
ես մտածում էի որ դէ կօգտագործեն, բայց հիմա նոր սկսեց զգուշացնել։
#աբօ

ես մտածում էի որ դէ կօգտագործեն, բայց հիմա նոր սկսեց զգուշացնել։
#աբօ
երեւանի նոր փողոցներից մէկում կար կանաչ բուդկա՝ շինարարների համար նախատեսուած զուգարան։ այդ փողոցի փոխարէն նախկինում գնացքի գծեր էին, իսկ այս հատուածում անցնող գնացքների ուղեւորները զգուշօրէն հեռանում էին պատուհաններից՝ կողքի խորհրդային պանելայինների երեխաներից ոմանք մրցում էին քարեր շպրտելով անցնող շարասիւնների վրայ։
այսօր այդ փողոցում նոր բարձրայարկներ են կառուցում։ իսկ շինարարների համար նախատեսուած բուդկան դարձել է քաղաքի կարեւոր կէտերից մէկը՝ առաքիչների, տաքսիստների եւ ոստիկանների համար։ փողոցն անցնում է ձորի կողքով, իսկ ներքեւում աւելի մեծ, աղմկոտ ճանապարհ է։ այդ տեղում էլ միշտ չի որ մեքենաներ էին անցնում՝ փոխարէնը ժամանակին գետ էր հոսում, բայց այդ մասին արդէն գրեթէ ոչինչ չի յուշում։
եթէ գիշերը, երբ լուռ է, նոր շէնքերի բնակիչները դուրս գան պատշգամբ եւ ուշադիր լինեն, ապա կարող են լսել հազիւ նկատելի հոսող ջրի աղմուկ։
մի արեւոտ օր մողէսը, որ ապրում էր ձորում, բարձրացաւ լանջով եւ յայտնուեց նոր փողոցում՝ արդէն ձեզ եւ շատ շատերին յայտնի բուդկայի մօտ։ մօտակայքում կայանած էր թարթող լոյսերով ոստիկանական մեքենայ, իսկ բուդկայի պատին կախուած լուացարանում ոստիկան էր ձեռքեր լուանում։ նկատելով մողէսին նա կտրուկ ուղղեց համազգէստը եւ ձեռքերը չորացրեց վերնաշապիկին քսելով։ յետոյ շտապեց ներկայանալ՝
— երեւանի պարեկային ծառայութեան ոստիկան, — ասաց ոստիկանը։
— տեսնում եմ, — ասաց մողէսը։ ես էլ մողէսն եմ։ երեւանի ջհանդամի գեօռի մողէսը։
— ի՞նչ էք այստեղ անում, պարոն մողէս, — հարցրեց ոստիկանը։
— ես այստեղ ապրում եմ, պարոն ոստիկան։ դուրս եմ եկել զբօսնելու, — պատասխանեց մողէսը։ իսկ դո՞ւք ինչ էք էստեղ անում։ ոստիկաաը շփոթուեց, յետոյ սկսեց՝
— ես էլ եմ դուրս եկել զբօսնե…, — յետոյ յիշեց ինչ֊որ բան եւ շարունակեց՝ — դուրս եմ եկել ծառայութեան, հետեւում եմ կարգ ու կանոնի պահպանմանը։
— ես էլ եմ հետեւում, — չհապաղեց ասել մողէսը։ կպնում եմ այ այս պատին ու հետեում։ աչքերս տարբեր կողմերում ամէնը տեսնում են։ իսկ դու էդպէս կարո՞ղ ես։
— չեմ կարող, — խոստովանեց ոստիկանը։ — յետոյ յիշեց ու աւելացրեց — բայց մենք երկու հատ ենք, տե՛ս, — ու ձեռքով արեց դէպի մեքենայ։ մեքենայի պատուհանից նուրբ ձեռք դուրս եկաւ եւ պատասխան ողջոյն յղեց։
— իսկ այստեղ որտե՞ղ ես ապրում, — ոստիկանը կասկածով նայեց դէպի ձոր՝ որտեղից մողէսը դուրս եկաւ։
— մեր տանը, — պատասխանեց մողէսը ցոյց տալով ինչ֊որ տեղ ներքեւ դնչով։
