#յոգնակի #քերականութիւն
@{ քամի ; o_o@spyurk.am} 02.03.2019, 23:42:07
երբ բառը միավանկ ա, յոգնակին կազմւում ա աւելացնելով «֊եր»՝ գրքեր, շներ, լճեր եւ այլն։ բայց որոշ բառեր, օրինակ՝ հարս, ձուկ եւ այլ միավանկ բառեր յոգնակի դառնալիս կարծես ստանում «֊ներ»։ սակայն, այդ «֊ն» գալիս ա գրաբարից, զի գրաբարում ձուկն, մուկն, մատն եւ այլն։ եւ, ենթադրում եմ, 10 թիւը գրւում է «տասն» նոյն գրաբարից ելնելով։ ու նաեւ հետաքրքիր ա, որ «ինը» թուի դէպքում այդքան սխալներ չեն անում եւ գրում են՝ «ինն/ինը» մինչդեռ «տասն/տասը» թուի դէպքում բաւական յաճախ պատահող սխալ ա
#հայերէն #գրաբար #լեզու