ասք ինտերնետային մաքսատների մասին

Այդպես է ստացվում, որ մանրուքները ստիպում են գլոբալ հարցերից մտահոգվել․

Եվ ձեռքի հետ իմանալ որ ջմեյլը նայում է գաղտնագրով սեղմված զիպ արխիվները։

Ահավասիկ՝

ուղարկում եմ իմակ իմ դոմենի իմ հասցեից իմ մեյլ սպասարկչից, իմ հասցե շնիկ առնետ կետ ամ-ից։

Ու՞մ՝ ընկերոջս, ո՞րտեղ՝ ջմեյլ։ Ընդ որում հատուկ չեմ ուղարկում ջմեյլով, որ չասի յանիմ աթաչիդ մեջ exe-ներ կան, փախար։

Ու առհասարակ, ի՞նչ եմ անում ջմեյլը եթե իմ փոստային սպասարկիչը ունեմ, վեբմեյլ ինձ հարմար չէ, ու իմ բոլոր սարքերից էդ նամակները իմափով ստանում եմ։

Ինչեւէ, ջմեյլը պարզապես տուպը հրաժարվում է ընդունել windows ծրագիր պարունակող աթաչմենթ։

mail to: *********@gmail.com 74.125.155.27 failed after I sent the message. Remote host said: 552-5.7.0 Our system detected an illegal attachment on your message. Please 552-5.7.0 visit http://mail.google.com/support/bin/answer.py?answer=6590 to 552 5.7.0 review our attachment guidelines. o9si2543066qcu.179

— Enclosed are the original headers of the message.

Օկեյ, հիմա բացի գաղտնագրով ռառ անելուց, ու .exe էքսթենշնը տուպը փոխելուց, էլ ի՞նչ ձև կա սա շրջանցելու։ Ռառը չեմ սիրում քանզի այն ազատ ԾԱ չէ բնավ։ Որոշեցի գաղտնագրով փակ զիպ արխիվ ուղարկել։

Ի՞՞՞նչ՞։ Էլի՞ չի՛ թողնում։ Ես ինքս չեմ կարողանում առանց գաղտնաբառ ներմուծելու այդ զիպի միջի պարունակությունը ստանալ, (միայն պանակների անուններն եմ տեսնում) իսկ ջմեյլը տեսնու՞մ է, ասում է՝ չեմ ընդունում որովհետև արխիվի միջի ֆայլերը չթույլատրվող ֆորմատի՞ են։ հմ՞։

Ինետներում կարդացի, որ յանիմ «Pass-Protection won’t work either since GMail can examine exe filenames even in password protected zipped files as the archived filename listings are not encrypted by the Zip program.»

Չգիտեմ, իմ անզիպը պանակներից բացի բան ցույց չի տալիս։

Բայց վերադառնանք մեր ոչխարներին․ ինչքան չեմ մտածում, խնդիրը քոքից կլուծվեր, եթե ընկերս ջիմեյլում հասցե չունենար։

Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ ունի։ Ինչպե՞ս ստացվեց, որ ասենք, ծնողներս ունեն։

Ինքս եմ ախր խորհուրդ տվել։ Իսկ ինչու՞ եմ խորհուրդ տվել։ Որովհետև ասացի՝ մեյլ․ռուից լավն է, համ ել mail.ru-ում ս[ծ]իլի համար պետք է պուպսիկ88@մեյլռու հասցե ունենալ։ Ու դրանից գրանտի հայտ ուղարկել։

Սակայն,

Ինչու՞ է ջիմեյլը այդպես վարվում։

– Որովհետև, կպատասխանեք դուք, այն մշակված է «լամերների» համար, որոնք հեշտությամբ կվարակվեն զանազան ստդ-ներով ինֆեկցիաներով։

Նկատեցի՞ք ինչ ստացվեց․ մենք, «վեհերս», օգտվում ենք ճշմարիտ ծառայություններով, իսկ նրանք, մահկանացուները, թող օգտվեն ջիմեյլներով՞։ Սիրուն չէ բնավ․ այ այ այ

Այո, փաստորեն, ես ինքս ջիմեյլը խորհուրդ տվեցի իմանալով, որ այն եղածներից ամենասարսափելին չէ։

Իսկ եթե մեկ ակնթարթ, ոչ երկար, մենք ենթադրենք որ ես, կամ ինչ որ մեկը այդ մարդուն ուղարկում է նորմալ ծրագիր, ու որպիսի ջիմեյլը համը չհանի,վերանվանված, առանց .exe վերջավորության։ Գիտե՞ք ինչ բարդ է ստացոցին բացատրել, ինչպես վերանվանել ֆայլերը ու հետ սարքել .exe վերջավորությամբ, առավել եւս եթե այդ համար անհրաժեշտ է փոխել էքսփլորերի «թաքցնել իմացած նիշքերի վերջավորությունները» օպցիան։ Որը ես բնավ չգիտեմ որտեղ է, քանի որ չունեմ աչքերի առաջ ուինդոուս։

