https://www.reddit.com/r/redhat/comments/9sdi1g/outside_brno_office/
բայց իսկապէս էլի, ամենաիսկական սոցիալական ցանցերը սրանք են, դիասպորան ու մաստոդոնն են, ու համ էլ իսկապէս ցանց են, ոչ թէ աստղ, ուր կայ կենտրոն ու կլիենտներ։
ամենաիսկական սոցիալականն են, որովհետեւ շփման մասին են, ոչ թէ գովազդի, լայքը կամ հետեւելը որպէս մարկետինգային մանիպուլացիա օգտագործելու, եւ մէջբերման համար լռեցուելու մասին։ եւ ոչ թէ մարդկանց տուեալները ծախելու մասին են։
աստուած, էս իմ թուարկածները հակաուտոպիա են։
այդքան ակնյայտ ա։ ու այդքան ոչ ընկալելի՞։ հոգոց։ #համացանց։
մէկին պատմում էի, թէ ինչքա՜ն եմ հաւանել մախունիկի դիփ հաուս թեհրան֊ի բէյզմենթի սեթը, ու որ աւաղ, իր սաունդքլաուդում միայն իր գործերն ա լցնում, ոչ թէ իր՝ այլ երաժիշտների գործերով սեթերի ձայնագրութիւնները։
ու որ անդրոիդ ու շազամ չունէի, չկարողացայ ոչ մի գործ նոյնականացնել։
պատմեցի, ու հասկացայ որ կարելի ա գնալ իր սաունդքլաուդի հաւանած գործերը նայել։ մինչ այդ չէի ջոկել։
այստեղից մորալ՝ պէտք են մարդիկ, ում կը պատմես տարբեր բաներ, ում, քամու ասած, կը զգաս որ կարող ես պատմել։
ես յիշում եմ էն վաւերագրականը, ուր պատմում էին, ինչպէս էսինչ հարաւ ամերիկեան երկրում մի քանի պետական լեզու կայ, բայց երեխաները, ում առաջին լեզուն էդ պետական լեզուներից մէկն ա, ու դպրոցում սովորում են իսպաներէն, իրար մէջ սկսում են խօսել իսպաներէն, ու էլ երբեք չեն վերադառնում իրենց մայրենի լեզուին։
ու մտածում եմ, որ հա, գուցէ ռացիոնալ ա դա, բայց չէ՞ որ ռացիոնալ մօտեցումները չեն օգնում գտնել բոլոր պատասխանները ու լուծել բոլոր մարդկային խնդիրները։
եթէ ռացիոնալ ա։
բայց ինչ ա ինձ թւում, դա այն ա, որ գուցէ այդ լեզուն ունի արժէք, նաեւ որովհետեւ ունի այսպիսի լուծում, որը այլ, աւելի «մէյնսթրիմ» լեզուի մէջ չկայ։ ու կորցնելով էդ լեզուն մենք նաեւ կորցնում ենք այդ լուծումը։
ինձ թւում ա, սկսում եմ հասկանալ, ինչու ձախականները, արուեստագէտները, որոնք մտածում են, որ պետութիւնը պէտք ա սա, պէտք ա նա, պէտք ա իրենց փող տայ, այնքան երջանիկ են լինում ֆէյսբուքի ու ինստագրամի գոյութիւնից։
առանցքայինը իրենց համար ձրի օգտագործելն ա, ու իրենք երջանիկ են, որ ունեն տէնց հնարաւորութիւններ, ձրի, ուր կարող են ձրի բողոքել իրենց խնդիրներից ու հայհոյել կապիտալիզմը։
իրենց նուէր են տուել այնպիսի զարգացած, այնքան մարդու ու սերուերների սպասարկած տեքնոլոգիաներ։
ու մտքներով չի անցնում, որ եթէ ձրի ա, ապա ապրանքը իրենք են։ ինչպէս խոզերի մտքներով չի անցնում, որ եթէ ձրի կերակրում են, ապա իրենք յաճախորդը, քասթըմերը չեն բնաւ։
այնպէս որ հա, դու կարող ես լինել ձախական ու սիրել այֆօն, զուտ որովհետեւ նուէրներ սիրում ես, բայց չես հասկանում որ սա կենսակայուն էկոհամակարգի մաս ա։ #քաղաքականութիւն
աստո՜ւատ, ինչի՞ են արուեստագէտները (արուեստագէտնե՞րը) էդքան ոչ ներդոտ, ու ինչի՞ են ներդերը էդքան դեբիլ սահմանափակ։
հիմա գրեցի, ու մտածեցի որ այնուամենայնիւ լայն հետաքրքրութիւններով ներդեր գիտեմ, որ արուեստի տարբեր տեսակներից լաւ էլ հասկանում են, ճարտարապետութիւնից են հասկանում, բայց անհամեմատ աւելի քիչ են իմ իմացած արուեստագէտները, ով չեն դժուարանում շփուել որեւէ գիտա֊հանրամատչելի տիրոյթում։
ահաւոր ա։