2017-12-28-2905950

երէկ ինթերնը ինձ փաբ տարաւ, որով հիանում էր, ուզում էր կիսուել հետս դրանով, ես էլ փորձեցի չդիմադրել։ փորձում էինք խօսել, աղմկոտ էր, չէր ստացւում, ասում էր՝ «դու ըմբոստ ես, ու քեզ համար դա ա կարեւոր, որ ըմբոստութիւն ցոյց տաս, էդ պատճառով ա վերնաշապիկդ արդուկած չի, ու ամէն ինչը թարս ա»։ փորձեցի բացատրել, որ ըմբոստ լինելու աւելի հեշտ ուղիներ կան՝ ասենք գալ էս փաբը, ու սովորել ծխել։ շատ աւելի ըմբոստ տեսք էի ունենալու, քան այն ինչ կայ, որը բաւական կարգին ա։ նաեւ փորձեցի բացատրել, որ ես չեմ ուզում ըմբոստ լինել, ուզում եմ հարմար կեանք վարել նենց շրջապատում ուր հասկացուած եմ, ու ոչ մէկ ինձ չի ասի որ ես ըմբոստ եմ կամ ինչ֊որ բանը էն չի։

տենց, մարդը փորձում ա ինձ հասկանալ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)