2021-05-25-3407068

քանի որ նախկին գրառմանս մեկնաբանութիւնը չի ֆեդերացւում, այսպէս փակցնեմ՝

@{kamee@vostain.net} լրիւ համամիտ եմ։ ի դէպ թուղթը չէի նկատել, շնորհակալութիւն յղուելու համար, շատ հետաքրքիր էր։

պարզապէս լրացումներ ունեմ ասածիդ։ այո, ազատ զլմ՝ չենք ունեցել, ու շարունակում ենք չունենալ՝ մեդիան հիմնականում վերայսկւում էր իշխանութեան, իսկ այսօր վերայսկւում ա ռեակցիոն ուժերի կողմից։

համեմատելի մեդիա ռեսուրս՝ որ տարածւում էր նաեւ աւելի ազատ ու ոչ աւանդական հարթակներ ինչպիսին են սոցիալական մեդիա կոչուածը, ոչ մի ընդդիմադիր ուժ չունէր։ եւ այնքան լսուած չէր երբեք։

սակայն նոյնիսկ ազատ մեդիայի առկայութեան դէպքում (որը իթ իննսունականների վերջում կար), պէտք ա նշեմ, որ շատ բարդ ա ուզել լսել, հաւատալ, սատարել, կամ երկրպագել մի քաղաքական ուժի, որ խօսում ա շօշափելի զիջումների մասին։ ու սա մեզ սպեցիֆիկ իրավիճակ ա։ մենք եւ թոյլ ու փոքր ենք, եւ մեր հարեւանները անհամաչափ մեծ եւ ուժեղ։

լտպ֊ն էն քչերից ա որ թրենդը ջոկել ա՝ մեծ ու հզօր եւ առնուազն ոչ բարեկամական տրամադրուած խաղացողների պարագայում, թոյլի կորուստն անխուսափելի ա, հարցն այն ա, կարողանո՞ւմ ես դուրս գալ նուազագոյն կորուստներով թէ չէ։ այդ համար պէտք ա ինքնուրոյն հրաժարուել ունեցածից, որ ապագայում աւելի շատ չկորցնես։

դա շատ բարդ ա հասկանալ։ շատ բարդ ա ընդունել որ պէտք ա ինքդ ձեռքդ կտրես, որ ոտքերդ էլ չկոտրեն։ ու մարդու որ այդպէս ա ասում, շատ հեշտ ա ընկալել չկամեցող։

եւ կամենալ չկամենալու դիսկուրսն ա լինում տարածուած հանրութեան մէջ։ պրո֊հհկ֊ական բլոգերներից մէկի մականունը նոյնիսկ յղում էր այդ կամեցող լինելուն։

այսօր էլ, աւաղ, խօսակցութիւնները որ ինձ հասնում են այն մասին են՝ արդե՞օք նիկոլը կամեցող ա, ուզո՞ւմ ա հայաստանի պայմանական լաւը, թէ՞ կամեցող չի, իր դերակատարութիւնը համարում ա «դաւաճանութիւն» անելը։

աւաղ ես շատ քիչ եմ լսում քննադատութիւն, որ նման ա քո ասածներին, թաթուլի, կամ լտպ֊ի, օրինակ։ իթ այսօր էլ՝ ռք֊ին աւելի շատ են լսում, քան լտպ֊ին։

եւ մենք բացի նրանից որ թոյլ ենք՝ պատրաստ չենք։ այ սա ա իմ առանցքային գիծը՝ մենք պատրաստ չենք փորձութիւններին։ նոյնիսկ լաւ սովորող երրորդ դասարանի աշակերտին չես կարող համալսարանի երկրորդ կուրսի մաթէմի խնդիր տալ։ ու ես չեմ մեղադրում, ես հասկանում եմ։

ես տեսնում եմ ես ով եմ ու դու ով ես։ ու իմ ծանօթներն ով են։ ես կարդում եմ իւթիւբի մեկնաբանութիւններ եւ ծանօթանում եմ ժողովրդի հետ։ ես գիտեմ որ ինձնից պահանջուել ա էսքան տարի ու էսքան ջանք, սա ու սա սկսել հասկանալու համար։ գոնէ մասնագիտութեան մէջ։ ու ես հասկանում եմ որ պարտադիր չի ծախսել քսան տարի այդ համար, կարելի էր դա իմանալ ու հասկանալ քսան տարեկանում։ բայց ես չունէի այդ հնարաւորութիւնը։ ես նայում եմ ընկերոջս, հիանում եմ, որ կպած աշխատում ա իր վրայ, ուրախանում եմ տեսնելով ինչքան ա աճել, բայց տխրում եմ հասկանալով որ մենք՝ եւ նա եւ ես, ձեւ չունէինք աւելի շուտ հասած լինելու նրան, ինչ այսօր ա։ ու այնպէս չի որ այսօր հասածը մի առանձնապէս մեծ բան ա՝ ես գիտեմ որ ինձ նոյնիսկ միշտ չի յաջողւում պատկերացնել ինչքան աճելու տեղ կայ։

նման բան կարելի ա ասել եւ հանրութեան մասին։ մենք չունէինք հարուստ ծնողներ որ մեզ սիրէին, մենք առհասարակ ծնողներ չունէինք, ու մեր չեղած ծնողները մեզ չեն ուղարկել լաւ համալսարան, չեն վճարել մեզ համար, ու չեն ասել՝ դու միայն սովորի, յանկարծ չմտածես աշխատելու մասին։ մեզ իրենք չեն բացատրել, որ եթէ յանկարծ ձեռքդ փող ա ընկնում, պէտք չի անմիջապէս ծախսել անորակ օղի առնելու վրայ։

փոխարէնը մեզ տշել են թաղի մեծ ու հարուստ գողականները՝ զի մեր թաղում էդպէս ա։ էն թաղը չի ուր ձրի կը կերակրեն ու հին մակբուքը կը տան փողոցում ապրողին։

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)