ա — լուսանկարելը հաւէս ա, կարեւոր չի արդիւնքը շատ։ բ — եթէ քեզ դուր չեն գալիս քո լուսանկարները, էդ նորմալ ա, ու մասնաւորապէս էսթետիկայից ա, որը տալիս ա հեռախօսը։ բայց էսթետիկան, որը տալիս ա ժապաւէնը, անալոգային սինթեզի էսթետիկայի պէս, միշտ արդէն այլ հնչողութիւն ունի, ինչ ուզում ես նուագի իրանով, սիրուն։

ու ես սիրում եմ երբ նկարում են ժապաւէն, զի ինչ էլ չնկարեն, աշխարհն աւելի սիրուն ա։

#ֆոտո #սինթ #էսթետիկա #ժապաւէն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

իսկ ես բրիստոլ֊ը միացրել եմ միդի ստեղնաշարիս։

ուրեմն, միդի ստեղնաշարը երբ միացնում եմ, /dev/midi1 նիշք ա յայտնւում։

qjackctl֊ն իմ ուինդոումէյքերում չի կարողանում ստարտ լինի, կախում ա ամբողջ ուինդոումէյքերը։ այնպէս որ առանց ջեք՝ զուտ ալսա֊ով՝

startBristol  -mini -audio alsa -midi alsa -channel 1 -mididev /dev/midi1

հիմա մնում ա կպցնել ստեղնաշարի ելքը բրիստոլի մուտքին։

client 20: ‘Impulse’ [type=kernel,card=1] 0 ‘Impulse MIDI 1 ‘ Connecting To: 128:0 1 ‘Impulse MIDI 2 ‘ client 128: ‘/dev/midi1’ [type=user,pid=11247] 0 ‘/dev/midi1 input’


միացնում եմ՝

aconnect 20:0 128:0


ու ահա՝

noch@hactar ~ $ aconnect -l client 0: ‘System’ [type=kernel] 0 ‘Timer ‘ 1 ‘Announce ‘ client 14: ‘Midi Through’ [type=kernel] 0 ‘Midi Through Port-0’ client 20: ‘Impulse’ [type=kernel,card=1] 0 ‘Impulse MIDI 1 ‘ Connecting To: 128:0 1 ‘Impulse MIDI 2 ‘ client 128: ‘/dev/midi1’ [type=user,pid=11247] 0 ‘/dev/midi1 input’ Connected From: 20:0 noch@hactar ~ $ ```

եւ հիմա ստեղնաշարով լինում ա նուագել ու ասենք moog mini֊ի ձայներ հանել։ աաա՜։ #միդի #ստեղնաշար #երաժշտութիւն #թեքնոլոգիա #լինուքս #ալսա #կոնսոլ #բրիստոլ #սինթեզատոր #սինթ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

այս lower spectrum֊ը սպանիչ գործեր ունի, անալոգային սինթեր են քշում ու զգո՞ւմ էք, ինչ մութ են իրենց գործերը հնչում։ ես երկրորդ սեթում օգտագործել եմ մի այլ գործ՝ oracle֊ը, իսկ սա լսէ՛ք ինչ լաւն ա՝ https://www.youtube.com/watch?v=HRYvlpzboA8 #անալոգ #սինթ #լսելիք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)