պարտուեցինք պրոֆեսիոնալ բանակի բացակայութեան պատճառով: Կարելի է ձևակերպել նաև՝ ռազմական ռեֆորմի բացակայութեան պատճառով: Չգիտես ինչու, թւում է և ոչ միայն ռազմական ղեկավարութեանը, ոչ միայն կառավարութեանը, այլեւ, ցաւօք, հասարակութեան մեծամասնութեանը, որ կարելի է մարդկանց ինքնաձիգ բաժանել, համազգեստ հագցնել, և նրանք կդառնան զինուոր: Նոյնն է, որ մարդուն մանրադիտակ տաս ու համարես, որ նա միկրոբիոլոգ է: Ոչ, դա մասնագիտութիւն է, որը պէտք է սովորել, սովորել տարիների ընթացքում, ինչը այս պատերազմը յստակ ցոյց տուեց: Աւելի լաւ է ունենայինք հինգ-տասը հազար զինուորական, բայց զինուորական, ոչ թէ մի քանի տասնեակ հազար պարզապէս զինուած ժողովուրդ:
էստեղ նշուած գրառումներից մէկը, որ կարող ա չհասկանաք ինչի համար եմ անում, սա ա՝
ես, ինչպէս երեւի եւ ձեզնից շատերը, չնայած տարբեր սերունդներից ենք, դեռահաս եւ ուսանող ժամանակներում շրջապատուած էի «պացիֆիկ» իրենց վրայ կախած մարդկանցով։ այդ նշանը տեսնելը շատ սովորական էր։
ես չեմ կախել, բայց ես ոչ մի բան չեմ կախել, ինքնացուցադրուելուց ամաչում էի, սերոտոնինը ցածր երեխայ էի։
իմաստն էլ նէնց չի որ շատ լաւ հասկանում էի կամ զգում էի։ վերջերս նշանի ստեղծման պատմութիւնը կարդացի՝ աչքովս ընկաւ, ու դա էն տարբերութեան մասին ա, որ մենք էն ժամանակ ապրում էինք տեղեկատուական դատարկութեան մէջ, իսկ էսօր՝ դիզայնի մասին յօդուածն աչքովս կընկնի։
էականն այն ա, որ սկսեցի նկատել մեր «ռոցքեր»֊ներից մէկի, յետոյ միւսի մէջ, որ իրենց վարքագիծը շատ չի կպնում, համադրւում իմ ուղեղում, իրենց կախած կրծքանշանների, հետեւաբար յայտարարուած արժէքների հետ։
ես ոչ մի արժէք երեւի չունէի ձեւաւորուած, բայց մենք բոլորս մեծանում էինք ու այդ արժէքները աստիճանաբար գտնում։
ու գուցէ նոյնիսկ հետ նետած հայեացքով էի հասկանում, որ տես, էս մարդը ոնց էր հրահրում խմբային կռիւներ, ինքն ի՞նչ պացիֆիստ։ իսկ յետոյ մէկ էլ՝ արդարացնում մարտի մէկ։ վաու։ զի արդէն ճամբար էր ընտրել։
արդէն առանց ինքնութեան երեխայ չէր՝ ճամբար եւ կարիերա ընտրած մարդ էր։
ու մի կողմից՝ երեւի հեշտ էր լինել պացիֆիստ յաղթանակած, ոչ թէ նեղուած երկրում, իսկ միւս կողմից՝ երեւի բարդ էր՝ պատերազմի վտանգը միշտ զգալով, եւ պաշտպանուելու անհրաժեշտութւնը մաշկին մօտ զգալով։
ու կան մարդիկ, որ էսօր վատ են, որովհետեւ չեն հասկանում ոնց ա սա հնարաւոր։ ոչ թէ կորուստները, պարտուելը կամ չպարտուելը՝ սա, էս վիճակը։ վատ են, որ էս կենդանու տեսակից են, վատ են որ էս մոլորակում են։