— ըհհ, էնտե՞ղ։ — զարմացաւ ոստիկանը։ նա զգաց որ գուցէ իսկապէս, վերջապէս գտաւ մի օրինազանցութիւն։ պատկերացրեց որ իր ձեռքում է կարեւոր գաղտնիք բացայայտելու թելի ծայրը, եւ որ հաւանական է՝ մի լուրջ խախտում է տեղի ունեցել։
— հա, ի՞նչ կա՞յ որ։ — ասաց մողէսը։ վա՞տ տե՞ղ ա։
— իսկ դու թուղթ ունե՞ս։ — ամենայն լրջութեամբ հարցրեց ոստիկանը։
— ի՞նչ թուղթ։ — զարմացաւ մողէսը։
— որ էնտեղ ես ապրում։ կադաստրի։ ուու… որ դու դու ես, որ էնտեղ է ապրում։
— իհարկէ ունեմ։ — վստահ պատասխանեց մողէսը։
— հապա տեսնե՞մ, — ձեռքը մեկնեց ոստիկանը։
— ո՞վ ա իր հետ թուղթ ման տալիս, — զարմացաւ մողէսը։ — նայի՛, գրպան էլ չունեմ, տա՛նն են թղթերը։
— ապա, պարոն մողէս, մենք պէտք է ձեզ տանենք քաղ․ մաս՝ ձեր ինքնութիւնը պարզելու համար։ — ոստիկանը զգաց որ վաղուց էսպիսի հանդիսաւոր ոչ մի բան չէր ասել։
— ի՞նչ կարիք կայ հեռու գնալու։ ո՞նց էք պարզելու, եթէ տանէք։ էնտեղ ի՞նչ է, մա՞յրս է նստած, որ հաստատի որ ես ես եմ։
— չէ, — շփոթուեց ոստիկանը։ — նա դեռ չէր մտածել այն մասին թէ ոնց են պարզում։ միայն յիշում էր որ այդ համար պէտք է տանել քաղ․ մաս։ բայց հիմա մտածեց, որ մողէսի մայրը ամենայն հաւանականութեամբ, իսկապէս, քաղ․ մասում չի։ ամենաքիչը՝ նա այդ կողմերում մողէսներ մինչ այժմ չէր նկատել։
— իսկ գիտե՞ս ինչի նա քաղ․ մասում չի, — հարցրեց մողէսը։
— չէ, ինչի՞ — անկեղծ պատասխանեց ոստիկանը։
— որովհետեւ մեր տանն է նստած։ գործում է։
— գործո՞ւմ, — ուզում էր հարցնել ոստիկանը, բայց մողէսն ընդհատեց՝
— դո՛ւ ո՞րտեղ ես ապրում, — հետաքրքրուեց նա։
— ըմմ, մեր տանը — պատասխանեց ոստիկանը։
— կադաստրի թուղթ ունե՞ս մօտդ։
— չունեմ։ — խոստովանեց ոստիկանը։ — եւ տանն էլ չունեմ նման թուղթ՝ վարձով եմ։ մերոնց տանը կայ, բայց դա երեւանում չի։ — յետոյ նա զգաց որ շեղւում է, եւ կենտրոնացաւ, — անցէք մեզ հետ, պարոն մողէս, դուք ձերբակալուած էք
— ե՞ս։ — զարմացաւ մողէսը։ նրան դեռ ոչ մէկ չէր ձերբակալել։ ու փորձելով աննկատ հետ հետ գնալ դէպի ձոր նա ասաց — ո՞ւր գնանք, պարոն ոստիկան, աւելի լաւ է դուք մեզ մօտ եկէք։ թղթերը ցոյց կը տամ, մայրս էլ ձեզ սուրճ կը հիւրասիրի։ լիմոնով։ շատ համեղ է։
ոստիկանը նայեց ներքեւ, ձորի մէջ, որ տեսնի ո՞ւր է մողէսի տունը, ու մողէսն այդ պահին արագ անհետացաւ խոտերի արանքում։ իսկ ոստիկանն իրան մի պահ լքուած զգաց։
— մողէէէէ՜ս, — բղաւեց ոստիկանը նայելով դէպի ձոր։ — մողէ՜ս, հետ արի։
նա շարունակում էր նայել ներքեւ, եւ զգում էր որ ձորը շատ խորն է, շատ աւելի, քան նա երբեւէ մտածել է։ եւ որ այնտեղ երեւի ոչ միայն մողէսներ են ապրում։ ու մի ակնթարթ նրան թուած որ հոսող ջրի ձայն է լսում։
— բայց ո՞րտեղից էստեղ ջուր, — արագ ուղղուելով ցրեց նա այդ միտքը, — էստեղ աւտոճանապարհ, այնտեղ էլ՝ աւտոճանապարհ։
