հա, սանտեխնիկի հետ վերջում եկանք աստծոյ գոյութեանը։

նախ պատմեցի որ ժամանակ ա պէտք քո ուզած փոփոխութիւնները ստանալու համար՝ ու նէնց չի որ էսօրուայ կովը մոդիֆիկացուած փոփոխուած չի՝ օրինակ ցորենը, կամ եգիպտացորենը։

պարզապէս անհրաժեշտ մուտացիան բռնելու ու զարգացնելու համար հազարամեակներ էին պէտք։

պատմեցի 20֊րդ դարի ձեւի մասին՝ որը գմօ֊ից վատն ա՝ ռադիացիայով խփելը։

ու բացատրեցի գմօ֊ն։

ասաց՝ բայց մոդիֆիկացուած ձուկ եթէ ուտես՝ փոխւում ես։

ասում եմ՝ ինչ էլ ուտես՝ բաժանում ես սպիտակուցի, ածխաջրի, ճարպի, եւ այլն։

ասում ա՝ բա ո՞նց են կերերով հաւերին չաղացնում։

բացատրեցի որ նախ էդ հաւերն էլ են յատուկ հաւեր, յետոյ եթէ իրան էլ տէնց պայմաններում պահեն, ու տէնց կերակրեն, նորմալ ա որ կը չաղանայ։

բայց վերջում եկանք աստծոյ գոյութեանը, զի ըստ իրա, մարդը որ եգիպտացորենով կամ կովեր փոխելով զբաղւում էր՝ իրան «թոյլ էին տուել»։

ու այստեղ ես ջոկեցի որ շատ շատ կոնսպիրացիաների հիմքում էդ մի կոնսպիրացիան ա, որի դէմ շատ բարդ ա խաղալ։ զի շատ մարդկանց աչքերում պարզապէս վատ մարդ ես, եթէ աթեիստ ես։

ու իրանք քեզ չեն էլ լսի, ամէն ասածներդ կը վերագրեն չարամտութեանը։

մէկ էլ համասեռականութիւնից խօսելիս ես դրան միշտ հասնում՝ վերջում կասեն՝ բայց աստուած դէմ էր, բայց եկեղեցում կուզեն պսակուել, ոնց որ էդ «փչացած եւրոպայում»։

ու «աստուած դէմ» էր֊ից էլ փաստարկներ կան, բայց նէնց հաւէս չկայ դրանց մէջ գնալու, ու աստուածաշունչ քննարկելու, զի էդ լրիւ օֆթոփ ա։

այդ պատճառով եմ ասում՝ հիմքային դաւադրութեան տեսութիւն ա՝ որին այլ դաւադրութիւններից խօսելիս համարեա գրեթէ միշտ հասնում ես։ ու դաւադրութեան տեսութիւնների դէմ պայքարը նաեւ աթեիզմի մասին ա։

#աստուած #կրօն #հաւատք #աթեիզմ #դաւադրութիւն #կոնսպիրոլոգիա #կոնսպիրացիա #դաւադրութեան_տեսութիւն #գմս #գենետիկ_մոդիֆիկացուած_սնունդ #գիտութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)