օգոստոսին կրկին խօսում էինք ալբերտի հետ՝ սոլենոիդի հիմնադրի, քլոքերսի։ նա իրեն հարազատ քաղաքական ուժ էր ընտրել վաղուց, իրենց երթերին առաջին շարքում թմբուկ էր խփում, ու ինձ հետաքրքիր էր իր մէջ, ոնց ա նա զգում, որ հեռու ա, չի հասկանում իր համայնքի շատ մարդկանց։ ու ինչ չհասկացուած ա իրենց կողմից։ համարձակութիւն ունէր ասելու ոչ պոպուլար բաներ։ նա, իմ հասկանալով ընկալում ունէր, բաւական յստակ ձեւաւորուած։ ու չէր հասկանում արուեստի շատ եղբայրներին, ում ազգայնականութիւնը մի քիչ զաշկալ էր։
ու իր շրջապատում դա հեշտ չէր՝ լինել ու արտայայտուել այդ մասին։
նաեւ ուզում եմ քրեդիտ տալ onetreeevn֊ին, որ գրառման նկարում ա, իսկ նկարն այստեղից ա։ ուզում եմ երեւի ասել, որ էս մարդը, իմանալով որ իրան նայում են շատ տեղերում, ընտրեց այս շապիկը որ դրանով նուագի boilerroom֊ի իր մասը։ նաեւ նրան երեւի ծանօթ էր խաղաղութեան մասին խօսելը՝ «պարտուողականի» համարելը, ու գիտէր ոչ էդ քայլը շատերը չեն հասկանայ։ չեն հասկանայ՝ ինչի համար ա նման ուղերձ տալիս։ իհարկէ՝ ընկերներ բառը չափազանց ուժեղ ա, ու աւելի շատ երազանքի, թերեւս միամիտ, մասին ա։ բայց պատերազմից խուսափել այդչափ անիրատեսական չէր։
նաեւ կան ձեր ծանօթների մէջ նրանք որ երջանիկ են լոկ նրանից, որ կողմերն իրար «դժոխք» այլեւս չեն խոստանում եւ չեն իրականացնում։ նրանից, որ թէկուզ հեռու ծանօթի կեանքի մասին անհանգստանալ այլեւս պէտք չի։ լաւ կը լինէր, անհանգստանալ պէտք չլինէր մի քիչ այլ պայմաններում եւ էս 44 օրը չլինէր։ դա եղաւ՝ նշանակում ա հանրութիւնները բաւական պահանջ չեն ձեւաւորել, իսկ իրենց կողմից հանդուրժուած գործիչները բաւական ջանք չեն դրել խաղաղութեան աւելի իրատեսական լինելու համար։
սա շատ ծանր էր, հետեւանքներն էլ են շատ ծանր։
ուզում եմ երախտիք տալ նրանց որ եղել են իրական խաղաղասէր։ կուզէի նման մարդիկ շատ լինէին երկու կողմից էլ։
բարդ ժամանակներում, որ ինչ֊որ բան են գրում, մտածում ես՝ ո՞րն ա էս մարդու ուզածը, ի՞նչ ա իր մտքին, ինչի՞ ա ասում։ ես սփիւռքում գրեթէ չեմ գրում ու գրեթէ չեմ գրի, բայց եթէ աչքներովդ բան ա ընկնում՝ ոչ մի հետին միտք չունեմ, ոչ մի բանի համար չեմ ասում, ինչ մտածում եմ՝ էդ ասում եմ։ ու երեւի եթէ գրառումները շատանան, աւելի յստակ պարզ կը լինի հէնց ինչ եմ մտածում։
թթում պրոցես էի անում ամէնը, էնտեղ պրոցեսն ա թէ ես ոնց էի աստիճանաբար մարսում, փորձում հասկանալ ինչ ա կատարուել, կատարւում, որ բոլորս էլ դեռ չենք հասկացել, ու ստեղ երեւի աւելի եփուած բաներ կարտայայտեմ։ ի դէպ՝ ոչ մի անձնական վերաբերմունք՝ ստեղի կամ էնտեղի՝ փոքր֊փոքր գրառումների ֆորմատը ինձ թւում էր շատ սազող էդ մանր չդասակարգուած մտքերն ու յոյզերն արտայայտելու ու չմոռանալու համար։ հասկանում եմ որ անսահմանափակ տեքստը չի արգելում կարճ գրառում անել, բայց իմ սփիւռքի ընկալումն այլ ա էսօր, երբ կայ թութ։