ասք վմեյքեր րեստարտելու մասին

եթե windowmaker-ը չի պատասխանում (անպատասխանատու ա), ու չի լինում անել Toolchest > configure > RestartWM ապա կոգնի հետեւյալ սկրիպտը՝

kill -USR1 `ps -C wmaker -o pid,cmd | awk ‘/for-real/ {print $1}’`

ու տենց

ասք հին սակայն ճշմարիտ կարգչի մասին

ահա, 233 մեգահերց պենտիումի համար հավաքել եմ ժամանակակից միջուկով համակարգ։

Միջուկը, գրաֆիկան ու ունիդոումեյքերը զբաղեցնում են մոտ 20 մբ հիշողություն։

Ընդհանուր 160-ից բավականին շատ մնում է աշխատանքի համար։

Բեռնվում է ոչ ավելի դանդաղ, քան ժամանակակից կարգիչս, նույն ծրագրերը աշխատացնելուց չի դանդաղում։ Արագագործությունը երեւում է միմիայն կոմպիլյացիաների ժամանալ։ Իսկ համակարգեր կան, որ չգիտես ինչու գիգաբայթեր հիշողություն են ուտում բեռնվելուց, ասյինքն ոչ միայն բութ չաղ են, այլ եւ շատակեր։

Մի քիչ քիչ զանգակներ եւ շվոցներ, մի քիչ շատ գիտելիք, մի քիչ որակով ժեշտ, ինչպես առաջ սարքում էին, ու շատ քիչ խնդիրներում է որ պետք կգա ժամանակակից երկաթը։

ու տենց

ասք փիջինի կոնֆիգների մասին

չգիտեմ ոնց ա դա լինում GNOME-ի մեջ, բայց իմ մոտ windowmaker-ում եթե փակում եմ pidgin-ի պատուհանը, էլ հետ չի գալիս։ Երևի «թրեյի» մեջ ա նստած մնում։ Հավաքելուց կոնֆիգ ա արած առանց GNOME-ի։ Ու անջատել միացնելը չի օգնում։ Բայց .purple-ը տեղափոխելը օգնեց։

Փաստորեն, գտա․ .purple/prefs.xml ֆայլի մեջ փոխելու է ենթակա

0-ն 1-ով, բնականաբար

ալսը այսպես

ու տենց

պատմություն ուինդոումեյքերի հեղինակին օգնելու մասին

չեք հավատա, ես այսօր windowmaker գրողին բաներ եմ սովորացրել։ Լու՛րջ։

Ուրեմն հայերեն թարգմանությունը ուղարկել եմ, քոմիթ արեց ջիթ, հետո ասում ա՝ լսի, չեմ ջոկում, որ կոնֆիգուր եմ անում, ասում ա նոու լոքեյլ սելեքթեդ։ Ասեցի ծիպը կա՛ց, չգիտեմ դու ոնց ես անում, իմ մոտ ջենթույում LINGUAS ենվայրոնմենթ վարյեյբլ կա, իրան նշում եմ՝ «hy en ru»։ Ասե՛ց կաց փորձեմ, ասեց իմ մայրենի պորտուգալերենով չեմ փորձել դեռ։ Հետո փորձեց, դե նա էլ է ջենթու քշում, ու ստացվե՛ց։ Ու շատ ուրախացավ։

ու տենց

wmctrl

ուզում եմ կիսվել ինչպես եմ օգտագործում մփլեյեր, երբ աշխատում եմ։

այն իմ մոտ նվագարկում է կլիպեր կամ ինչ որ ֆիլմ էկրանի անկյունում ու

բոլոր դեսքթոփների վրա

որպիսի ամեն անգամ չկտացնեմ պատուհանին ու չընտրեմ ontop եւ omnipresent ես օգտագործում եմ Wmctrl որն ավտոմատացնում է պատուհաններով գործողությունները

cat mplayer.sh

անցնում եմ աշխատանքային տիրույթներով, նայում եմ նամակներ, կարդում բլոգեր, աշխատում տերմինալների մետ, իսկ մփլեյերը միշտ բոլորից վերեւ է ու ամենուր։

ու տենց