2017-03-09-2465206

կարող է թուալ, որ «մալիշկա» գիւղի անունը սլաւոնական ծագումնաբանութիւն ունի։

պարզւում է, «մալ» բարբառներում նշանակում է՝ «անասուն», «կենդանի»։ ասենք գիւմրում կասեն՝ «ինչխ որ մալ էղնիս»։

«իշկա»՝ «աշել», «իշել» — անասուններին նայել, «մեյնթեյն» անելն է։

մալիշկան — անասնապահների գիւղն է։

ու իրօք, այնտեղ ասենք մոլոկաններ չեն ապրել, որտե՞ղից սլաւոնական անուանում լինէր։

#մալիշկա #մալ #գիւղ #ծագումնաբանութիւն #բարբառ #հայերէն #լեզու

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ մալիշկա  մալ  գիւղ  ծագումնաբանութիւն  բարբառ  հայերէն  լեզու