2021-05-24-3389041

Պատասխանատուութեան իր բաժինն ունի նաև, այսպէս կոչուած, ազգի վերնախաւը՝ էլիտան․ այն է՝ մտաւորականութեան, քաղաքագէտների, վերլուծաբանների, լրագրողների, ակադեմիական գիտնականների, բուհական պրոֆեսուրայի ճնշող մեծամասնութիւնը և Սփիւռքի գրեթէ բոլոր ազգային կառոյցների առաջնորդները։ Մի խօսքով՝ ողջ այն ուժերը, որոնք հայդատականութիւնը, պահանջատիրութիւնը և ոչմիթիզականութիւնը դարձրել էին հայութեան ազգային դաւանանքը, ընդ որում, նոյնքան անքննելի, որքան Աստուածաշունչը։

Պատկերաւոր ասած՝ թուարկածս բոլոր ուժերը, Նիկոլ Փաշինեանի եզրափակիչ դերակատարութեամբ, փայլուն կերպով իրականացրին Վազգեն Սարգսեանի երկու «պատուիրանները՝ «Արիւնով նուաճուած հողը թղթով չեն յանձնում», այսինքն՝ յանձնում են աւելի մեծ արիւնով, ինչը և տեղի ունեցաւ, «Փոխզիջման կը գնանք այն ժամանակ, երբ հարկադրուած կը լինենք», իսկ հարկադրուած լուծումը ոչ այլ ինչ է, եթէ ոչ կապիտուլյացիա, ինչը նունպէս իրականութիւն դարձաւ։

լտպ

իլուրում, անի կենտրոնում եւ ազատութիւնում

ես, սակայն, հակուած չեմ ժողովրդին վերնախաւից առանձնացնելու, զի ինչպիսի ժողովուրդ ա՝ այդպիսի վերնախաւ։ վերնախաւը ժողովրդից դուրս եկած մարդիկ են, այլմոլորակայիններ չեն։

ու իշխանութիւնը սովորաբար (առաւել եւս ժողովրդավարութեան ժամանակ) խուսափում ա այնպիսի քայլեր անել, որոնց ժողովուրդը կտրականապէս դէմ ա։

#արցախ #պատերազմ #խաղաղութիւն #մէջբերում #լտպ #վերնախաւ #ժողովուրդ #ժողովրդավարութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ արցախ  պատերազմ  խաղաղութիւն  մէջբերում  լտպ  վերնախաւ  ժողովուրդ  ժողովրդավարութիւն