամէն ինչը թարս ա»։ փորձեցի բացատրել, որ ըմբոստ լինելու աւելի հեշտ ուղիներ կան՝ ասենք գալ էս փաբը, ու սովորել ծխել։ շատ աւելի ըմբոստ տեսք էի ունենալու, քան այն ինչ կայ, որը բաւական կարգին ա։ նաեւ փորձեցի բացատրել, որ ես չեմ ուզում ըմբոստ լինել, ուզում եմ հարմար կեանք վարել նենց շրջապատում ուր հասկացուած եմ, ու ոչ մէկ ինձ չի ասի որ ես ըմբոստ եմ կամ ինչ֊որ բանը էն չի։
տենց, մարդը փորձում ա ինձ հասկանալ։
էս դրօշը շատ լաւն ա ու չգնահատուած, ու այն աւատար սեթ անելով ես ինձ պատկերացնում եմ իմ երազած հայաստանում, ուր լաւ նախագծողներ, սարեանի պէս, լաւ գործ են արել, ու իրենց արտայայտածը գնահատուել ա, ու լսուել ա, այն վայելում են։
այնպէս չի որ էդ լրիւ այդպէս չի։ թարխանեանը գործեր թողել ա (գուցէ զուարթնոցը չքանդեն, գուցէ), բունիաթեանը թողել ա (գոնէ մնացածը չքանդեն), մազմանեանը թողել ա, ու տենց։
this type of connection is called ‘half duplex’ connection.