2022-12-08-16145959

ուրեմն մտնում եմ ես իրենց գրասենեակ, տեսնեմ նստած ա շինարարի հետ, խօսում ա, փայնբուքն ա իրենց մօտ, արագ արագ նախագիծը մեծացնում փոքրացնում ա, յետոյ տեղափոխւում ա նոյն նիշքի, նոյն հարթութեան մէջ գտնուող այլ գծագրի վրայ, մեծացնում փոքրացնում ա, ամէնը շատ արձագանքող ա։

այդ ամէնը pinebook pro֊ի վրայ ու qcad֊ով։

փայնբուքն ունի չորս գբ օպերատիւ յիշողութիւն, որ ում ասես՝ կասեն, թէ դրա տակ ապրելն անհնար ա։

qcad֊ն էլ շատ արագ չի կարող աշխատել, զի q տառը յղում ա qt «ֆրէյմուորքին», որը բաւական շքեղ ա, ու դրա հաշուին՝ ծանր, ու շատ տեղափոխելի ա՝ ու դրա համար ունի աբստրակցիաների շատ շերտեր, ու դրա հաշուին նոյնպէս՝ ծանր։

բա որ այդ cad ծրագիրը շատ օպտիմալ գրուած լինէր՝ ոչ qt֊ով, այլ որեւէ պակաս շքեղ գրադարաններով։

#առօրեայ #փայնբուք #ծրագրակազմ #ծրագրաւորում #տեք

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ առօրեայ  փայնբուք  ծրագրակազմ  ծրագրաւորում  տեք