ես յիշում եմ էն վաւերագրականը, ուր պատմում էին, ինչպէս էսինչ հարաւ ամերիկեան երկրում մի քանի պետական լեզու կայ, բայց երեխաները, ում առաջին լեզուն էդ պետական լեզուներից մէկն ա, ու դպրոցում սովորում են իսպաներէն, իրար մէջ սկսում են խօսել իսպաներէն, ու էլ երբեք չեն վերադառնում իրենց մայրենի լեզուին։

ու մտածում եմ, որ հա, գուցէ ռացիոնալ ա դա, բայց չէ՞ որ ռացիոնալ մօտեցումները չեն օգնում գտնել բոլոր պատասխանները ու լուծել բոլոր մարդկային խնդիրները։

եթէ ռացիոնալ ա։

բայց ինչ ա ինձ թւում, դա այն ա, որ գուցէ այդ լեզուն ունի արժէք, նաեւ որովհետեւ ունի այսպիսի լուծում, որը այլ, աւելի «մէյնսթրիմ» լեզուի մէջ չկայ։ ու կորցնելով էդ լեզուն մենք նաեւ կորցնում ենք այդ լուծումը։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)