նա նայեց բուդկայի կանաչ պատին եւ նրան թուաց որ հոսող ջրի արտացոլանք է տեսնում։ կարճ ժամանակ անց նա հասկացաւ՝ դա ոստիկանական մեքենայի թարթող լոյսերն են։
#երեւան #հեքիաթ #մողէս
պրոֆեսիոնալ նկարիչ։

կիտրոն սեւ սրճի մէջ՝ ստացւում ա արաբիկա։
#սուրճ #կօֆէ
իթ երբ արեւմուտքից հնչում ա՝ «ձեր ընտրութիւնն ա», ճիշտ են ասում։ էն առումով որ ոչ մանիպուլացիա ա, ոչ էլ կեղծում են։
իրենց պէտք չի իրենց համայնքում պուտինին փառաբանող, ստրկական հոգեբանութեամբ, կոռուպցիան նորմա համարող ժողովուրդ։
գիտակցում են որ զոռով չի ու կենսակայուն չի լինի։ ինչն, ի դէպ, ռդ֊ում չեն գիտակցում։
ուզում էք՝ վիզ դրէք, ձգտէ՛ք, մեր բարդ պայմաններին համապատասխանէք։
չէ՞ք ուզում։ աւելի լաւ, ձեզ վրայ փող պէտք չի լինի ծախսել, արդէն յունաստանի ձեռքն էլ ենք կրաւն ընկել, գնացէք երջանիկ փտէք ձեր միջնադարում։
#ժողովրդավարութիւն #քաղաքակրթութիւն #քաղաքականութիւն #հանրութիւն #ապագայ
royal լվա ինքդ
#երեւան
հա, ինչն ազատ ա, կարողանում ենք օգտագործել։ բայց արդե՞օք ուզում ենք, եթէ lowtech չի։
օրինակ, անդրոիդը աւտորիտար պրոդուկտ ա, կայսերական՝ խոշոր ընկերութեան պրոդուկտ ա, նախագծուած ա ոչ թէ օգտուողի, այլ բիզնէսի համար՝ օրինակ կարելի ա արգելել յաւելուածին էկրանահան անել։
մի տեղ գուցէ պատմել եմ, որ չկարողացանք թարումեանի տառատեսակները contribute անել անդրոիդի մէջ, զի մի տարի իրանց բզելուց եւ տշուելուց յետոյ պատասխանեցին որ third party փաթչ չեն վերցնի։ յետոյ իրենք աւելացրին հայերէն, ու շատ աւելի վատը, քան թարումեանը նկարել էր։
իսկ lowtech֊ը՝ վերնակուլար, տարօրինակ ա։
իսկ ո՞րը lowtech չի։
մենք հակուած ենք դիտարկել սի լեզուն որպէս lowtech, որովհետեւ իրա սինտաքսը մեծ չի, երկաթին մօտ ա՝ կարելի ա արդիւնաւէտ կատարուող կոդ գրել, քոմփայլեր գրելը տեսականօրէն շատ բարդ չի, ու ինտերնետում տարբեր նախագծեր կան, որ սուղ ժամանակում սի քոմփայլեր իրականացրել են։
բայց մոռանում ենք որ սի կոդի զգալի մասը, եթէ ոչ մեծ մասը՝ օգտագործում ա gcc֊ի ընդլայնումները։ ու լինուքս միջուկն էլ։ որովհետեւ էս կամ էն ընկերութեանը պէտք էր, փաթչ են արել, gcc֊ն ընդունել ա, առհասարակ կապիտալը սիրում ա նոր ու շատ ֆիչըրներ, իսկ երբ դրանք աւելանում են՝ սկսում են օգտագործուել։ էստեղ էական ա կապիտալի/կորպորացիայի ազդեցութիւնը gcc֊ի վրայ։
էսպէս քոմփայլերը ստացւում ա բարդ, իսկ այն օգտագործելով գրուած կոդը՝ ոչ տեղափոխելի։
եւ լինուսը բողոքում էր ու ասում էր որ կը հրաժարուէր gcc֊ից եթէ կարողանար։
