— ո՞նց էր էս գործի անունը։ — այ դոնթ նոու… — ափսոս։ — հումէյդհուի գործի ստերեօկալիպս ռեմիքսն ա։ — ես մտածեցի չգիտես։ — ա չէ, գիտեմ, այ դոնթ նոու ա անունը։

#զրոյց #լսելիք #հումէյդհու #ստերեօկալիպս #ռեմիքս #ուտենց #ու_տենց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

կարծես @{Բռունցք Բժշկյանց ; hrexen@spyurk.am}֊ն էր ասել «collect yourself» որպէս մեր «հաւաքիր քեզ»֊ի կատակով թարգմանութիւն։

ուզում եմ ասել, շատ հետաքրքիր է, որ անգլերէնում իրօք կայ դրա անալոգը՝ «pull yourself together»֊ն է։

#անգլերէն #հաւաքիր_քեզ #ու_տենց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

— երբ հասայ, չկայիր։
— հա, գնացել էի բանկ վարկիս մասը փակելու։
— վա՞րկ ունես, ի՞նչ ես անում վարկ։
— մթոմ բիզնես՝ բանկերի համար փող եմ աշխատում։

#զրոյց #գործ #բիզնես #վարկ #գործարարութիւն #բանկ #մթոմ #ու_տենց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)