2021-11-19-7181743

ձեզ հետ եղե՞լ ա որ խցիկը վիդեօ նիշքը չհասցնի գրել, աւարտել, ու անջատուի։

նիշքն այդ դէպքում լինում ա փչացած։

էսպէս յաճախ լինում ա վիդեօ ռեգիստրատորների հետ, նաեւ լինում ա դրոների դէպքում։

ու ես հէնց այսպէս, սեպտեմերի կէսերին, շտապելով, դրոնին կոճակով անջատեցի, մոռանալով որ վիդեօ նկարելը չէի դադարեցրել։

ինչպէս եւ սպասում էի՝ նիշքը փչացած էր դուրս եկել։

երբ էդ փչացած նիշքը նուագարկում էի՝ այսպիսի բան էի տեսնում՝

նման բան նաեւ լինում ա, երբ ffmpeg֊ով, օրինակ, տեսանիւթ ես փոխակերպում, ու համակարգիչը անջատւում ա։ կամ աշխատանքը դեռ չաւարտած, երբ ffmpeg֊ը դեռ գործ ա անում, փորձում ես ելքային նիշքը դիտել։ իսկ եթէ ^c սեղմես՝ ffmpeg֊ը նորմալ դուրս ա գալիս, ճիշտ աւարտում ա գրել նիշքն ու այն նուագարկելի ա լինում։

հիմա, էս նիշքը նուագարկելիս mplayer֊ը հետեւեալ բաներ էր գրում՝

[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=70
[dvvideo @ 0x7f7547df39c0]Concealing bitstream errors
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=70
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=75
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=64
[dvvideo @ 0x7f7547df39c0]Concealing bitstream errors
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=75
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=64
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=65
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=65
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=64
[dvvideo @ 0x7f7547df39c0]Concealing bitstream errors
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=64
[dvvideo @ 0x7f7547df39c0]AC EOB marker is absent pos=66

դեռ սեպտեմբերին փորձեցի վիդեօն վերականգնել։ բայց քանի լուծում չփորձեցի(divfix, mp4fix), ինչքան չտառապեցի ffmpeg֊ի հետ՝ չկպաւ։

այսօր գտայ untrunc ծրագիրը։ հաւաքեցի։ ստացուած բայնարին 51մբ ա՛։ 👀 👀 👀

իրան պէտք ա տաս ոչ միայն փչացած նիշքն, այլեւ նոյն սարքով ու կարգաւորումներով գրուած նորմալ, աշխատող նիշք։ աշխատողը վերլուծելով այն հասկանում ա, ինչպէս վերականգնել փչացածը։

իրա readme֊ում էլ գրուած ա, ինչպէս այն օգտագործել՝

./untrunc /path/to/working-video.m4v /path/to/broken-video.m4v

տուեցի իրան տաս վայրկեանանոց նորմալ նիշք եւ իմ փչացածը։ աշխատեց, բաւական արագ, ու սարքեց տաս անգամ աւելի փոքր նիշք, քան սպասում էի։ նուագարկեցի՝ ու օհ հրաշք, կա՛յ, վերականգնե՛լ ա… ու ուփս, չկպաւ՝ ընդհատուեց 14֊րդ վայրկեանի վրայ։

մի հատ էլ փորձեցի՝ այս անգամ ելքային նիշքը չափով մուտքային նիշքի պէս էր։ բայց աւաղ, կրկին 14֊րդ վայրկեանին mplayer֊ը դուրս թռաւ։

գնացի նախագծի issues բաժին, տեսնեմ հէնց վերեւում մէկը նման խնդրից ա բողոքում, իսկ նախագծողն իրան պատասխանում ա, որ չգիտի ինչ առաջարկել, գուցէ ֆայլե՞րը տայ, նա փորձի, որ հասկանայ ինչ ա կատարւում։

ապա յիշեցի որ vlc֊ն կարողանում ա փչացած ֆայլեր նուագարկել։ դէ, էս փչացածը չէր կարողացել, բայց ամէն դէպքում իր մօտ կարգաւորումներում կայ՝ fix damaged or incomplete file ու ես նշել էի՝ always։

ապա փորձեցի էս, վերականգնուած, բայց տասնչորսերորդ վայրկեանից ընդհատուող նիշքը՝ vlc֊ն կարողացաւ նուագարկել մինչեւ վերջ։

այն նաեւ կարողանում ա փոխակերպել ֆայլեր, ու ես ապա այդ իմ բացած ֆայլը փոխակերպեցի մի կոդէկով եւ որակի կարգաւորումներով, միւս, բայց զգում էի որ մի բան էն չի, որակն ընկնում ա, ու էլ ալարեցի կարգաւորումները բզբզալ։

(ffmpeg֊ի մէջ շատ եմ սիրում նաեւ իր կոդէկի copy հնարաւորութիւնը, երբ հնարաւոր ա առանց որակի կորստի տեսանիւթի կոնտէյներ փոխել)։

ամենասկզբից, երբ untrunc֊ով ոնց որ յաջողուեց, մտածել էի՝ իսկ եթէ որպէս օրինակ աւելի մե՞ծ լաւ նիշք տալ։ տուեցի աւելի երկար նիշք, քան իմ փչացածը։

ու այս անգամ, օ՛հ հրաշք, լրի՛ւ նիշքը փրկուեց։

ու հետաքրքիր ա, որ untrunc֊ը նաեւ կարողացաւ պահել դրոնի գրուած լուսագրերը, որ կոնտէյների մէջ էին։

շատ ուրախացայ։

ինքս էլ գնացի issues բաժնում այն շղթայում պատմեցի ինձ մօտ ինչպէս ստացուեց։

ու տէնց։

յ․ գ․ ընթացքում, մի տեղ կայքի յղում էի գտել՝ իրենք հէնց կայքում, որպէս software as a service substitute առաջարկում էին փչացած նիշքեր ֆիքսել։ նոյն ձեւ են աշխատում՝ ուզում են քեզնից երկու նիշք, կամ պիտի ընտրես ցանկից թէ ինչ սարքի նիշք ա, որ իրենց մօտ եղած օրինակներից փորձեն։ եւ բնականաբար փող են ուզում փրկուած ֆայլի համար։ իրենց յղումը չեմ տայ, իսկական ծրագրի յղումը տուեցի։ իսկ եթէ ինքներդ չկարողանաք ծրագիրը հաւաքել ու փչացած նիշքեր ունենաք՝ ասէ՛ք, կուղղե՛մ։ (:

#տեք #վիդեօ #իւնիքս #լինուքս #ծրագրակազմ #պատմութիւն #առօրեայ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ տեք  վիդեօ  իւնիքս  լինուքս  ծրագրակազմ  պատմութիւն  առօրեայ