2021-04-19-2530704

նէնց եմ յոգնել/զզուել որ ջս֊ի պատճառով կարգիչս տաքանում ա։

էս քանի օրը գրել էի c++ լեզուի բարդանալու չափի մասին, որ այլեւս մի առանձին ընկերութիւն, որ թոյլ ընկերութիւն չի, չի կարողանում գործիքի զարգացման տեմպը պահել, ու որ հետեւանքն ա՝ բազմազանութեան նուազումը, մենաշնորհների առաջացումը։ սա շատ ակնյայտ ա դիտարկիչների ոլորտում, երբ այլեւս ոչ մէկ բացի գուգլից ու մոզիլլայից չի հասցնում ստանդարտներն իրականացնել։

իսկ ինչի՞ ա տէնց՝ զի մենք, մարդիկ, ուզում ենք, ուզե՛լ ենք էսքան բարդ վեբ, ու կայք սարքողներն իսկապէ՛ս օգտագործում են այդ հնարաւորութիւնները, որ ստացել են, որ մրցունակ լինեն, զի (ենթադրում եմ) սպառողներն են ուզում ինչ֊որ փորձառութիւն։

զի ծրագրաւորողներն են ուզում c++֊ի նոր ու նոր հնարաւորութիւններ։

ու քչերն են պարզ կայք սարքում։ լիւկը պատմում էր https://wiby.me/ համակարգից, որ պարզ կայքեր ա ինդեքսաւորում։

gemini֊ին շատ ոգեշնչող այլընտրանք ա թւում, բայց ես շրջել եմ, երեւի մաքսիմում մի քանի տասնեակ ռեսուրս կայ, այնքա՛ն մարգինալ ա։ ու ըստ երեւոյթին չես կարող ապրել լոկ ջեմինի֊ում, չես առնի տոմս էնտեղ, չես կարդայ վիքի այնտեղ։

ու առհասարակ, վերցնենք ծրագրակազմը, որոշ ընկերութիւններ, օրինակ ադոբին, էնքան կոդ են գրել, էնքան մարդաժամ են ծախսել, որ պարզապէս անհնար ա իրենց շուկայի հատուած մտնել։ ըստ որում շատերը որ արագ գրեն, ու անցնեն մրցակիցներին՝ վատ, դանդաղ կատարուող կոդ էին գրում։ ու ոչ բոլորն են կարող իրենց թոյլ տալ այդ կոդը լաւացնել, ես կոնկրետ ընկերութիւններ գիտեմ, որ չեն կարող ժամանակ ծախսել կոդը լաւացնելու համար, ու որ կոդը երբ չի ահաւորանում՝ էն նուիրուած մարդկանց շնորհիւ ա, որ իրենց ապագան ընկերութեան հետ են կապում, չեն մտածում անկապ բան գրել֊թռնելու մասին, ու հետեւաբար երեկոներն ու գիշերները ծախսում են աւել աշխատանք անելով՝ որ իրենց իսկ գործն ապագայում հնարաւոր լինի անել։

այս ամէնը գրեցի որ ասեմ՝ կրկին noscript յաւելումն եմ միացրել։ մի ժամանակ օգտւում էի, յետոյ իմացայ որ ազատ չի (ինչ միամի՛տ էի), ու սկսեցի չօգտագործել։ հիմա միացրել եմ, ֆլիքրում չորս հատ սկրիպտ պրովայդեր ա, որից երկուսը հէնց ֆլիքրն են, ու եթէ միացնում ես՝ կայքն աշխատում ա, մէկն ադոբին ա, մէկը չեմ յիշում։ բայց յիշում եմ ոնց էի տաս տարի առաջ հատ հատ սկրիպտեր թոյլատրում֊արգելում, ինչը ժամանակաւոր, ինչը՝ միշտ։ ու էս յաւելումը ստիպուած եղայ միացնել, չնայած տաբ սասփենդեր էլ ունեմ։ ու ազատ ա այն, հէնց սա եմ խորհուրդ տալիս։

թէկուզ ես միլիարդատէր լինէի, ես չէի մտածի՝ դէ աւելի հզօր կարգիչ կառնեմ, որ մի քիչ աւելի հանգիստ զգամ։ նախ, սրանից հզօր նոութ շատ չկայ, միջինից բարձր ա։ յետոյ, էդ ճիշտ լուծում չի՝ յիշողութիւն աւելացնել, հզօրութիւն աւելացնել, ինչ ա թէ ջս֊ը էջերում չափից շատ ա ու ռեսուրսները քամում ա։

ու դեռ ինձ մօտ լաւ ա՝ գործընկերներիս մօտ, նոյնիսկ քոլերի ժամանակ ա զգացւում, ոնց ա ֆռիկը պտտւում, զի դիտակիչների ջս֊ն ա պտտեցնում։ պլիւս, պիտի նշեմ, կներէք, բայց ուինդոուսը։ քանի օր առաջ վիրտուալ ուինդոուս էի միացրել տան կարգիչներից մէկի վրայ որ կարճ բան փորձեմ, յետոյ խնդրեց թարմանայ, ռեսթարտ եղաւ, ու ես մոռացել էի որ այն միացրած եմ թողել։ բայց աշխատում ա նա արտաքին դիսկից, ու մէկ էլ նկատում եմ էդ դիսկի լոյսիկներն են թարթում, մտածում եմ՝ բայց ինչի՞ պիտի թարթեն, ինչի՞ անիմաստ i/o պիտի լինի, տեսնեմ՝ հա, ուինդոուսն եմ միացրած թողել, նա հանգիստ չի մնում, միշտ ինչ֊որ բան անում ա։ մետաբոլիզմն ա բարձր, մկաններ ա աճացրել, ու հիմա պիտի հա ուտի, շարժուի, չի կարողանում հանգիստ վեր ընկնել տեղները։ կենսաբանական առանձնայատկութիւն ա։

լինուքս աշխարհում ունենք պարզի ծայրայեղ տարբերակ՝ k1sslinux նախագիծը, որ ահագին դուրս գալիս ա։ էնտեղ էլ այլ հարցեր կան, բայց էս թեմայի մէջ չեն։

երեւի էսքանը, կրկին, շատ խառը գրառում ստացուեց, բնաւ աշխատած էսսէ չի, բայց ես աշխատած էսսեներ գրելու ժամանակ չունեմ։ կամ պիտի չգրեմ, կամ սէնց։

մի՛նչ։

#մետաբոլիզմ #տեք #ծրագրակազմ #լինուքս #ուինդոուս #կենսաբանութիւն #ճարպ #դիտարկիչ #զարգացում #մինիմալիզմ #յաւելում

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ մետաբոլիզմ  տեք  ծրագրակազմ  լինուքս  ուինդոուս  կենսաբանութիւն  ճարպ  դիտարկիչ  զարգացում  մինիմալիզմ  յաւելում