Ո՞նց բացատրեմ։

Բացի այս ամենից ստացողի մոտ տրամաբանական հարց է առաջանում, այ մարդ, ինչու՞ ես վերանվանել։ Իսկ ես ի՞նչ պիտի պատասխանեմ, որովհետև դու ջիմեյլով ես օգտվում, իսկ ջիմեյլը վիրուսներից խուսափելու․․․

– վիրուսների՞ց – բացականչում է իմ ծանոթը։ Ես կվարակվե՞մ քո ֆայլերից։

– Օ՜հ, ոչ։

Ստացվում է, կամ մենք օկ ենք այն մտքի հետ, որ մարդկանց մեծամասնությունը ունակ չէ ինքնուրույն տարրական քայլեր անել, ու երբ կարողանում ենք, օգնում ենք, կամ գնահատում ենք մեր սուղ ժամանակը, ու չենք օգնում, կամ գնահատելով մեր սուղ ժամանակը մտածում ենք ինչպես անել, որ նրանք սովորեն, ու մեզ բոլորիս լավ լինի, ջիմելյն ել մեզ բոլորիս հիմարի տեղ չդնի։

Վարակ չստանալու համար անհրաժեշտ է մի քիչ, շատ քիչ խելք, ու մի քիչ գրագետ լինել։

Իսկ վիշապային ջիմեյլ, որը կերբերոսյան մաքսատան լավագույն ավանդույթներով զննում է անցկացվող իրերը՝ պետք չէ։ Ինտերնետային մաքսատունը պետք չէ։

Չգիտեմ, նույնիսկ, ինչ կարելի է անել։

Իսկական կյանքում իրական մարդկային հիվանդություններով չվարակվելու ձևը գիտելիքն է։ Պետք է իմանալ, որ այս այս ու այս դեպքում կվարակվես։ Պետք չէ այսպես անել։

Որովհետև ինչ երկրում ել ապրես, թույլ տան քեզ դեղատանը անտիբիոտիկ ձեռք բերել, թե ոչ, ունենաս բժշկական ապահովություն թե չունենաս, եթե հիվանդանաս, միևնույն է, պատասխանատվությունը, որը մենք այնքան մեծ հավեսով գցում ենք օրենքների, բժիշկների, և ապահովագրական ընկերությունների վրա, այդ պատասխանատվությունը մեր վրա է։ Որովհետև դու ես հիվանդանում, կամ մնում առողջ, քեզ պիտի դա հետաքրքրի։

Այսպես ել այստեղ, անտիվիռուսը բան չի փոխում, վիռուսը փոխում է ամենը։

Մեր, իմ, ընկերներիս, ռեսուրսները չեն հերիքում բոլորին սովորեցնելու։ Դա անհնար է։

Դպրոցի վրա հույս դնել ոչ ուզում եմ, ոչ ել հավատում եմ որ իմաստ ունի։

Բայց նրանք դպրոցներում կարծես «ինֆորմածիկայի» դասեր են ունենում՞։ ի՞նչ են անում։

Գիտե՞ք շներին սովորեցնելու իմաստը ինչու՞մն է։ Որ քաղաքում նրանց հետ հանգիստ լինի, չփախնեն, մարդ չվախացնեն, մեքենայի տակ չընկնեն։

Նույնը այստեղ, ինֆորմածիկայի դասերին, գուցե, փոխարենը բինար հաշիվ սովորեցնեն, ավելի լավ է բացատրել պորնո ոնց նայել ու չվարակվել անվտանգության կանոնները՞։ միևնույն է նայելու են

Ժողովուրդ, խնդրում եմ, բացի մկնիկով առանց կարդալու կտացնելու ուր պատահի, մի քիչ կարդացեք ինչ է գրված լինում, ու մի քիչ մտածեք, որ ջմեյլները ձեզ, ու մեզ էլ ձեր հետ զա կոմպանիյու էշի տեղ չդնեն։

Հա՞

Ու զգուշացեք ինտերնետներից։ Այնտեղ ձեզ կարող են խոսեցնել, հաշվել, վարակել, ու նույնիսկ սիկտիրել։

ու տենց

ասք չար գմեյլի մասին

փաստորեն ֆսյո, առանց հեռախոսի համարի հետ քեզ կապելու ջիմեյլ էլ չես կարող ունենալ։

պըրծ։

ու ամենակարևորը էն ա որ էս լրտես-մրտեսների կամ տեռորիստ-մերորիստների համար չէ բնավ, քանզի իրանք էդքան հիմար չեն որ ջիմեյլ օգտագործեն։

Էս հասարակ, օրձինար, շարքային, պարզապես մարդկանց կոնտրոլելու համար ա սակայն։

ու տենց