իրականում սրանից բխում ա մտահոգիչ բան՝ լինուքս միջուկը ինքը lowtech չի՝ շատ լաւ ա աշխատում, շատ ֆիչըրներ ունի, ու lowtech չի։ ունի շատ կորպորատիւ ներդրում, ու պահանջում ա ոչ lowtech քոմփայլեր։ երեւի էսօր իւնիքսներից ամենա lowtech֊ը netbsd֊ն են ու openbsd֊ն։ ու դէ minix֊ը։ բայց էլի, netbsd֊ն ոնց որ դեռ gcc֊ի վրայ ա, openbsd֊ն անցաւ llvm֊ի, իսկ minix֊ն ի սկզբանէ շինում էին թանենբաումի amsterdam compiler kit֊ով, բայց վաղուց անցան llvm֊ի, որը էլի թոյլ ա տալիս օգտագործել լիքը ֆիչըրներ ու մեծ կախուածութիւն ա ստեղծում։
ինձ թւում ա, tcc֊ն ա lowtech։ ու ուրախ եմ որ voc֊ը tcc֊ի հետ աշխատում ա։
կայ gm2 (gnu modula-2) նախագիծ՝ տեսականօրէն modula-2 քոմփայլերը կարող ա ինքն իրան շինել մի քսան վայրկեանում նոյնիսկ շատ հին երկաթի վրայ։ բայց քանի որ gm2֊ը ինտեգրուած ա gcc֊ի հետ, gcc ծառի մաս ա (որը նաեւ ոգեւորում ա, մի կողմից պաշտօնական ա դարձնում լեզուն) նշանակում ա, որ այն քոմփայլ անելու համար պէտք ա նախ քոմփայլ անել gcc֊ն՝ գուցէ մի երեք ժամ, ու յետոյ նոր մի քսան վայրկեան մոդուլա֊2 ֊ի ֆրոնտէնդը։ հետեւաբար gm2֊ը lowtech չի, բայց ինչ֊որ մի այլ modula-2 քոմփայլեր, օրինակ mocka֊ն՝ երեւի ա։
փայթընը նոյնպէս lowtech չի։ կարելի ա հեշտ սկսել, անշուշտ, բայց շատ կորպորատիւ ներդրումներ ունի։ շատ կուզէի ասել որ go֊ն ա lowtech, զի լեզուն ինքը փոքր ա, քոմփայլերն ինքը առանց գրադարանների շինւում ա մի քանի րոպէում։ բայց կրկին՝ կորպորատիւ ներդրումներ, փաթեթների առատութիւն՝ արդե՞օք այն lowtech ա։
freepascal֊ը երեւի lowtech ա։ չնայած լեզուն կորպորատիւ նախագծման արդիւնք ա (ու դրանից լիքը ոչ հետեւողական բաներ), բայց համեմատ էսօրուայ լեզուների նոյնիսկ փոքր ա դիտւում։ առաւել եւս որ կարելի ա սահմանել ստանդարտ՝ օրինակ turbo pascal֊ինը, որը ընդհանուր առմամբ ամէն ինչի համար բաւական ա։ շատ էլ ա։
freepascal֊ը գրեթէ չունի կորպորատիւ ազդեցութիւն, ու իրա հետեւում ոչ թէ կապիտալ ա, այլ կոմպետենտ ու նուիրուած համայնք։ այնպէս որ երեւի lowtech ա, ու երեւի վերնակուլար ա։ օրինակ, երբ delphi֊ում հնարաւոր դարձաւ ամէնուր փոփոխական յայտարարել, freepascal֊ում դա քննարկուեց ու համայնքը որոշեց որ էդ լաւ չի ու պէտք չի։
c#֊ը հաստատ վերնակուլար չի՝ էդքան մեծացած լեզու ա ու էդքան բարդ շերտեր ա պահանջում։
lisp֊ը (բայց ոչ ansi common lisp֊ը) lowtech ա, վերնակուլար ա։
կրկին՝ ստանդարտիզացուած, յղկուած տէքը մեզ մօտ աւտորիտար ա ու կայսերական։
gemini֊ն՝ մարդու մասշտաբի զբօսնելի կամ հեծանուելի տէք ա։
ոչ ստանդարտ տէքը՝ ոչ ֆէյսբուքի կամ նոյնիսկ մաստոդոնի պէս՝ տարօրինակ ա։ իսկ տարօրինակը հարցեր ա առաջացնում, եւ պատահական չի որ աւտորիտար վարչակարգը փորձում ա պատսպարել, թաքցնել տարօրինակը, որ մարդկանց մտքերում անպէտք հարցեր չառաջանան։
#ազատութիւն #ծրագրաւորման_լեզուներ #ծրագրաւորում #վերնակուլար