2021-02-05-868940

երէկ ինձ հաւաքեցի, կամ գուցէ մազոխիզմս յաղթեց՝ սիւիլնէթի մի քանի վիդեօ դիտեցի։ նաեւ յղեց հին նիւթերի, ուր սահմանամերձ գիւղերի երեխաներին էին նկարում, նաեւ գիւմրու երեխաներին։

ու ես ինձ վատ եմ զգում նոյնիսկ յիշելով այդ մասին՝ ինչ֊որ ոչ կորեկտ բան եմ տեսնում այդ երեխաներին հարցնելուց իրենց երազանքների մասին։ նաեւ հարցնում էին՝ ո՞վ են ուզում դառնալ, կամ ի՞նչ կուզէին իրենց գիւղում լինէր։

ես հասկանում եմ որ գուցէ լրագրողներն արդէն իմ պէս պատկերացում ունէին, ոչ թէ հետաքրքրւում էին։ ու ուզում էին մնացածին ցոյց տալ։ կամ գուցէ լաւ ա որ պատմութեան մէջ մնայ։

բայց ես չեմ հասկանում, ի՞նչ «երազանք»։ այդ «երազանքը» վեհ բան ա ակնկալում, ենթադրում, իսկ էս մարդիկ ի՞նչ են տեսել, որ ի՞նչ երազեն։ ու ոնց որ ձեռք առնեն իրենց այդ երազանքներից հարերով։

ու բնական ա՝ տաքսիստ էր ուզում մէկը դառնալ։ իրան հարցրին՝ բա կուզե՞ս համալսարան սովորել՝ դէ նա չգիտի ինչ ա, տէնց անկապ գոռում ա՝ «հա», անլուրջ։ ու ասում են՝ բա ասում ես «տաքսիստ», նա էլ փորձում ա դուրս գալ վիճակից, ասում ա՝ «դէ կը սովորեմ, յետոյ տաքսիստ կը լինեմ՝ մէկը միւսին չի խանգարում»։ ու տեսականօրէն՝ հա, չի խանգարում, ընկերս որ վատ չէր ապրում, ահաւոր ուզում էր ջիջիի վարորդ աշխատել, զի իրան էդ քուլ էր թւում։ բայց իրան էդ այլ ձեւ էր քուլ թւում, քան մովսէս գիւղի երեխային։

գիւղից՝ ուզում էին «սիթի» լինի գիւղում։ ա ի՞նչ են տեսել, որ ի՞նչ ուզեն։ երեւի գնացել են մարզկենտրոն՝ էնտեղ «սիթի» են մտել ծնողների հետ։ ու իրադարձութիւն էր իրենց համար, տպաւորուել էին։ կուզէին իրենց մօտ էլ լինէր տպաւորիչ բան։

նաեւ, ահագին անհեռախօս էին ապրում, կամ չգիտեն, ինչպէս ինտերնետն օգտագործել, նաեւ լեզուներին չեն տիրապետում, բնականաբար, պարտաւոր էլ չեն։ իսկ հայալեզու բովանդակութիւն, որն աչքերը կը բացի, «սիթի»֊ից էն կողմ բաներ ցոյց կը տայ, հանրամատչելի գիտութեան մասին նիւթեր չունենք, գրքեր չունենք, հաղորդումներ չունենք, ու լրագրողներ էլ չունենք՝ աղքատ երկիր, փոքր շուկայ, նա որ կանէր այդ գործը լաւ՝ կանի այլ գործ, որը լրագրութիւնից աւելի շատ ա վարձատրւում։ տտ լրագրողներ չունենք՝ ինչի՞ մասին ա խօսքը։

ու իրենք էլ են պատանդ այդ փոքր շուկայի, նիւթերի չլինելու, ու ինտերնետը չգիտեն ինչպէս օգտագործել։ ինչպէս եւ մեծերը, սակայն։ ասում եմ՝ իմ մազոխիստութիւնն ա բռնում, որ հայաստանի վերաբերեալ նիւթեր դիտեմ։

ու մի բան էլ հետաքրքրեց՝ բոլորը֊բոլորը խաղաղութիւն էին ուզում՝ ու դա ապշեցնող ա ու դժուար ընկալելի՝ ինձ համար։ ես՝ սովետի երեխայ լինելով, չէի իմանում պատերազմն ինչ ա, չեմ անհանգստացել ոչ բարեկամներիս համար, որ ճակատ են գնացել, ոչ էլ որ գլխիս ռումբ ա ընկնելու։ ու երբ խաղաղութեան վերաբերեալ կարգախօսների էի առնչւում՝ չէի հասկանում, չէի ընկալում։

իրենք, իհարկէ այլ վիճակում են։ բայց ես չգիտեմ, կրկին՝ լսե՞լ են ընտանիքներում, դպրոցում, թէ՞ իսկապէս զզուել են էս վիճակից։ ու ամենավտանգաւորն էն ա, երբ սովորում են նման վիճակի, երբ նման վիճակը նորմա ա դառնում։ կրկին, ընկերս պատմում էր ոնց շուշում մի միջոցառման ժամանակ զինուորականն ասում էր երեխաներին՝ որ միշտ պատերազմի մէջ են ապրելու։ որ էդ մտքին պէտք ա վարժուեն։ ու էդ սարսափելի միտք ա։

ու վատ միտք ա հանրութեան համար, ու միտք ա որ չի թողնելու զարգանալ, զարգացման տեղ չի թողնում։

ու տէնց։

#երեխաներ #երազանք #գիւղ #գաւառ #լրագրութիւն #լրագրող #պատերազմ #խաղաղութիւն #գիտութիւն #ինտերնետ #համացանց

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ երեխաներ  երազանք  գիւղ  գաւառ  լրագրութիւն  լրագրող  պատերազմ  խաղաղութիւն  գիտութիւն  ինտերնետ  համացանց