այս մասին վաղուց եմ մտածում։
ամէն անգամ գրամար․լի֊ի գովազդները նայելիս յիշում եմ։
այո, ուզում եմ հասկանալ, ինչպէս էնչանթի բեքենդ աւելացնել, որ հնարաւոր լինի ոչ թէ հանսփելի պէս պրիմիտիւ բառացանկերով աշխատել, այլ կոդով կանոններ ու բացառութիւններ նկարագրել, բառի կոնտեքստը հաշուի առնել, գուցէ։
ու էն որ հհկ֊ն ու դաշնակներն իրենք իրենց գցեցին, չընդունելով նոր օրէնսգիրքը, նաեւ այն մասին ա, որ դէ ճիշտ են ասում, չեն ջոկում, որ իրավիճակ ա փոխուել։ #քաղաքականութիւն #իրավիճակ
երբ տեսնում ես սխալներ նախընտրական քարոզչական նիւթերի մէջ, մտածում ես, լաւ ա որ հայերէնը տէնց շատ պարզ լեզու չի, էսպերանտոյի, կամ տոկի֊պոնայի, կամ նիւսփիքի պէս, ու մարդիկ կան, ով չեն ձգում, ու սխալները տեսնում ես։
նաեւ, սխալները տեսնում ես, որովհետեւ կամ ինքնավստահ են, կամ խնայել են սրբագրողի վրայ, կամ կերել են սրբագրողի փողը։ կամ կուլտուրա չունեն, մէկին տալ ստուգելու, ընթերցելու, խորհուրդ հարցնելու։ (: #լեզու #հայերէն #քաղաքականութիւն
նրանց, ում թւում ա, թէ ես իրենց անկապ ապտակում եմ։
ասածս այն ա որ
— հա, անտարբերութիւն չի, դրանից ա։
— միշտ մտածել եմ, արդեօք արժի առհասարակ ձեզ հետ շփուել, արդեօք օգնում եմ դրանով, բայց նէնց բաներ էիք գրում, որ ասելիք ունէի, ու տէնց գնաց որ չդիմացայ, մեկնաբանում եմ։ ասէք չմեկնաբանեմ, եթէ ազդում ա, եթէ ձեզ թւում ա որ իջեցնում եմ ամպերից ներքեւ, չեմ թողնում թռնէք։
— եթէ շատ չհասկացուած էք զգում մեկնաբանութիւններից, ասեմ, որ առաջ ինքս շատ վատ էի զգում նման մեկնաբանութիւններից որոնցից ակնյայտ էր ինչ չհասկացուած եմ։ իսկ յետոյ մտածեցի որ հիանալի ա, որ այդ մեկնաբանութիւնները կան, զի դրանք ցոյց են տալիս, ու ակնյայտ են դարձնում իմ այդ չհասկացուած լինելը։