այն, ինչ անում են այդ խեղճ հայ դեռահասների ծնողները, շատ նման ա նրան, ինչպէս են վարւում կայսրութիւնները։

դէ ծնող֊երեխայ յարաբերութիւններն ահագին սիմբիոտիկ են, բայց աստիճանաբար դադարում են այդպիսին լինելուց, նախ երեխան ջոկում ա, որ առանձին ա, յետոյ մեծանում ա, գիտակցում ա իր առանձին պահանջներն ու շահերը, եւ այլն։

ու պահ ա գալիս, երբ, գուցէ շատ պատրաստ չի տնտեսապէս անկախ լինել, բայց արդէն անկախութեան հոգեւոր պահանջ ձեւաւորուած ունի։

այստեղ կրկնեմ, որ անկախութիւնն ու ազատութիւնը այլ են՝ գուցէ քեզ ազատ թողնեն անել այն, ինչ քեզ պէտք ա, բայց դու դրանով անկախ չես լինի, զի քեզ թողել են։

եւ ինչիպիսի՞նն ա ծնողների արձագանքն այդ իրողութեանը՝ անկախութեան պահանջին։ ցաւ են ապրում, գիտակցում են, որ կորստի վտանգ կայ։ եւ վարւում են լրիւ կայսրութիւնների պէս՝ պատասխանում են ցաւով ցաւին։

սկսում են ճնշել։ ու ինչի՞ն են հասնում ճնշումով։

դէ, հիմնական երկու տարբերակ ա լինում։

կամ կոտրում են այդ էրեխեքին։ ու դրանք երբեք չեն մեծանում ու այդպէս կոտրուած ապրում են։

կամ չեն կարողանում կոտրել։ բայց ապա, այդ իրենց յարաբերութիւնները միեւնոյն ա, անդառնալիօրէն փչացած են։ յիշէք, ինչպիսին ա վրաստանում ռուսերէնի կարգավիճակը։

իսկ քիչ թէ շատ նորմալ յարաբերութիւններ պահելու միակ ճանապարհը՝ առանց մարդուն կոտրելու, որը, աստուած, ինչի՞ պիտի ուզես, չէ՞ որ երեխադ ա, միակ ձեւը՝ աջակցելն ա իր անկախութեանը։ ու գնահատելն ա, որ, երեւի, շատ չես փչացրել, որ նորմալ մարդ ա մեծանում, անկախութեան պահանջով, ինքնուրոյն լինելու ցանկութեամբ։

դրա բոլոր հետեւանքներով։ ու ընդունել հետեւանքները։

ու տէնց։ #անկախութիւն #կայսերականութիւն #քակաքականութիւն #յարաբերութիւններ #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)